Սիմոն Շահրիկյան

հայ նկարիչ

Սիմոն Շահրիկյան (1911, Կահիրե, Եգիպտոս - դեկտեմբերի 30, 1989(1989-12-30), Կահիրե, Եգիպտոս), եգիպտահայ նկարիչ, դիմանկարիչ։

Սիմոն Շահրիկյան
Ծնվել է1911
ԾննդավայրԿահիրե, Եգիպտոս
Վախճանվել էդեկտեմբերի 30, 1989(1989-12-30)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ԿրթությունԳալուստյան ազգային վարժարան
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Սիմոն Շահրիկյանը ծնվել է Կահիրեում 1911 թվականին։ Նախնիները Թամզարայից են, ովքեր տեղափոխվել են Ստամբուլ` ավելի բարեկեցիկ կյանք որոնելու և զավակներին ավելի լավ կրթություն տալու նպատակով։

Սովորել է Եգիպտոսի Գալուստյան ազգային վարժարանում, աշակերտել է Ալեքսանդր Սարուխանին, Մարտիրոս Պալայանին (1891-1957): Արվեստի պատմությունն ուսումնասիրել է ինքնուրույն։

1938 թվականի սեպտեմբերին Եգիպտոսում բրիտանական զորքերի գլխավոր շտաբում աշխատել է որպես նախագծող ճարտարապետ։ 1931-1941 թվականներին Կահիրեի Նուբարյան ազգային վարժարանում դասավանդել է նկարչություն և գեղագիտություն։ 1935 թվականին միաժամանակ հաճախել է հարավսլավացի նկարիչ Յարո Հիլբերտի մասնավոր դպրոցի դասընթացներին։ Չորս տարիների ընթացքում ձեռք բերած լուրջ ակադեմիական կրթությունը հնարավորություն է ընձեռում նրան դառնալու կայացած դիմանկարիչ։

Որպես նախագծող-ճարտարապետ է աշխատել «Մոքաթթամ» քաղաքաշինության ընկերությունում։ 1979 թվականից մինչև կյանքի վերջը Շահրիկյանը մասնավոր դասեր է տվել մի քանի ուսանողների, այդ թվում Նաիրի Համբիկյանին ու Արմեն Կրպոյանին։

Կյանքի մի ընթացք Շահրիկյանը տառապել է առողջական լուրջ խնդիրներով (տասներկումատնյա աղիքի խոց, շագանակագեղձի քաղցկեղ, երիկամի անհանգստություններ և այլն), և դա որոշակիորեն խոչնդոտել է նրա ստեղծագործական կյանքը։ Նա երբեք չի ընկճվել, բայց լարված տրամադրություններն արձագանք են գտել նրա կտավներում[1][2]

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Գլխափաթթոցով ծերունին»
  • «Չալմայով նուբիացի կինը»
  • «Դռնապան Ֆարշալին»
  • «Տեղացին` երկրի զավակը»
  • «Եգիպտացին»
  • «Աշխատավորը»
  • «Ամբոխը»
  • «Խորհրդածություն»
  • «Բարկացած երեխան»
  • «Դերասանը»
  • «Մուշտակով տիկինը»
  • «Սիրվարդ»
  • «Երիտասարդ աղջիկը գլխարկով»
  • «Երեխան»
  • «Երկու կին»
  • «Էքստազ»
  • «Ծերունին»
  • «Ճաղատ ծերուկը»
  • «Անտառը»

Ցուցահանդեսներ խմբագրել

Ունեցել է 20 խմբակային («Սալոն դյու Կեր») և երկու անհատական ցուցահանդես (առաջինը 1970 թվականի հուլիսին՝ Կահիրեում, երկրորդը՝ 1982 թվականին, Ալեքսանդրիայում

Ծանոթագրություններ խմբագրել