Սիրանուշ Գևորգյան

հայ նկարիչ

Սիրանուշ Երեմի Գևորգյան (1904, Երևան, Ռուսական կայսրություն - 1983), հայ գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967 թ.

Սիրանուշ Գևորգյան
Ծնվել է1904
ԾննդավայրԵրևան, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1983
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունՎխուտեմաս
Մասնագիտություննկարչուհի
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

ԿենսագրությունԽմբագրել

1928 թվականին ավարտել է Երևանի Գեղարդ տեխնիկումը, սովորել է Վխուտեմասում, 1934 թվականին՝ Լենինգրադի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1940-1943 թթ. որպես նկարիչ աշխատել է Գորիսի և Կոտայքի թատրոններում։ 1934 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1964 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]:

ՍտեղծագործություններԽմբագրել

  • «Ծաղիկներ և մրգեր»
  • «Գառնիի աղբյուրը»
  • «Արևոտ օր Հայաստանում»
  • «Լեռնային լանդշաֆտ»
  • «Երևանյան մրգեր»
  • «Գորիսի ձորը»
  • «Վարդագույն լեռներ»
  • «Արայի սարը»
  • «Արագած»
  • «Գառնի»
  • «Գառնու հին կամուրջը»
  • «Սևան»

ՄատենագրությունԽմբագրել

  • Ս. Գևորգյան, Ստեղծագործությունների ցուցահանդեսի կատալոգ, Երևան, 1964 թ.
  • Н. Арамян, Сирануш Геворкян (Буклет), Ереван, 1971 г.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
  2. Սիրանուշ Գևորգյան, ՀԱՊ