Սիդնի Դրյու
Սիդնի ՈՒայթ Դրյու (անգլ.՝ Sidney White Drew, օգոստոսի 28, 1863[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 9, 1919[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, համր կինոյի դերասան, հայտնի է հիմնականում որպես Պարոն և տիկին Սիդնի Դրյու (անգլ.՝ Mr. & Mrs. Sidney Drew):
Սիդնի Դրյու | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 28, 1863[1][2] |
Ծննդավայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանի թիվ՝ | ապրիլի 9, 1919[1][2] (55 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասան, կինոդերասան, սցենարիստ և կինոպրոդյուսեր |
IMDb։ | ID 0237713 |


Նրա ծննդյան պատմությունը դեռ այնքան էլ պարզ չէ։ Նրա մայրը՝ հայտնի դերասանուհի և մանկավարժ Լուիզա Դրյուն, պնդում էր, որ իրեն որդեգրել է 1862 թվականին իր ամուսնու մահից անմիջապես հետո։ Հայտնի է, որ նրա մայրը հոր մահից հետո որոշ ժամանակով անհետացել է երկրից, ինչից հետո Ֆիլադելֆիայում հայտնվել է արդեն երեխա Սիդնիի հետ։
Սիդնի Դրյուի կինոկարիերան մեկնարկել է 1911 թվականին «Kalem Company» ստուդիայում, երբ ձևավորվել է նրա կատակերգական դուետը առաջին տիկնոջ՝ Գլեդիս Ռանկինի հետ[3]։ 1913 թվականին նա սկսել է աշխատել «Vitagraph» ստուդիային, որտեղ շուտով մեծ հաջողության են հասել կատակերգական բազմաթիվ կարճամետրաժ Ֆիլմեր նրա մասնակցության շնորհիվ։ Կնոջ մահից հետո 1914 թվականի հունվարին նա որոշ ժամանակ համագործակցել է դերասանուհի Կլարա Քիմբոլլ Յանգի հետ, իսկ 1917 թվականին ամուսնացել է Լյուսիլ Մաքվեյի հետ, որը դարձել է նրա նոր տիկին Դրյուն[4]։ Ինչպես դուետը նրանք շարունակում են հաջող ելույթները հաջորդ երկու տարում։ 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ֆրանսիայում ողբերգական կերպով զոհվել է դերասանի 26-ամյա որդին։ Սիդնի Դրյուն այդպես էլ չկարողացավ ապաքինվել կորստից, և 1919 թվականի ապրիլին մահացավ 55 տարեկանում[5]։ Նրա կինը՝ Լյուսիլ Մաքվեյը, մահացել է 1925 թվականին 35 տարեկանում քաղցկեղից։ 1960 թվականին կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար դերասանը արժանացել է աստղի Հոլիվուդի Փառքի ծառուղում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Beasley, David (2002). McKeee Rankin and the Heyday of the American Theater pp. 101—102.
- ↑ Sidney Drew: North American Theatre Online
- ↑ «Sidney White Drew»։ www.findagrave.com։ Վերցված է սեպտեմբերի 22, 2019