Սթիվեն Մեյնարդ Քլարկ (անգլ.՝ Stephen Maynard Clark, ապրիլի 23, 1960(1960-04-23)[1][2][3], Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն - հունվարի 8, 1991(1991-01-08)[1][2][3], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կիթառահար և երգերի հեղինակ։ Առավելապես հայտնի է որպես բրիտանական Դեֆ Լեփարդ ( Def Leppard ) ռոք խմբի առաջատար կիթառահար և երգերի հիմնական հեղինակ[4]։ 2007 թվականին Classic Rock ամսագիրը նրան 11-րդ տեն է հատկացրել իր կազմած «100 Wildest Guitar Heroes» ցանկում[5]։ 2019 թվականին ռոք ըն՛ ռոլի փառքի սրահում բացվել է Սթիվ Քլարկին նվիրված անկյունը[6]։

Սթիվ Քլարկ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունSteve Clark
Ի ծնե անունանգլ.՝ Stephen Maynard Clark
Ծնվել էապրիլի 23, 1960(1960-04-23) (63 տարեկան)
Շեֆիլդ, Յորքշիրի արևմտյան ռայդինգ, Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Մահացել էհունվարի 8, 1991(1991-01-08)
Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՇեֆիլդ
Ժանրերմետալ
Մասնագիտությունկոմպոզիտոր, կիթառահար և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ
ԼեյբլIsland Records
ԱնդամակցությունDef Leppard? և Terror Twins?
Կայքdefleppard.com
 Steve Clark Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ընտանիքը. մայրը՝ Բերիլ (Beryl), հայրը՝ Բարրի (Barrie), կրտսեր եղբայրները՝ Քրիս (Chris) և Քեվին (Kevin)։

Ընտանեկան կարգավիճակը՝ ամուսնացած չի եղել։ Նրա հարսնացու Լորելեյ Շելլիստին (Lorelei Shellist) կարելի է տեսնել "Behind The Music" ֆիլմում, ինչպես նաև "Armageddon It" երգի հոլովակում։ Ավելի ուշ, 2000 թվականին, նա Def Leppard խմբից հարցազրույց վերցրեց համերգաշրջանի ընթացքում՝ ամսագրի համար։ 2009 թվականին նա հրատարակեց "Runaway Runaway" գիրքը, որտեղ նա մանրամասն պատմում է իր ու Սթիվի հարաբերությունների և իր՝ մոդելի գործունեության մասին։

Կրթությունը. Wisewood Comprehensive School, Sheffield, England։ Դպրոցական տարիներին սովորել է կիթառ նվագել։

Մամուլ. Առաջինը Def Leppard-ի անդամներից, ում մասին գրեցին մամուլում։ 1972-ի հուլիսին նրա մասին գրեցին Sheffield Star թերթում։

Առաջին խմբերը. նվագել է Electric Chicken և էլի մի քանի տեղական խմբերում՝ դպրոցում և քոլեջում սովորելու տարիներին։

Երաժշտական ազդեցությունը. Ջիմմի Փեյջ, (Լեդ Զեփելին), Jimmy Page (Led Zeppelin)։

Խմբից դուրս աշխատանքները. այդպիսի միակ աշխատանքն էր 1985 թ. մասնակցությունը Մինկ դը Վիլլի (Mink DeVille) "Italian Shoes" երգի ձայնագրության մեջ՝ որպես back vocal՝ Def Leppard խմբի անդամներից Ֆիկ Քոլենի և Ջո Էլիոտի հետ։

Սթիվը հեղինակն էր խմբի վաղ շրջանի երգերում սոլո-կիթառի լավագույն կատարումների, բացի 1983-ին թողարկված "Pyromania" ալբոմի։ Նա գրել է "Photograph", "Stagefright" и "Rock! Rock! (Till You Drop)" երգերի խոսքերը, ինչպես նաև հեղինակել է 'Switch 625' գործիքային ստեղծագործությունը՝ "High n' Dry" ալբոմից. Սթիվը նաև յոթ երգի համահեղինակ էր, որոնց պատրաստման աշխատանքներն ավարտվեցին արդեն նրա մահից հետո և ընդգրկվեցին "Adrenilize" ալբոմի մեջ։ Այդ ալբոմի երգերում բոլոր այն հատվածները, որ պետք է Սթիվը նվագեր, կատարեց Ֆիլ Քոլենը և նվիրվեցին Սթիվի հիշատակին։

S.M.C. Ֆիլ Քոլենը գրել է կարճ գործիքային երգ՝ իբրև օրորոցային իր որդի Ռորիի համար, որը հետագայում նա նվիրեց Սթիվին։ Այդ երգը "Two Steps Behind" սինգլի հետ թողաչկվեց Անգլիայում 1993 թվականին։ Այդ երգն արդեն ամբողջ խմբի կազմով կատարվեց 1992-ին, համաշխարհային համերգաշրջանի սկզբում (Անգլիայում, Իռլանդիայում, եվրոպական այլ երկրներում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում)։

Վերջին համերգը. Սթիվի վերջին բեմելը եղավ 1988 հոկտեմբերի 27-ին՝ Վաշինգտոնում (ԱՄՆ)։ Դա "Hysteria" ալբոմի երգերով համերգաշրջանի վերջին համերգն էր։

Վերջին հրապարակային հանդիպումը Անգլիայում. 1989-ի փետրվարի 16-ին, երբ Rocket երգը հաղթեց The Pop’s London մրցույթում։ Նույն շաբաթ կայացավ Brit Awards արարողությունը, որի ժամանակ նվագեց խումբը։

Վերջին հրապարակային հանդիպումը. MTV Awards-ի ընթացքում Լոս Անջելեսում, կայացած 1989 թվականի սեպտեմբերի 6-ին։ Կատարված լուսանկարները բեմին և կուլիսների հետևում եղան Սթիվի վերջին լուսանկարները Def Leppard խմբի հետ։

Գործիքները. հիմնականում Սթիվը նվագում էր Gibson ֆիրմայի կիթառով։ Նրա ամենասիրելի կիթառներից մեկն էլ դասական Les Paul-ն էր։ Օգտագործել է նաև Firebird EDS-1275՝ երկու գրիֆով, Fender Stratocaster։

Մահվան մանրամասները. Սթիվը մահացել է քնի մեջ Չելսիում, ( Լոնդոն )։ Նա ապրում էր իր ընկերուհու՝ Ջեննի Դինի հետ (Janie Dean), ով նրան մահացած գտավ հյուրանոցում, այն բանից հետո, երբ նա թունդ հարբել էր նախօրեին։ Նրա բնակարանը The Front Page բարի դիմաց էր, որ այսօր կոչվում է The Pig’s Ear։ Անհրաժեշտ է բառացիորեն 30 վայրկյան՝ իր տան դռնից դիմացի մայթը հասնելու համար։ Դիահերձումից պարզվել է, որ նա մահացել է կոդեինի և մորֆիի խառնուրդից, ինչը անհամատեղելի է ալկոհոլի հետ։ Իսկ ալկոհոլը երեք անգամ ավել է եղել, քան թույլ է տրվում Անգլիայում։ Ինքնասպանության ապացույցներ չհայտնաբերվեցին։ Սթիվ Քլարկը թաղվեց Շեֆիլդի Wisewood գերեզմանատանը, ոչ հեռու ծնողների տնից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Մետալում հանրագիտարան — 2002.
  4. «Def Leppard's Steve Clark: A Special Tribute». Def Leppard Report (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ ապրիլի 23. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Jimi Hendrix, Dimebag, Tony Iommi, Eddie Van Halen Are Among 'Wildest Guitar Heroes'». Blabbermouth.net. 2007 թ․ մարտի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Def Leppard». Rock & Roll Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Original
Def Leppard Lead Guitarist
1978–91
Հաջորդող՝
Vivian Campbell
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սթիվ Քլարկ» հոդվածին։