Սիլվեն Շոմե
Սիլվեն Շոմե (ֆր.՝ Sylvain Chomet, նոյեմբերի 10, 1963[1][2][3], Մեզոն-Լաֆիտ[1]), ֆրանսիացի նկարիչ, անիմատոր, ռեժիսոր, կոմիքսների նկարիչ և սցենարիստ։ Ծնվել է Ֆրանսիայում Սենա և Ուազա տարածաշրջանում այժմ՝ Իվելին։ Առաջադրվել է 4 անգամ «Օսկար» մրցանակի։
Սիլվեն Շոմե Sylvain Chomet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1963[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Մեզոն-Լաֆիտ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | գծագրող, կոմիքսների հեղինակ, կինոռեժիսոր, սցենարիստ, մուլտիպլիկատոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Sylvain Chomet Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրանսիացի ռեժիսոր Սիլվեն Շոմեն սովորել է Անգուլեմի արվեստի դպրոցում, որտեղ նա նկարում էր կոմիքսներ։ Նրա առաջին կոմիքսների գիրքը «Ճպուռի գաղտնիքները», տպագրվել է 1986 թ. Ֆուտուրոպոլիսի կողմից։ Ութսունականներին աշխատել է որպես պատկերազարդող Լոնդոնում։ Նիք Փարքի «Երկրային բարիքներ» կարճամետրաժ ֆիլմը տեսնելուց հետո նա որոշել է ստեղծել իր սեփական անիմացիոն ֆիլմը։ Նա տեղափոխվել է Կանադա և սկսել իր առաջին անիմացիոն նախագիծը «Ծեր տիկինը և աղավնիները»։ 1996 թ. ֆիլմը շահել է մի շարք մրցանակներ և արժանացել «Օսկար»-ի նոմինացիաի։ Նա և Կրեսին ստեղծել են կոմիքսների մի գիրք՝ «Տգեղ, աղքատ և հիվանդ», որը տպագրվեց 1997 թ., Կաստերմանիի կողմից։ Մի քանի սցենար գրելուց հետո Շոմեն ծանոթացել է ֆրանսիացի պրոդյուսեր Դիդիե Բրուների հետ։ Նրանք զարգացրել են ծեր կնոջ կերպարը, որը հետագայում դարձել է «Եռյակը Բելվիլից» ֆիլմի հերոսը։ Հինգ տարի տևեց, որ ֆինանսավորում ստանան Ֆրանսիայից, Կանադայից և Բելգիայից` լիամետրաժ ֆիլմը ստեղծելու համար։ 2010 թ. Սիլվեն Շոմե թողարկեց իր նոր աշխատանքը ՝ «Աճպարարը» անունով, որը առաջադրվեց «Օսկար» մրցանակի, որպես լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ։
Կոմիքսները
խմբագրել- Le Secret des libellules (1986)
- Bug-Jargal (1986, Հյուգոի համանուն պատվածքի հիման վրա)
- Le Pont dans la vase - Tome 1։ l’anguille (1993)
- Léon la came - Tome 1 (1995)
- Le Pont dans la vase - Tome 2։ Orlandus (1995)
- Léon la came - Tome 2։ Laid, pauvre et malade (1997)
- Le Pont dans la vase - Tome 3։ Malocchio (1998)
- Léon la came - Tome 3։ Priez pour nous (1998)
- Le Pont dans la vase - Tome 4։ Barthélemy (2003)
Ֆիլմագրություն
խմբագրել- 1998 - Ծեր տիկինը և աղավնիները - (կարճամետրաժ)
- 2003 - Եռյակը Բելվիլից
- 2006 - Փարիզ, ես քեզ սիրում եմ - (մաս VII շրջան՝ Էյֆելյան աշտարակ )
- 2008 - Կինո 16։ Աշխարհի կարճամետրաժ ֆիլմերը
- 2010 - Աճպարարը
Մրցանակներ և նոմինացիաներ
խմբագրել- 2011 «Օսկար» նոմինացիա լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ - «Աճպարարը»
- 2004 «Օսկար» նոմինացիա լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ - «Եռյակը Բելվիլից»
- 2004 «Օսկար» նոմինացիա Belleville Rendez-Vous լավագույն երգ - «Եռյակը Բելվիլից»
- 1998 «Օսկար» նոմինացիա լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ - Ծեր տիկինը և աղավնիները
- 2011 «Էննի» 3 նոմինացիա - «Աճպարարը»
- 2004 «Էննի» 2 նոմինացիա - «Եռյակը Բելվիլից»
- 2004 «BAFTA» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմ «Եռյակը Բելվիլից»
- 1997 «BAFTA» նոմինացիա լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ - «Եռյակը Բելվիլից»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Chomet, Sylvain // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary Animators — NY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
- ↑ 2,0 2,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ https://web.archive.org/web/20191209171345/https://www.europeanfilmacademy.org/?id=63
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվեն Շոմե» հոդվածին։ |