Սիլվի Բեկար (ֆր.՝ Sylvie Becaert) (սեպտեմբերի 6, 1975(1975-09-06), Լիլ), ֆրանսիացի բիաթլոնիստ, Թուրինի օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն։

Սիլվի Բեկար
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Sylvie Becaert
Մասնագիտացում՝բիաթլոնիստ, մաքսատան ծառայող և դահուկորդ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 6, 1975(1975-09-06) (48 տարեկան)
Ծննդավայր՝Լիլ
166 սանտիմետր
Քաշ՝54 կիլոգրամ
Սիլվի Բեկար

Կենսագրություն խմբագրել

Մանկությունից զբաղվել է դահուկավազքով, 1999 թվականից` բիաթլոնով[1]։ 1999 թվականին Բեկարն առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի գավաթին՝ երկու փուլերում նվաճելով մրցանակային բոլոր տեղերը և հնարավորություն է ստացել մասնակցելու աշխարհի գավաթին։ 2001 թվականին նա առաջին անգամ հայտնվել է աշխարհի գավաթի սպրինտյան մրցավազքի լավագույն տասնյակում, իսկ հաջորդ տարում Անտոլց–Անտերսելվեյի փուլում նվաճել է դահուկային էստաֆետան։ Սիլվի Բեկարի կարիերայի ամենահաջողվածը տարիները կարելի է համարել 2002/2003 թվականները, երբ նա դարձել է աշխարհի չեմպիոն և աշխարհի գավաթի ընդհանուր ստուգարքում գրավել երրորդ տեղը։ Հետագայում Սիլվին սկսել է վատ հանդես գալ՝ կապված վնասվածքի և կրակելու որակի վատացման հետ։ Բայց և այնպես 2006 թվականի Թուրինի օլիմպիադայում նա կարողացել է հանդես գալ Ֆրանսիայի էստաֆետային թիմի մեջ և մեծ ջանքերի շնորհիվ նվաճել բրոնզե մեդալ։ 2009 թվականին Փհենչհանում տեղի ունեցած աշխարհի առաջնության խառը էստաֆետային թիմի կազմում նվաճել է առաջին տեղը։ 2009-2010 թվականներիի մրցաշրջանից հետո ավարտել է կարիերան։

2011 թվականին Սիլվի Բեկարի պատվին անվանակոչվել է Վերին Սավոյի դեպարտամենտի Լը Գռան Բորնան տարածաշրջանի բիաթլոնի ստադիոնը[2]։ 2011 թվականի մարտին նոր ստադիոնում անց է կացվել առաջին մեծ մրցույթը՝ IBU գավաթի եզրափակիչը։ Դեկտեմբերին նախատեսվում էր անցկացնել աշխարհի գավաթի երրորդ փուլը, որը տեղափոխվել է ավստրալիական Խոխֆիլցեն՝ ձյան բացակայության պատճառով։

Աշխարհի գավաթ խմբագրել

  • 1999—2000 –8–րդ տեղ (66 միավոր)
  • 2000—2001 —37–րդ տեղ (105 միավոր)
  • 2001—2002 —30-րդ տեղ (172 միավոր)
  • 2002—2003 — 3-րդ տեղ (680 միավոր)
  • 2003—2004 — 31-րդ տեղ (176 միավոր)
  • 2005—2006 — 29-րդ տեղ (208 միավոր)
  • 2006—2007 — 30-րդ տեղ (177 միավոր)
  • 2007—2008 — 23-րդ տեղ (275 միավոր)
  • 2008—2009 — 26-րդ տեղ (345 միավոր)
  • 2009—2010 — 25-րդ տեղ (405 միավոր)

Անձնական կյանք խմբագրել

  • 2010 թվականին Սիլվի Բեկարն աղջիկ է ունեցել Էմիլի անունով։

Մրցանակներ խմբագրել

  • «Ծառայության համար» սպայական շքանշան (14 հուլիսի 2010 թ․)
  • «Ծառայության համար» ասպետի շքանշան (24 ապրիլի 2006 թ․)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Сильвэ Бекар (BECAERT Sylvie)». www.biathlon.com.ua (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «3-й этап КМ: Анси – Ле Гран Борнан (превью)». www.biathlon.com.ua. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվի Բեկար» հոդվածին։