Սինան Օղան

թուրք քաղաքական գործիչ

Սինան Օղան (թուրքSinan Oğan, 1967 թ․ սեպտեմբերի 1, Իգդիր), ադրբեջանական ծագումով թուրք քաղաքական գործիչ։ 2011-2017 թթ․-ին Ազգայնական շարժում կուսակցությունից (ԱՇԿ) եղել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Թուրքիայի 2023 թ․ նախագահական ընտրություններում մասնակցել է որպես ATA դաշինքի թեկնածու։

Սինան Օղան
թուրքերեն՝ Sinan Oğan
Դիմանկար
Ծնվել է1967 թ․ սեպտեմբերի 1
ԾննդավայրԻգդիր, Թուրքիա
ՔաղաքացիությունԹուրքիա
ԱզգությունԹուրք, ադրբեջանցի
Մայրենի լեզուԹուրքերեն
ԿրոնԻսլամ
Կրթություն

Մարմարայի համալսարան,

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԱդրբեջանի պետական տնտեսագիտական համալսարան
ԱմուսինԳյոկչեն Օղան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունԱզգայնական շարժում կուսակցություն (2011-2017)
Պարգևներ և
մրցանակներ
«Պրոգրես» շքանշան
ԵրեխաներԳյոկթուրք, Զեյնեպ
Կայքsinanogan.com
 Sinan Oğan Վիքիպահեստում

Կենսագրությունը խմբագրել

Սինան Օղանը ծնվել է 1967 թ․ սեպտեմբերի 1-ին Իգդիրում։ 1989 թ․-ին ավարտել է Մարմարայի համալսարանը։ 1993-2000 թթ․-ին եղել է Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի դեկանի տեղակալ։ 1994-1998 թթ․-ին եղել է Համագործակցության և համակարգման հարցերով թուրքական գործակալության ներկայացուցիչը։

2000 թ․-ին վերադարձել է Թուրքիա, աշխատել Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնում և մասնագիտացել է Կովկասի հարցերով։ 2004 թ․-ին ստեղծել և ղեկավարել է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության TÜRKSAM կենտրոնը։

2015 թ․-ին հեռացվել է Ազգայնական շարժում կուսակցությունից։ Դատարանում բողոքարկել է այդ որոշումը և նույն տարվա նոյեմբերին վերականգնել անդամությունը, սակայն 2017 թ․-ին նորից հեռացվել է կուսակցության շարքերից։ Օղանը, ինչպես նախորդ անգամ, փորձել է դատարանում բողոքարկել այդ որոշումը, սակայն այս անգամ հայցը մերժվել է։ Նրա հեռացման պատճառը կուսակցության քաղաքականության վերաբերյալ քննադատական հայտարարություններն են եղել։ Այնուամենայնիվ, իրական պատճառ կարող էր լինել նաև կուսակցությունում առաջատարի դերը ստանձնելու նրա հավակնությունը, որը երկար տարիներ գլխավորում է Դևլեթ Բահչելին։

2009 թ.-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում քաղաքական գիտությունների թեկնածուի աստիճան է ստացել[1]։

Մի քանի գրքի և մոտ 500 հոդվածի հեղինակ է։

Մասնակցությունը 2023 թ․ նախագահական ընտրություններին խմբագրել

Տարեթիվ Ձայներ % Տեղ Քարտեզ
2023 2,831,208 5,17 3-րդ

Անձնական կյանքը խմբագրել

Սինան Օղանը ամուսնացած է, 2 զավակ ունի։ Խոսում է անգլերեն և ռուսերեն[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кто такой ультранационалист и доктор МГИМО Синан Оган». Новая газета Европа.
  2. «Sinan OĞAN - 24. DÖNEM IĞDIR MİLLETVEKİLİ». TÜRKİYE BÜYÜK MİLLET MECLİSİ.