Սիբիրյան ծիրան

բույսերի տեսակ
Սիբիրյան ծիրան
Սիբիրյան ծիրան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Սալոր
Տեսակ Սիբիրյան ծիրան
Լատիներեն անվանում
Prunus sibirica



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Սիբիրյան ծիրան (լատին․՝ Prunus sibirica), Սալոր ցեղին պատկանող տեսակ (ենթացեղ Ծիրան-լատին․՝ Armeniaca)[1]:

Հանդիպում է Պրիմորյե երկրամասում, Արևելյան Սիբիրում, Հյուսիս-Արևելյան Չինաստանում, Մոնղոլիայում, Կորեայում։

Աչքի է ընկնում բարձր ցրտադիմացկունությամբ (հանգստի շրջանում դիմանում է մինչև մինուս 45 °C), բայց վատ է տանում կլիմայի տաքացումը ձմռան երկրորդ կեսին։

Սիբիրյան ծիրանի ծաղկած ճյուղ

Ծաղկում է շատ վաղ, նախքան տերևների փթթելն ու բացվելը։ Պտղատու ծառերի մեջ առաջին ծաղկողներից է, ծաղիկները վարդագույն են։

Սիբիրյան ծիրանի պտուղ

Մանջուրական ծիրանից տարբերվում է ավելի փոքր չափերով (բարձրությունը չի գերազանցում 5 մետրը)։ Սեզոնային զարգացման բոլոր փուլերը ավելի վաղ է անցնում, քան մանջուրական ծիրանը։

Մեկ բույսի պտուղների թիվը, կախված բնակության վայրից և այլ գործոններից, տատանվում է 26-ից 75-ի սահմաններում։ Պտուղները 2-2.5 սմ մեծությամբ կորիզապտուղ են, որոնք բացվում են պտղամսի կարի երկայնքով։ Պտուղները մոխրադեղնավուն են, տտիպ, թթվաշ համով և գրեթե ոչ ուտելի։

Սիբիրական ծիրանը առաջացնում է ռելիկտային թփային համակեցություններ։

Սիբիրական ծիրանը գրանցված է Բուրյաթիայի բույսերի Կարմիր գրքում։

Մշակվում է 1800 թվականից, շատ արդյունավետ է վեգետացիայի ողջ ընթացքում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные»

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիրյան ծիրան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիրյան ծիրան» հոդվածին։