Սղամ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բալուի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի աջ վտակ Սակրատ գետի հովտում, Բալու քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք։

Գյուղ
Սղամ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառակԲալուի գավառակ
Այլ անվանումներՍըգան, Սըղամ, Սիղամ, Սղան
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել է, իսկ բնակչությունը կոտորվել կամ բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին ուներ 72 տուն` 576 հայ բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն և պարտիզպանությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սղամն ուներ 1261 թվականին կառուցված Ս. Խաչ անունով եկեղեցի։ Գյուղի մոտ բարձր լեռան վրա գտնվում էր Ս. Կարապետ ուխտատեղին, որն ուներ փոքրիկ մատուռ։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան։

Անվանի մարդիկ խմբագրել

Սղամում է ծնվել հրապարակախոս Սուրեն Մանվելյանը (1906 թ. -?)[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դիարբեքիրի նահանգի Բալուի գավառակ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 630

Աղբյուրներ խմբագրել