Սիդնի Չապլին (անգլ.՝ Sydney Chaplin; մարտի 16, 1885(1885-03-16)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 16, 1965(1965-04-16)[3][4], Նիս, Ֆրանսիա[5]), թատրոնի և կինոյի անգլիացի դերասան։ Սիդնին Չարլի Չապլինի ավագ եղբայրն է (խորթ հորից)։ Իր դերասանական կարիերան սկսել է 1905 թվականին աննշան դերով՝ Շերլոկ Հոլմս պիեսում։ 1929 թվականին, երբ արդեն նկարահանվել էր 36 ֆիլմում[6] և որպես կինոռեժիսոր նկարահանել 7 ֆիլմ[7], վերջնականապես հրաժեշտ է տվել կինոարվեստին և զբաղվել է ավիագնացությամբ (որոշ ժամանակ եղել է նաև իր աշխարհահռչակ եղբոր բիզնես մենեջերը)։

Սիդնի Չապլին
Ի ծնե անուն՝Սիդնի Ջոն Չապլին
Ծննդյան թիվ՝մարտի 16, 1885(1885-03-16)[1][2]
Ծննդավայր՝Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանի թիվ՝ապրիլի 16, 1965(1965-04-16)[3][4] (80 տարեկան)
Վախճանի վայր՝Նիս, Ֆրանսիա[5]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝թատրոնի և կինոյի դերասան
Կարիերա՝19051929 թթ.
IMDb։ID 0152260
http://sydchaplin.com/

Անձնական կյանք խմբագրել

Սիդնի Չապլինն ամուսնացել է երկու անգամ։ Զավակներ չի ունեցել։ Մահացել է 80 տարեկան հասակում, եղբոր՝ Չարլիի ծննդյան տարելիցի օրը՝ 1965 թվականի ապրիլի 16-ին, ֆրանսիական Նիս քաղաքում, թաղվել Շվեյցարիայում՝ Կլարենս-Մոնտրյոյի գերեզմանատանը[8][9][10][11]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1914 - Ֆետտիի գինետոնը/Fatty’s Wine Party - մատուցող
  • 1914 - Նրա նախապատմական անցյալը/His Prehistoric Past - ոստիկան
  • 1914 - Գոլֆիստ Գասլը/Gussle, the Golfer - Գասլ
  • 1915 - Սուզանավի ծովահենը/A Submarine Pirate - մատուցող
  • 1918 - Շան կյանք/A Dog’s Life - առևտրական
  • 1918 - Փոխառության տոմս/The Bond
  • 1918 - Ուսին - ա՛ռ/Shoulder Arms սերժանտ
  • 1922 - Աշխատավարձի օրը/Pay Day - բանվոր
  • 1923 - Ուխտավորը/The Pilgrim - գնացքի ուղեկցորդ
  • 1923- Նրա ժամանակավոր ամուսինը/Her Temporary Husband - Ջադդ
  • 1925 - Չարլիի մորաքույրը/Charley’s Aunt - Բաբս Բաբերլի
  • 1927 - Բախտ որսացողը/The Fortune Hunter - Նեթ Դանկան
  • 1927 - Պակասող օղակը/The Missing Link - Արթուր Ուելս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #1015024882 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Sidneychaplin.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. IMDb
  8. Cytuj |tytuł = Sydney Chaplin the brother to Charlie Chaplin |data dostępu = 2021-08-06 |opublikowany = www.ednapurviance.org |url = http://www.ednapurviance.org/sydneychaplin2.html
  9. Cytuj |tytuł = Syd Chaplin |data dostępu = 2021-08-06 |opublikowany = IMDb |url = http://www.imdb.com/name/nm0152260/bio
  10. Cytuj |tytuł = Charlie Chaplin : The Older Brother: Sydney |data dostępu = 2021-08-06 |opublikowany = www.charliechaplin.com |url = https://www.charliechaplin.com/en/articles/213-The-Older-Brother-Sydney?category=biography}}
  11. Cytuj odcinek|tytuł=Sydney, brat Charliego Chaplina

Գրականություն խմբագրել

  • Садуль Ж. Чарли Чаплин. Пер. с франц. — М.: «Искусство», 1981. — 209 с.
  • Stein, Lisa K. (2010). Syd Chaplin: A Biography. McFarland. ISBN 978-0-7864-6035-9.

Արտաքին հղումներ խմբագրել