Ֆու (չինարեն՝ ), չինական գրականության ժանր, որն ներառում է և՛ արձակ, և՛ պոեզիա․ ֆուն առավել զարգացել է Հան դինաստիայի ժամանակ (մ․ թ․ ա․ 2-րդ դար - մ․ թ․ 2-րդ դար)[1][2]։

Պատմություն խմբագրել

 
Ցյույ Յանի «Լիսաո» պոեմից հատված

Ֆու ժանրի ստեղծման տարեթիվն անհայտ է, սակայն արդեն մ․ թ․ ա․ 4-րդ դարում այն ակտիվորեն գործածվում էր[3]։

Առաջին կարճ ֆուերի հեղինակներից է Ցյույ Յուանը, հենց նրա «Լիսաո» պոեմից է ընդունված հաշվել ժանրի ի հայտ գալու թվականը[2]։ «Լիսաոն» վերագրվում է սաոֆուին (չինարեն՝ 骚赋) և բացի ֆուից, նրանից է սկիզբ առնում նաև սաո եղերերգական ժանրը[4][5]։ Ֆուն առավել հայտնի դարձավ Հան դինաստիայի օրոք[6]։ Հետագայում ժանրը զարգացել է Տան և Սուն հարստությունների օրոք և գործածվել մինչև 20-րդ դարի սկիզբը[1]։

Ֆուն գործածող պոետների թվում էին այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Վան Ցանը և Սիմա Սյանժուն։

Նկարագրություն խմբագրել

 
Խուան Տինցզյան, «Ֆու դառը բամբուկի փախուստի մասին» (չինարեն՝ 苦笋赋), 1099 թ․

Ֆուն չունի իր նմանօրինակը արևմտյան գրական աշխարհում և իրենից ներկայացնում է ռիթմիկ արձակ՝ պոետական ներդիրներով[7]։ Ֆուն հասարաոտք չէ[1]։ Կառուցվածքով սովորաբար բաժանվում է՝ նախերգանքի, որտեղ վարողի հետ երկխոսության մեջ տրվում է բանաստեղծության թեման, հիմնական մասի, որտեղ տեղի է ունենում թեմայի զարգացումը, և ավարտի, որտեղ հեղինակն իր սեփական կարծիքն է հայտնում նկարագրված թեմայի վերաբերյալ[3]։

Բովանդակային առումով ֆուն սկզբնապես ներբողական տեքստ էր իրենից ներկայացնում, որտեղ գովերգվում էր թագավորը, կայսրությունը և այլն։ Դարի կեսերին այս ժանրի ուշադրության կենտրոնում հայտնվեց հասարակ մարդը, ինչպես նաև առօրյա առարկաներն ու երևույթները։ Ավելի ուշ շրջանում ֆու սկսեցին գրել քնարական մտածմունքների և բարոյախոսության նպատակով, վառ ոճն ու լեզուն փոխվեց ավելի խստով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 БСЭ "Фу"
  2. 2,0 2,1 «Fu» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 Ольга Судникович (2013 թ․ մարտի 27). «Поэзия династии Хань. Ранний период». Великая Эпоха. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  4. Baidu "赋"
  5. Кравцова М.Е. «Ли сао». Синология.Ру. Վերցված է 2016 թ․ հունիսի 10-ին.
  6. Zong-qi Cai How to Read Chinese Poetry: A Guided Anthology. — Columbia University Press, 2013. — P. 59-83. — 426 p. — ISBN 9780231511889
  7. Танская поэзия