Սիուդադ Լոպես Մատեոս
Սիուդադ Լոպես Մատեոս (իսպ.՝ Ciudad López Mateos, հիմնականում կոչվում է «Ատիզապան»), քաղաք Մեքսիկայի Մեքսիկայի նահանգում, Ատիզապան դե Սարագոսա քաղաքապետարանի քաղաքային նստավայրը։ Քաղաքը նախկինում կոչվել է Սան Ֆրանսիսկո Ատիզապան, բայց պաշտոնական անունը փոխվել է Ադոլֆո Լոպես Մատեոսի անունով, որը ծնվել էր այդ քաղաքում։ Քաղաքը հիմնականում հայտնի է որպես Ատիզապան։ Ըստ 2010 թվականի վիճակագրության՝ քաղաքում ապրում է 489,160 բնակիչ[1]։ Այն նահանգում յոթերորդ ամենամեծ քաղաքն է, ներառում է Զոնա Էսմերալդայի բարձրակարգ թաղամասը[2]։
Սիուդադ Լոպես Մատեոս | |
---|---|
Տեսակ | locality of Mexico? |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Atizapán de Zaragoza Municipality? |
ԲԾՄ | 2280 ± 1 մետր |
Մակերես | 94 830 000 քառակուսի մետր |
Ձևավորում | սեպտեմբերի 3, 1874 |
Սա Մեքսիկայի նախագահ Ադոլֆո Լոպես Մատեոսի հայրենի տունն էր, դամբարանը կառուցվել է Ատիզապան դե Սարագոսայում նրանից մնացած մասունքների համար։
Աշխարհագրություն
խմբագրելԵրեք գետերը ունեն իրենց ջրի հոսաքի մուտքը Ատիազապանի միջով՝ Տլալնեպատլա գետը, Սան Խավիեր գետը և Մորիտաս գետը, նրանք բոլորը գտնվում են քաղաքապետարանի հյուսիսում։ Ալտազապանի ներսում՝ Նաուկալպանի հետ սահմանին մոտ, գտնվում է Մադին Դամը, որը Մեխիկոյի հյուսիս արևմտյան հատվածին ապահովում է ջրով։ Նաև, շատ գետահոսքեր ունեն իրենց ջրի հոսքի մուտքը դեպի Ատիզապան, ինչպիսիք են «Լա բոլսան», «Լա հերադուրան», «Էլ Տեկոխոտեն» և «Էլ Խինտեն»։ Դրա հիմնական բարձրադիր կետերն են Բիզնագա Հիլը, Ատլակո հիլ լա Կոնդեսան և Գրանդե Հիլը։
Տրանսպորտ
խմբագրելՉնայած Մեխիկոյի ոչ մի հիմնական տրասպորտային միջոց չունի կանգառներ Ատիզապանում, շատ ավտոբուսների գծեր հատում են Ատիզապանը, և հիմնակում գնում են դեպի Մեխիկոյի հյուսիսային, կենտրոնական և հարավարևմտյան մասեր։
20-րդ դարի սկզբում սկզբում, գնացքի գիծը, որը կոչվում էր «Մոնտեալտո» վերջանում էր Ատիզապանում։
Օդանավակայան կա Ատիզապանի հյուսիսում, որը Ատիզապանը կապում է Տոլուկա Մեխիկո
նահանգի մայրաքաղաքի, Ինտերլոմասի,Սանտա Ֆեի և Հերադուրա Բորոուզի և Մեխիկո Կերետարոյի մայրուղու հետ։
Վերջերս «Վիադուկտո Բիսենտենարիո»-ն միացրել է մայրուղի Մեխիկոյի ներքին հատվածին։ Ծրագիրը ստեղծվել էր Մեխիկոյի անկախության երկհարյուրամյակը նշելու համար։
Կրթություն
խմբագրելԷսկուելա Սիերա Նեվադայի կամպուսը, որը ծառայում է, որպես նախադպրոցական և տարրական դպրոց, Ատիզապանում է[3]։
Հարավի Գրին Հիլլս Դպրոցը նույնպես Անտիսապանում է[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Catálogo Localidades». Microrregiones.gob.mx. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «"Directorio del negocio a tu casa" ("Delivery services by neighborhood"), Atizapan municipality website». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ "Contact Արխիվացված 2016-11-10 Wayback Machine." Escuela Sierra Nevada. Retrieved on April 5, 2016. "Esmeralda Camino Chiluca Espíritu Santo, Lote 59, Rancho Blanco, Atizapán Estado de México CP 54570 "
- ↑ "Planteles Արխիվացված 2016-04-23 Wayback Machine." Green Hills School. Retrieved on April 18, 2016. "Plantel Sur - San Jerónimo Dirección: Av. San Bernabé No. 960 Col. San Jerónimo Lídice México D.F. C.P. 10200 " and "Dirección: Rancho San Juan Zona Esmeralda Atizapán, Edo. de México "
Աղբյուրներ
խմբագրել- Link to tables of population data from Census of 2005 INEGI: Instituto Nacional de Estadística, Geografía e Informática
- México Enciclopedia de los Municipios de México
- Ciudadnorte, local newspaper and news agency of Atizapán
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիուդադ Լոպես Մատեոս» հոդվածին։ |