Սթիվ Հարինգտոն (Տարօրինակ դեպքեր)

Սթիվ Հարինգտոն (անգլ.՝ Steve Harrington), Նեթֆլիքս հարթակի «Տարօրինակ դեպքեր» գիտական ֆանտաստիկա հեռուստասերիալի գեղարվեստական կերպար, որին մարմնավորել է ամերիկացի դերասան Ջո Քիրին[1]։

Սթիվ
Տարօրինակ դեպքերի հերոս
Առաջին անգամ հայտնվել է«Ուիլ Բայերսի անհետացումը» (2016)
ՍտեղծողԴաֆեր եղբայրներ
Տեղեկություններ
Ամբողջական անունՍթիվ Հարինգտոն
Մականուն(ներ)
ՍեռԱրական

Կերպարի կենսագրություն խմբագրել

Առաջին եթերաշրջան խմբագրել

Սթիվը ի սկզբանե լինում է 1980-ականների ոճով տղա։ Հանդիպում է Նենսի Ուիլերի հետ, սակայն Ջոնաթան Բայերսի տեսախցիկը կոտրելուց հետո, Նենսին մտերմանում է Ջոնաթանի հետ։ Սթիվը Ջոնաթանի հետ կռվում է և հասկանում է իր սխալները։ Երբ նա գնում է Բայերսների տուն, ներողություն խնդրելու համար, օգնում է Նենսիին և Ջոնաթանին Դեմագոգոնի դեմ պայքարում, նրանք հաղթում են։ Եթերաշրջանի վերջում Նենսին նոր տեսախցիկ է գնում Ջոնաթանի համար, և Սթիվը շարունակում է իր հարաբերությունները Նենսիի հետ։

Երկրորդ եթերաշրջան խմբագրել

Սթիվի հարաբերությունները Նենսիի հետ լինում են լարված, և զույգը բաժանվում է այն բանից հետո, երբ Նենսին չի ասում, որ սիրում է տղային։ Մի երեկույթի ժամանակ Նենսին հարբում է և Սթիվին ասում է, որ նրանց հարաբերությունները կեղծ են։ Սթիվը վատ հարաբերություններ է ունենում դպրոցի նոր աշակերտ՝ Բիլի Հարրովի հետ, որը զբաղեցնում է Սթիվի տեղը։ Սթիվը կապ է հաստատում Մայք Ուիլերի և նրա ընկերների հետ այն բանից հետո, երբ Դասթին Հենդերսոնը խնդրում է նրան օգնել գտնել Դարտանյանին, առանց կասկածելու, որ դա Դեմագորգոնն է։ Սթիվը և Դասթինը քննարկում են, թե ինչպես կարելի է մտերմանալ աղջիկների հետ, այդ ժամանակ Դասթինը սիրահարված է լինում Մաքսին։ Շուտով նրանց միանում է Մայքը, Լուկասը և Բիլիի խորթ քույրը՝ Մաքսը։ Սթիվը պաշտպանում է երեխաներին, երբ Դեմագորգոնը պատրաստվում է հարձակվել, նաև ձգում է ժամանակ, որպեսզի Տասնմեկը Հոփերի հետ փակեն դարպասները և Ջոյսը Ուիլի միջից հանի Դեմագորգոնի ոգին։

Երրորդ եթերաշրջան խմբագրել

Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո Սթիվը սկսում է աշխատել սրճարանում իր նախկին դասարանցու՝ Ռոբին Բաքլիի հետ (Մայա Հոուք), որը հաճախ ծաղրում է նրան։ Դասթինը, վերադառնալով գիտական ճամբարից և իր նոր ընկերուհու՝ Սյուզի Յուտայի հետ զրուցելու համար ռադիոընդունիչ սարք տեղադրելով, խնդրում է Սթիվի օգնությունը՝ իր լսած ռուսական ռադիոուղերձը թարգմանելու համար։ Ռոբինը օգնում է թարգմանությամբ, կռահելով, որ ռուսների պայմանագիրը կայանալու է հենց սրճարանում, Լուկասի քույրը՝ Էրիկան համաձայնում է օգնել նրանց և գնալ խողովակների միջով՝ անվճար պաղպաղակի դիմաց։ Սթիվը, Ռոբինը, Դասթինը և Էրիկան գտնում են ռուսների գաղտնի վայրը, որտեղ նրանք փորձում են բացել հակառակ կողմի դարպասները։ Ռուսները բռնում են Սթիվին և Ռոբինին, նրանց պահում են թմրանյութերի ազդեցության տակ, սակայն Դասթինը Էրիկայի հետ փրկում են նրանց։ Թմրանյութերի ազդեցության տակ Ռոբին քամինգ աութ է անում որպես լեսբուհի և ավելացնում, որ Սթիվը նրան գրավում է։ Դեպքերը տեղի են ունենում այնպես, որ բոլորը պայքարում են Դեմագորգոնի դեմ, մինչ Հոփերը Ջոյսի հետ կփակի դարպասները։

Հետագայում Սթիվը և Ռոբինը կորցնում են իրենց աշխատանքը և շարունակում են աշխատել այլ վայրում։

Ընդունելություն խմբագրել

Երկրորդ եթերաշրջանում Սթիվ Հարինգտոնի կերպարի զարգացումը հավանության է արժանացել և հանգեցրել է նրան, որ Սթիվը դարձել է շոուի ամենասիրված և քննադատված կերպարը, իսկ Ջո Քիրին ստացել է քննադատական կարծիքներ դերակատարման համար։ Քննադատները և հեռուստադիտողները դրական են արձագանքել կերպարի ստերեոտիպային խուլիգանից և սրտակերից՝ հոգատար և պաշտպանիչ բնավորության։ Երկրպագուներին հիմնականում դուր է գալիս նրա ընկերությունը Դասթին Հենդերսոնի հետ և նրա պաշտպանողական վերաբերմունքը երեխաների նկատմամբ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ երկրպագուներ նրան անվանել են «Մայրիկ Սթիվ»[2]։

Կերպարի զարգացումը շարունակվել է երրորդ եթերաշրջանում, որտեղ ներկայացվում է իր ընկերոջ՝ Ռոբին Բաքլիի կողմից։ Դերասաններ Ջո Քերրիի և Մայա Հոուքի միջև եղած սիրախաղը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, ինչպես նաև դրական արձագանքի է արժանացել Սթիվի բնավորության կատակասեր կողմը։ Հիմանականում Սթիվը դրական գնահատականի է արժանացել՝ Ռոբինի որպես լեսբուհի քամինգ աութից հետո, նրա խոհուն և հասկացող բնավորության համար[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «An Ode to Steve Harrington, the soft hero Stranger Things fans deserve». Vanity Fair (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 19-ին.
  2. «'Stranger Things' How Steve Harrington Became Season 2's Breakout Hero». Hollywood Reporter (անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.
  3. «Stranger Things knew Steve Harrington was it's [sic] best character, then it made him even better». Men’s Health (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.