Սիմոն Այվազյան

հայ նկարիչ, ճարտարապետ, լուսանկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սիմոն Հարությունի Այվազյան (1944, Բանդարե Անզալի, Գիլան, Իրան), հայ ճարտարապետ, նկարիչ, երաժիշտ։ Ճարտարապետության դոկտոր (1990

Սիմոն Այվազյան
Ծնվել է1944
ԾննդավայրԲանդարե Անզալի, Գիլան, Իրան
ԿրթությունԹեհրանի համալսարան և Փարիզի համալսարան
 Simon Ayvazian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սիմոն Այվազյանը ծնվել է Իրանի Բանդար Անզալի քաղաքում։ 1972 թվականին ավարտել է Թեհրանի համալսարանի ճարտարապետության բաժինը, 1990 թվականին ՝ Սորբոնի համալսարանը։ 1976 թվականից դասավանդել է Թեհրանի պետական համալսարանում (ընդհատումով), 1967-1972 թվականներին, միաժամանակ՝ նույն համալսարանի մշակութային կենտրոնում դասավանդել է դասական կիթառ, 1993-1995 թվականներին՝ Ալզահրա (լուսանկարչություն), 1994 թվականից՝ Իրանի իսլամական ազատ (դասական երաժշտություն) համալսարաններում։

Այվազյանը լուսանկարել է Իրանի ճարտարապետության լավագույն նմուշները, որոնց մի մասը պահվում է Թեհրանի Ռզա Աբասի թանգարանում։

Ջրաներկ աշխատանքներով մասնակցել է տեղական և արտասահմանյան ցուցահանդեսների, հանդես է եկել համերգներով։ 1966-1969 թվականներին երաժշտական մրցույթներում 4 անգամ գրավել է առաջին տեղը, արժանացել Հատուկ մրցանակի (1975 թվական, Մադրիդ)։ 1998 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Թեհրանում[1][2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Այվազյան Սիմոն Հարությունի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.