Սիմա Սյանժու
Սիմա Սյանժու (չինարեն՝ 司馬相如, մ. թ. ա. 179, Չենդու, Հան դինաստիա - մ. թ. ա. 117), չինացի պետական գործիչ ժամանակի բանաստեղծ Հան կայսրության ժամանակաշրջանում։ Աղքատացած արիստոկրատական ընտանիքից է։ Ծնվել է մ.թ.ա.179 թվականին Չենդու քաղաքում, սակայն համաձայն այլ աղբյուրների Սիման ծնվել է մ.թ.ա. 172, 171 կամ 169 թվականին[2]։ Ստացել է լավ կրթություն։ Հոր սնանկացումից հետո Սիմա Սյանժուն եղել է Լյան իշխանի հովանավորության ներքո։ Տուն վերադառնալով, որոշ ժամանակ փորձել է վերականգնել հարազատ տեղայնքը։ Անհաջողությունից հետո հասնում է Լինցին, գայթակղում է Չժո Վենցզյունին՝ տեղի հարուստի դստերը, որը ստիպված էր Սիմային տալ արժեքավոր օժիտ, 100 ստրուկներ և 1 մլն.ռուբլի։ Շուտով Սիմա Սյանժուն տեղափոխվում է Չանան մայրաքաղաք, որտեղ էլ հրավերք է ստանում կայսրական պալատից։ Մ.թ.ա. 138-127 թթ. դառնում ՈՒ-ԴԻ կայսեր ենթակա։
Սիմա Սյանժու | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 179 |
Ծննդավայր | Չենդու, Հան դինաստիա |
Մահացել է | մ. թ. ա. 117 |
Քաղաքացիություն | Արևմտյան Հանի դինաստիա |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և երաժիշտ |
Ամուսին | Չժո Վենցզյուն[1] |
Գործունեություն
խմբագրելՍտեղծել է տյաոցին ժանրը, որը բանաստեղծությունների կատարում է բազմատեսակ ցիտրանների նվագակցությամբ։ Սա նման է իսպանական սերենադների։ Ստեղծել է բանաստեղծություններ ֆու ժանրով։ Դրանցից ավելի հայտնի է «Գովերգ լայն դարպասների մասին», մեկ այլ անվանումը «Այնտեղ, որտեղ երկար դարպասներ են»։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Կենսագրական տվյալների չինական բազա
- ↑ Knechtges (2013), էջ. 970.
Գրականություն
խմբագրել- Yves Hervouet: Un Poète de cour sous les Han: Sseu-ma Siang-jou, Bibliothèque de l’Institut des Hautes Études Chinoises, Paris, 1964
- Timothy Wai Keung Chan: Sima Xiangru. W: Berkshire Encyclopedia of China. Great Barrington, Massachusetts: Berkshire Publishing Group, 2009, s. 1983-4. ISBN 978-0-9770159-4-8