Սիան Էլիաս

Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի 12-րդ նախագահ

Սիան Սրբուհի Էլիաս կամ Սրբուհի Էլիաս (անգլ.՝ Dame Sian Seerpoohi Elias, ծնվ․՝ մարտի 13, 1949(1949-03-13), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի 12-րդ և գործող նախագահն է[2]։ Երկրի դատական համակարգի ամենատարեց անդամն է։ Նա Նոր Զելանդիայի Գերագույն դատարանի նախագահն է և մի քանի անգամ ելույթ է ունեցել, որպես Կառավարության ադմինիստրատոր (անգլ.՝ Administrator of the Government):

Սիան Էլիաս
Դիմանկար
Ծնվել էմարտի 13, 1949(1949-03-13) (75 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԿրթությունՕքլենդի համալսարան և Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց
Մասնագիտությունփաստաբան և դատավոր
ԱմուսինՀյու Ֆլեթչեր
Զբաղեցրած պաշտոններՆոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներNed Fletcher?
 Sian Elias Վիքիպահեստում

Վաղ կյանք և ընտանիք խմբագրել

Սրբուհի Էլիասը ծնվել է 1949 թվականին, Լոնդոնում։ Հայրը՝ Մինաս Էլիասը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգ էր, մայրը Ուելսեցի (այստեղից հայկական անունն ու վալլական ազգանունը)։ Ծնողները Նոր Զելանդիա են տեղափոխվել, երբ Սրբուհին ընդամենը մեկ տարեկան է եղել։

Սրբուհի Էլիանսը հաճախել է Օքլենդի Աղջիկների թեմական դպրոցը։ 1970 թվականին ավարտել է է Օքլենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև շարունակել է ուսումը Սթենֆորդի համալսարանում[2]։ 1972 թվականին աշխատել է Օքլենդի իրավաբանական ընկերություններից մեկում, աչքի է ընկել իր բացառիկ ունակություններով և երեք տարի անց սկսել է իրավաբանի կարիերան։

Էլիասն ամուսնացած է «Ֆլեթչեր Չելենջ» (անգլ.՝ Fletcher Challenge) ընկերության նախկին գլխավոր տնօրեն և Օքլենդի համալսարանի նախկին ռեկտոր՝ Հյու Ֆլեթչերի հետ։ Նրանք ունեն երկու որդի։

Դատական գործունեություն խմբագրել

 
Դատական համակարգի ավագ անդամները՝ արդարադատության գլխավոր դատավոր Սիան Էլիասի գլխավորությամբ, բարձրանում են խորհրդարանի աստիճաններով, 2011 թվական[3]

Էլիասը 1984-1988 թվականներին աշխատել է Օքլենդի շրջանի իրավական հարցերով կոմիսարի պաշտոնում։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ և բյուրոկրատական կամայականությունների դեմ պայքարի համբավ ձեռք բերել։ Նա հայտնի է Վայթանգիի պայմանագրի հետ կապված իր վարած տարբեր գործերով։ 1988 թվականին Էլիասը դարձել է թագավորական փաստաբան նշանակված երկու կանանցից մեկը (մյուսը՝ Լոուել Հոդարդն է)։

1990 թվականին երկրին մատուցած ծառայությունների համար ստացել է պետական մրցանակ՝ Նոր Զելանդիայի Հուշամեդալ։ Էլիասը 1995 թվականին դարձել է Գերագույն դատարանի դատավոր, և երբեմն պաշտոնավարել է Վերաքննիչ դատարանում[4]։

  Սիան Էլիասն առաջին կինն է, որ դարձել է Նոր Զելանդիայի Թագավորական դատարանի անդամ։ Նա երկաթից ու արյունից է, որը հնարավոր չէ կոտրել ոչ մտքով, ոչ էլ խոսքով։
- բրիտանացի լրագրող Լյուկ Հարդինգ
 

1999 թվականին Էլիասը առաջին կինն էր, ում հաջողվել է զբաղեցնել Նոր Զելանդիայի Բարձրագույն դատարանի ղեկավարի պաշտոնը (մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էին միայն տղամարդիկ)։ Այդ պահից սկսած մինչ վերջերս Էլիասը Նոր Զելանդիայի գլխավոր դատավորն է եղել։ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ի հրամանով«՝» Սրբուհին երեք անգամ պաշտոնապես զբաղեցրել է Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետի պաշտոնը, երբ այն թափուր է մնացել։

Մաորիների գործ խմբագրել

Սրբուհու ամենահայտնի գործերից է Նոր Զելանդիայի բնիկների՝ պոլինեզիական մաորի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը։ Սրբուհու ներդրած ջանքերի շնորհիվ ներկայումս մաորիները կարողանում են հավասար պայմաններում ապրել իրենց սեփական երկրում։

Հայուհի խմբագրել

Սրբուհին կարևորում է իր հայկական ինքնությունը։ Իր կատարած գործերի շնորհիվ նա նորզելանդացիների շրջանում ձևավորել է բարիդրացիական վերաբերմունք է ինչպես հայերի, այնպես էլ Հայաստանի նկատմամբ։

  Եթե ընտանիքումս հայկական ինքությունը չլիներ, ես չէի հասնի նման բարձունքների[5]։
- Սրբուհի Էլիաս
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://dpmc.govt.nz/publications/queens-birthday-honours-list-1999-including-niue
  2. 2,0 2,1 «Courts of New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. «Judges arrive | The Governor-General of New Zealand». gg.govt.nz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 13-ին.
  4. «Elias—top judge and judicial activist». The New Zealand Herald. 2005 թ․ մարտի 28. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 5-ին.
  5. Հայուհի, որը դարձավ Նոր Զելանդիայի առաջին կին Գերագույն դատավորը. Պատմություն, որ քչերին է հայտնի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիան Էլիաս» հոդվածին։