Սթիվեն Քյուրքչյան

ամերիկացի լրագրող

Սթիվեն Անուշավանի Քյուրքչյան (անգլ.՝ Stephen A. Kurkjian, օգոստոսի 28, 1943(1943-08-28), Բոստոն, ԱՄՆ)[1], ամերիկահայ գրող, լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր։

Սթիվեն Քյուրքչյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 28, 1943(1943-08-28) (80 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի լատինական դպրոց (1966) և Suffolk University Law School? (1970)
Մասնագիտությունլրագրող
ԳործունեությունThe Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի
ԱշխատավայրState House News Service?
ԾնողներԱնուշավան Քյուրքչյան, Ռոզելա Կյուրեղյան-Քյուրքչյան
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Սթիվեն Քյուրքչյան ծնվել է 1943 թվականին Բոստոն քաղաքում։ Պապը սպանվել է ցեղասպանության ժամանակ[2], իսկ երեքամյա հայրը քրոջ ու եղբոր հետ հազիվ են փրկվել։ Հաջորդ գարնանաը քույրն ու եղբայրը մահանում են խոլերայից, իսկ հայրը հայտնվում է Ամերիկայում[3][4]։ Հայրը նկարիչ է եղել, մայրը՝ Ռոզելա Կյուրեղյան-Քյուրքչյանը, աշխատել է գրադարանավար։ Սթիվենն ավարտել է Բոստոնի նահանգի դպրոցն ու նահանգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Համալսարանին ավարտելուց հետո՝ 1968 թվականից Սթիվեն Քյուրքչյան աշխատել է The «Boston Globe»-ում որպես խմբագիր ։ Սթիվեն Քյուրքչյանը Պուլիցերյան մրցանակի արժանացել է 1972 և 1980 թվականներին հետաքննական հոդվածների համար։ Վերջին անգամ՝ 2003 թվականին «Բոստոն Գլոբի» խմբագրակազմով կաթոլիկ եկեղեցում սեքս սկանդալը բացահայտելու համար։ Քյուրքչյանը Հոլիվուդում նկարահանվել է «Ուշադրության կենտրոնում» գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է հենց «Բոստոն Գլոբի» լրագրողների հետաքննության մասին։ Ֆիլմն արժանանում է «Օսկարի»[5], հետագայում պարզվում է, որ մի հերոսը հենց Սթիվեն Քյուրքչյանն է:Սթիվեն Քյուրքչյանը նաև Բոստոնի Իզաբելլա Գարդներ թանգարանից 1990 թվականին կատարված աղմկահարույց գողության մասին պատմող «Master Thieves» գրքի հեղինակն է, որը պատմում է թանգարանից Ռ. Ռեմբրանդի, Է. Դեգայի և այլ աշխարհահռչակ հեղինակների աշխատանքների դեռևս չբացահայտված գողությունների մասին։ Քյուրքչյանը երեք անգամ այցելել է Հայաստան։ Առաջին անգամ նա եկել է 2002 թվականին ԵՊՀ հրավերով՝ ապագա լրագրողներին վերապատրաստելու, Հայաստան-Սփյուռք 2-րդ համաժողովին մասնակցելու համար։ Երկրորդ անգամ՝ 2016 թվականի ապրիլին «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա լինելու համար[6][7], երրորդ անգամ նույն թվականի ամռանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. History vs. Hollywood: SPOTLIGHT (2015)
  2. Стивен Кюркчян: Пулитцеровские награды и Оскар за правду о самых громких преступлениях в США
  3. Kurkjian, Stephen (2014 թ․ ապրիլի 22). «Kiss My Children's Eyes: A Search for Answers to the Genocide Through One Remarkable Photograph». Armenian Weekly. «...my grandfather had been killed in the genocide, yet my father, a three-year-old in 1915, had survived to come to America to thrive.»
  4. Kurkjian, Stephen (1993 թ․ ապրիլի 18). «Roots of Sorrow». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  5. Սթիվ Քյուրքչյան. Spotlight-ը հոգ է տանում «փոքր մարդկանց» համար
  6. Aurora Dialogues. Մարդասիրական ոլորտի խնդիրների քննարկման նոր հարթակ
  7. Aurora Prize Guests: Stephen Kurkjian

Աղբյուրներ խմբագրել