«Սիրահարներն ու արջը» (անգլ.՝ Two Lovers and a Bear)), կանադական մելոդրամա, դրամա և թրիլեր՝ նկարահանված 2016 թվականին։ Ֆիլմի ռեժիսորը Քիմ Նգույենն է[3]։

Սիրահարներն ու արջը
անգլ.՝ Two Lovers and a Bear և ֆր.՝ Un ours et deux amants
Երկիր Կանադա[1]
Ժանրդրամա
Թվական2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորKim Nguyen?[1]
ՊրոդյուսերՌոժեր Ֆրապիե
Սցենարի հեղինակKim Nguyen?
ԴերակատարներԹաթիանա Մասլանի և Դեյն ԴեՀան
ՕպերատորՆիքոլաս Բոլդյուք
ԵրաժշտությունJesse Zubot?
ՄոնտաժՌիչարդ Քամյու
Նկարահանման վայրՕնտարիո
ԿինոընկերությունMax Films
Տևողություն96 րոպե[2]

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները կատարվում են Հյուսիսային բևեռի մոտ գտնվող գեղատեսիլ անկյունում։ Ֆիլմի գլխավոր հերոսները Ռոմանն ու Լյուսին են, որոնք ապրում են այդ անկյունում։ Նրանց միջև սիրային հարաբերություններ են ձևավորվում։ Բացի բնության և վայրի ցրտի փորձություններից՝ նրանց սպասվում է նաև կյանքի կռիվ՝ իրենց անցյալի հետ կապված, որը նրանց մոռացնել չի տալիս, և միայն իր մասին հիշեցնում է ամենաանհարմար պահերին[4]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Դեյն ԴեՀան Ռոման
Տատյանա Մասլանի Լյուսի
Գորդոն Փինսենթ արջ (ձայն)
Ջոն Ռալսթոն Լյուսիի հայրը
Ջոել Գան Արմերիկացի որսորդ
Էշ Քեթերվուդ Տաքսու հաճախորդ
Ջեֆրի Ռ․ Սմիթ Տաքսու հաճախորդ
Ժոզեֆ Նակոգեե Փիթեր (խանութի գանձապահ)

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի ռեժիսորը Բեռլինի կինոփառատոնի դափնեկիր Կիմ Նգույենն է։

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել կանադական բնակավայրում, որտեղ նկարահանող խումբն ունեցավ խնդիր լույսի հետ, քանի որ փողոցային լույսերը չափացանց վառ էին, այդ իսկ պատճառով ֆիլմի նկրահանումները ձգվեցին մի քանի ամիս[5]։

«Սիրահարները և արջը» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում՝ «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 CineTV (ֆր.)
  2. Internet Movie Database — 1990.
  3. «Влюбленные и медведь» (Two Lovers and a Bear, 2016) (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ ապրիլի 8-ին
  4. «'Two Lovers and a Bear' is a cinematically thrilling drama with hits and misses - LA Times». latimes.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. «Two Lovers and a Bear producers ask to turn out the lights in Iqaluit - North - CBC News». cbc.ca. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  6. «Cannes: Directors' Fortnight 2016 Lineup – Laura Poitras' 'Risk', Pablo Larrain's 'Neruda', Paul Schrader's 'Dog Eat Dog'». deadline.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել