Սիմոն Դեյվիս (անգլ.՝ Simon Davies, հոկտեմբերի 23, 1979(1979-10-23)[1][2][3], Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), նախկին ուելսցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ուելսական «Սոլվա» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Պիտերբորո Յունայթեդ»-ի կազմում։ Դրանից հետո հանդես է եկել Պրեմիեր Լիգան ներակայցնող «Տոտենհեմ Հոտսպուր»-ի և «Ֆուլհեմ»-ի կազմում, վերջինիս կազմում 2009-10 մրցաշրջանում դառնալով Եվրոպայի լիգայի արծաթե մեդալակիր։ Սիմոնն անցկացրել է ավելի քան 350 հանդիպում անգլիական թիմերի կազմերում և 58 հանդիպում էլ Ուելսի ազգային հավաքականի կազմում։

Սիմոն Դեյվիս
անգլ.՝ Simon Davies
Դեյվիսը 2006 թվականին Ուելսի հավաքականի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Սիմոն Դեյվիս
Ազգությունը ուելսցի
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 23, 1979(1979-10-23)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Հավերֆորդուեստ, Ուելս
Հասակ 178 սմ
Քաշ 76 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1994-1997 Անգլիա Պիտերբորո Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2000 Անգլիա Պիտերբորո Յունայթեդ 65 (6)
2000-2005 Անգլիա Տոտենհեմ Հոտսպուր 121 (13)
2005-2007 Անգլիա Էվերթոն 45 (1)
2007-2013 Անգլիա Ֆուլհեմ 137 (13)
2013-2014 Ուելս Սոլվա ? (?)
Ազգային հավաքական
2001-2010 Ուելս Ուելս 58 (6)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Պիտերբորո Յունայթեդ» խմբագրել

15 տարեկան հասակում Սայմոն Դեյվիսը միացել է «Պիտերբորո Յունայթեդ»-ին։ Ավարտելով թիմի ակադեմիան նա հեշտությամբ կարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 50 հանդիպումներից 20-ին։

1998-99 մրցաշրջանի վերջում Դեյվիսը հայտնվել է Երրորդ դիվիզիոնի խորհրդանշական թիմում, և ճանաչվել է իր թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ[4]։

«Տոտենհեմ Յունայթեդ» խմբագրել

1999 թվականի դեկտեմբերի 31-ին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտենհեմ Հոտսպուր»։ Տրանսֆերն արժեցել է 700000 ֆունտ ստեռլինգ։

«Տոտենհեմ»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2000 թվականի ապրիլի 9-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ 2000-01 մրցաշրջանի սկզբում նա հիմնականում լինում էր փոխարինողների նստարանին, և հանդիպմանը մասնակցում էր փոխարինման դուրս գալով։ 2001 թվականի փետրվարի 17-ին Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլում կայացած «Սթոքպորտ Կաունտրի»-ի դեմ խաղում Սայմոնը դարձել է դուբլի հեղինակ։ Այս խաղը նրա հիմնական թիմում տեղ ունենալու գործում առաջին քայլն էր։

Այն 5 տարիների ընթացքում, երբ Դեյվիսը հանդես է եկել «Տոտենհեմ»-ի կազմում նա մասնակցել է 154 խաղի և խփել է 24 գոլ բոլոր մրցաշարերում միասին վերցրած։

«Էվերթոն» խմբագրել

2005 թվականի մայիսի 26-ին 4 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էվերթոն»։ 2005-06 մրցաշրջանը միանգամայն անհաջող էր Սայմոն Դեյվիսի համար։ Սայմոնը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Բիրմինգհեմ Սիթի»-ի դեմ խաղում[5], որի շնորհիվ մերսիսադյան ակումբը տարել է իր առաջին հաղթանակը 2 ամիսների ընթացքում։

«Ֆուլհեմ» խմբագրել

2007 թվականի հունվարին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Ֆուլհեմ»։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր հանդիպումն անցկացրել է հունվարի 30-ին՝ մասնակցելով «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ խաղին։

Մինչև «Ֆուլհեմ» տեղափոխվելը Սայմոնը գտել էր իր տեղը խաղադաշտում։ Նա հիմնականում հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ թևում։ 2007-08 մրցաշրջանի ընթացքում Սայմոնը ընդգրկվել է «Ֆուլհեմ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակում։ Սայմոն Դեյվիսը գոլի հեղինակ է դարձել 2010 թվականի ապրիլի 29-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Համբուրգ»-ի դեմ խաղի երկրորդ կեսին։ Անգլիական թիմը այդ խաղում հաղթել է 2-1 հաշվով[6]։ Ֆուտբոլիստը մասնակցել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակչում կայացած «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղի առաջին կեսին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվել է 2-1 հաշիվ՝ ի օգուտ «Ատլետիկո»-ի[7]։

2010 թվականի օգոստոսի 16-ին ուելսցի ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2013 թվականը[8]։ Սայմոնը հետագա կարիերան անգլիական թիմում ուղեկցվել է բազում վնասվածքներով։ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին նա անցկացրել է իր առաջին մեկնարկային հանդիպումը 2011-12 մրցաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել «Սուոնսի Սիթի»-ի դեմ։

Դեյվիսը մեկն էր այն 12 ֆուտբոլիստներից ովքեր լքեցին «Ֆուլհեմ»-ը 2012-13 մրցաշրջանից հետո[9]։

Միջազգային կարիերա խմբագրել

Ուելսի ազգային հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2001 թվականի հունիսի 6-ին՝ ԱԱ 2002-ի որակավորման փուլում տեղի ունեցած Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում։ Իսկ իր առաջին գոլը խփել է 2002 թվականի օգոստոսի 21-ին՝ Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ խաղում։

ԱԱ 2010-ի որակավորման փուլում եղել է Ուելսի հավաքականի ավագը։ 2002 թվականին ճանաչվել է Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թվականի օգոստոսի 9-ին նա հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «simon davies - fact file». My Eyes Have Seen the Glory. 2010 թ․ ապրիլի 29. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Birmingham 0–1 Everton». BBC. 2005 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  6. McNulty, Phil (2010 թ․ ապրիլի 29). «Fulham 2–1 Hamburg (agg 2–1)». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
  7. «Late winner breaks Fulham hearts». ESPNsoccernet. ESPN. 2010 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. «Simon Davies Signs New Contract». fulhamfc.com. Fulham FC. 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  9. «Summer transfer window: Ins and Outs». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
  10. «Davies calls time on Wales career». 2010 թ․ օգոստոսի 8 – via bbc.co.uk.

Արտաքին հղումներ խմբագրել