Սիլիա Սավադոգո (անգլ.՝ Cilia Sawadogo, 1965, Լայպցիգ, Արևելյան Գերմանիա), կանադա-բուրկինա-գերմանական կինոեեժիսոր, անիմացիոն ֆիլմեր ստեղծող։

Սիլիա Սավադոգո
Ծնվել է1965
ԾննդավայրԼայպցիգ, Արևելյան Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա,  Բուրկինա Ֆասո և  Կանադա
Մասնագիտացումկինոռեժիսոր, պրոֆեսոր և սցենարիստ
IMDbID ID 1082281

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լայպցիգում, 1965 թվականին։ Հայրը բուրկինացի է , մայրը՝ գերմանուհի։ Անիմացիայի տեխնիկա է ուսումնասիրել Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում, որն ավարտել է 1989 թվականին[1][2] և պրոֆեսիոնալ մակարդակով ձեռնամուխ եղել ֆիլմեր ստեղծելու գործին։ 1992-1993 թվականներին անիմացիաներ է պատրաստել «Սեզամ փողոց» խորագիրը կրող ամերիկյան մանկական հեռուստաշոուի (American children's show Sesame Street) համար[3]։ 1993 թվականին ստեղծել է իր առաջին խոշոր գործը՝ «Կինը երեք ամուսնու հետ» (La femme mariée à trios hommes) անիմացիոն ֆիլմը, որն արժանացել է մի շարք մրցանակների[4]։ 1990-ական թվականներին Կանադայի ազգային կինոբաժանմունքի համագործակցությամբ պատրաստել է մի շարք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, 1995 թվականին մասնակցել է Jonas et Lisa կինոնկարի ստեղծմանը[3]։ Ներկայումս անիմացիաներ, պլակատներ ստեղծելու, գրքեր նկարազարդելու հետ մեկտեղ պրոֆեսորի կոչումով դասախոսում է «Կոնկորդիա» համալսարանում[1][4];

Ֆիլմագրություն խմբագրել

Սավադոգոյի հեղինակած կարճամետրաժ ֆիլմերը[3][4].

Ֆիլմի վերնագիրը Թողարկման տարեթիվը
La femme mariée à trios hommes

(Կինը երեք ամուսնու հետ)

1993
Naissance 1993
L'Arret d'autobus

(Ավտոբուսի կանգառ)

1994
Le Joueur de cora

(Կորա խաղացողը)

1996
Christopher Changes his Name/Քրիստոֆերը փոխում է իր անունը 2000
Christopher, Please Clean Up Your Room!/Քրիստոֆեր, մաքրիր սենյակդ 2001
L'Arbre aux esprits

(Ոգիների ծառը)

2005

Պարգևներ խմբագրել

  • La Femme mariée à trois hommesԿինը երեք ամուսնու հետ» ֆիլմի համար
    • Vues d'Afrique փառատոնի մրցանակ «Երիտասարդ Աֆրիկա» անվանակարգում[5]
  • Naissance/«Ծնունդ» ֆիլմի համար
    • Vues d'Afrique փառատոնի մրցանակ՝ որպես ինքնատիպ ստեղծագործություն[6]
  • Cristopher change de nom/«Քրիստոֆերը փոխում է իր անունը» ֆիլմի համար
    • Վանկուվերի կինոյի և տեսանյութերի (վիդեոյի) Reel to Real միջազգային փառատոնի մրցանակ «Լավագույն ինովացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում, 2003
    • Կոլամբուսի կինոյի և տեսանյութերի (վիդեոյի) միջազգային փառատոնի արծաթե մրցանակ, 2001
  • Le Joueur de coraԿորա խաղացողը» ֆիլմի համար[7]
    • Ուագադուգուում անցկացվող կինոյի և հեռուստատեսության համաաֆրիկյան փառատոնի Ouemoi 97 մրցանակ
    • Festival du film de Giffoni կինոփառատոնի մրցանակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Cilia Sawadogo Associate Professor and Undergraduate Program Head (Film Animation), Cinema». www.concordia.ca. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  2. «Biography of Cilia SAWADOGO». African Success. 2007 թ․ հունիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 Pallister, Janis; Hottell, Ruth (2005). Francophone Women Film Directors. Rosemont Publishing & Printing Corp. էջեր 30–32. ISBN 0-8386-4046-X.
  4. 4,0 4,1 4,2 «Cilia Sawadogo». African Film Festival New York. Վերցված է 2018 թ․ ապրիլի 6-ին.
  5. Article |langue=fr |titre=Primé à Vues d'Afrique |périodique=Le Devoir |date=12 mai 1993 |lire en ligne=https://numerique.banq.qc.ca/patrimoine/details/52327/2765460?docsearchtext=Cilia%20Sawadogo |pages=8 }}
  6. Article |langue=fr |titre=Vues d'Afrique couronne Au nom du christ |périodique=Le Devoir |date=9 mai 1994 |lire en ligne=https://numerique.banq.qc.ca/patrimoine/details/52327/2769931?docpos=8 |pages=8 }}
  7. Office national du film du Canada (ed.). «Le Joueur de cora». onf-nfb.gc.ca (ֆրանսերեն). Վերցված է 17 avril 2021-ին.