Աղոթարան, լուսաբաց, այգ, արևելք։ Լուսաբացի պաշտամունքը ծագել է արևագալը աղոթքով և օրհներգով դիմավորելու հեթանոս արևապաշտների ծեսերից։

Քրիստոնեության շրջանում արևածագը ծիսական արարողությամբ ընդունելը վերապրուկի ձևով գոյատևել է ժողովրդի մեջ (թաղման ծեսեր՝ դիալվացում, հանգուցյալներին դեմքով դեպի արևելք թաղելը են)։ Հորինվել են երգեր, օրհներգեր, շարականներ՝ նվիրված արևագալին և արեգակի լույսին։ Այդ պաշտամունքային սովորույթը առաջ է բերել կրոնական շինությունների ճարտարապետական հորինվածքների կանոնացում. եկեղեցիների ավագ խորանները, որտեղ տեղավորված է բեմը և սեղանը, արևելյան կողմում են։

Խաչքարերը նույնպես կանգնեցվել են ճակատով արևմուտք, որպեսզի դիտողի և աղոթողի հայացքը ուղղված լինի արևելք։ Աղոթավայր, աղոթատուն (եկեղեցի, մատուռ, մեհյան, կռատուն, սինագոգ, մզկիթ

Ընթերցե՛ք «աղոթարան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։