Սինգապուրի ազգային պատկերասրահ

Սինգապուրի ազգային պատկերասրահ, ազգային պատկերասրահ Սինգապուրի կենտրոնում։ Բացվել է 2015 թվականի նոյեմբերի 24-ին։ Թանգարանի ենթակայության ներքո է գտնվում աշխարհում սինգապուրյան և Հարավարևելյան Ասիայի արվեստի ամենամեծ հանրային հավաքածուն՝ շուրջ 8000 նմուշով։ Սինգապուրի ազգային պատկերասրահի նպատակն է ապահովել արվեստի և մշակույթի ըմբռնումն ու արժևորումը՝ ուշադրության կենտրոնում ունենալով Սինգապուրի մշակույթն ու ժառանգությունը, ինչպես նաև կապեր հաստատելով հարավարևելաասիական և աշխարհի մշակույթի հետ։

Սինգապուրի ազգային պատկերասրահ
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան և պատկերասրահ
Երկիր Սինգապուր
ՏեղագրությունDowntown Core?
ՎայրՍինգապուր
Հասցե1 Saint Andrew's Road
Հիմնադրվել է2005
Այցելուներ1 803 340 մարդ (2018)[1], 1 817 335 մարդ (2019)[2] և 748 526 մարդ (2021)[3]
Կայքnationalgallery.sg
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահի շենքը գտնվում է Սինգապուրի Civic District-ում և բաղկացած է երկու ազգային ժառանգություն համարվող հուշարձաններից՝ Գերագույն դատարանի հին շենքը և Սինգապուրի քաղաքապետարանի շենքը, ինչպես նաև ունի 64000 կմ 2 համատեղ տարածք[4] և համարվում է վիզուալ արվեստի և Սինգապուրի ամենամեծ թանգարանը։ Սինգապուրի ազգային պատկերասրահի զարգացման ծրագրի վրա ծախսվել է 532 միլիոն սինգապուրյան դոլար (S$)[5][6]:

Պատմություն

խմբագրել

Արվեստների գլոբալ քաղաք դառնալու տեսլականը Սինգապուրը նախագծել է շուրջ երկու տասնամյակ, մասնակցել և ականատես է եղել առանցքային իրադարձությունների և փառատոների, ինչպիսիք են Սինգապուրի Բիենալեն, Սինգապուրի արվեստների փառատոնը և Սինգապուրի արվեստների շոուն։ Այդ իրադարձությունները օգնել են Սինգապուրին առաջ մղելու միջազգային ասպարեզում՝ կարևորելով այն որպես միջազգային արվեստի հանգույց, մի վայր, որտեղ գլոբալ արվեստի հանրությունը կարող է համախմբվել և համագործակցել։

2005 թվականի օգոստոսի 21-ին Սինգապուրի վարչապետ Լի Սյանլունն Ազգային տոնի իր ամենամյա ելույթում խոսեց Գերագույն դատարանի և քաղաքապետարանի շենքերն ազգային պատկերասրահի վերածելու նախագծի մասին[7]։ 2006 թվականի սեպտեմբերի 2-ին Տեղեկատվության, կապի և արվեստների նախարար Լի Բուն Յանգը 2006 թվականին Սինգապուրի Բիենալեի ժամանակ պաշտոնապես հայտարարեց Սինգապուրի ազգային պատկերասրահի ստեղծման մասին[8]։

Տեղեկատվության, կապի և արվեստների նախարարությունը իրականացրեց մի գործընթաց, որը հնարավորություն է տալիս շահառուներին և շահագրգիռ կողմերին իրենց փորձով ու տեսակետներով նպաստել նախագծին[8]։

Պատկերասրահներ

խմբագրել
 
Երկրորդ հարկի պատկերասրահը

Սինգապուրի ազգային պատկերասրահում ներկայացված է մոդեռն և ժամանակակից արվեստ, ինչպես նաև 19-րդ դարից մինչև մեր օրեր Սինգապուրի և Հարավարևելյան Ասիայի արվեստը։ Պատկերասրահն ունի երկու մշտական գործող սրահներ՝ DBS Սինգապուրի պատկերասրահ և UOB Հարավարևելյան Ասիայի պատկերասրահ։ Թանգարանի հավաքածուներում ներկայացվում են Սինգապուրի և տարածաշրջանային մշակույթների զարգացումը սոցիալ-տնտեսական, քաղաքական պատմության միջոցով։

Հավաքածուի համար հիմք են հանդիսացել 1976 թվականին Սինգապուրի ազգային թանգարանին հանձնված 93 աշխատանքները։ 2013 թվականին հավաքածուն կազմել է 8000 նմուշ։ Ազգային ժառանգության խորհուրդը հանդիսանում է հավաքածուի ներկայիս պահառուն։ Հավաքածուում ներկայացված են վաղ 20-րդ դարի նատուրալիստական կտավներից մինչև ժամանակակից վիդեո ինստալյացիաներ։ Հավաքածուն նաև ներառում է Հարավարևելյան Ասիայի միջազգային հեղինակության արվեստագետների, ինչպիսիք են Աֆանդին (Ինդոնեզիա), Լատիֆ Մոհիդին (Մալայզիա), Լե Պհեն (Վիետնամ), Մոնտիեն Բունման (Թաիլանդ), Ֆերնանդո Կուետո Ամորսոլնո (Ֆիլիպիններ

Գրականություն

խմբագրել
  • National Art Gallery, Singapore, 2009. Light & Movement Portrayed: The Art of Anthony Poon. ISBN 978-981-08-3545-3
  • Yeo Wei Wei (editor), 2010. Realism in Asia Volume One. National Art Gallery, Singapore. ISBN 978-981-08-5349-5
  • National Art Gallery, Singapore, 2010. The Story of Yeh Chi Wei. ISBN 978-981-08-5026-5
  • Grace Tng, Seng Yu Jin & Yeo Wei Wei, 2010. Cheong Soo Pieng: Visions of Southeast Asia. National Art Gallery, Singapore. ISBN 978-981-08-6422-4
  • Yeo Wei Wei & Ye Shufang, 2010. Salted Fish. National Art Gallery, Singapore. ISBN 978-981-08-6444-6
  • National Art Gallery, Singapore, 2010. When I Grow Up I Want to Paint Like Cheong Soo Pieng (CSP Colouring Book). ISBN 978-981-08-6888-8
  • Sara Siew (ed), 2011. Liu Kang: Essays on Art and Culture. National Art Gallery, Singapore. ISBN 978-981-08-7675-3
  • Yeo Wei Wei (ed), 2011. Asian Artists Series – Liu Kang: Colourful Modernist. National Art Gallery, Singapore. ISBN 978-981-08-8675-2
  • National Art Gallery, Singapore, 2011. When I Grow Up I Want to Paint Like Liu Kang. ISBN 978-981-08-7997-6
  • Natalie Hennedige, 2012. Koko The Great. National Art Gallery, Singapore. ISBN 978-981-08-8758-2
  • Ho Lee- Ling, 2013. Who is Cheong Soo Pieng? National Art Gallery, Singapore. ISBN 978-981-07-5678-9
  • Sara Siew, 2013. Awesome Art. National Art Gallery, Singapore. ISBN 978-981-07-4372-7
  • Mechtild Widrich, 2016. The Naked Museum. The Naked Museum: Art, Urbanism, and Global Positioning in Singapore, Art Journal, 75:2, 46-65

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2018 // The Art Newspaper — 2019. — Vol. XXVIII, Iss. 311. — ISSN 0960-6556
  2. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2019 // The Art Newspaper — 2020. — Vol. XXIX, Iss. 322. — ISSN 0960-6556
  3. Art's most popular: Exhibition and museum visitor figures 2021 // The Art Newspaper — 2022. — ISSN 0960-6556
  4. This is about four times the size of the Singapore Art Museum: Adeline Chia (2007 թ․ մայիսի 15). «5 art gallery designs picked: Two Singapore teams are among those shortlisted in the design competition for the National Art Gallery». The Straits Times.
  5. Cheow Xinyi (2010 թ․ դեկտեմբերի 22). «Construction for art gallery to start next month». Today. էջ 4.
  6. Linette Lim (2010 թ․ դեկտեմբերի 28). «Former Supreme Court, City Hall to be restored for $530m». The Business Times. էջ 7.
  7. In his National Day Rally speech on 21 August 2005, Prime Minister Lee Hsien Loong mapped out his vision to remake Singapore and called on everyone to play a part: «Remaking Singapore as a vibrant global city». The Straits Times. 2005 թ․ օգոստոսի 23.
  8. 8,0 8,1 «Speech by Dr Lee Boon Yang, Minister for Information, Communications and the Arts, at the Gala Reception of Singapore Biennale 2006, 2 September 2006, 8.00 PM at the National Museum of Singapore». Ministry of Information, Communications and the Arts (Singapore). 2006 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինգապուրի ազգային պատկերասրահ» հոդվածին։