Սըլա (սերիալ)
Սըլա: Վերադարձ տուն (թուրք.՝ Sıla), թուրքական հայտնի հեռուստասերիալ, որը պատմում է Սըլա անունով աղջկա ոչ սովորական ճակատագրի մասին:
Սըլա թուրք.՝ Sıla | |
---|---|
Ժանր | դրամա, մելոդրամա |
Երկիր | ![]() |
Լեզու | թուրքերեն |
Ռեժիսոր | Գյուլ Օգուզ[1] Յասին Ուսլու |
Գլխավոր դերերում | Ջանսու Դերե Մեհմեդ Ակիֆ Ալակուրտ Զեյնեպ Էրոնատ |
Սցենարիստ | Մուհարեմ Բուխարա |
Պատմվածքի վայր | Մարդին |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 79 |
Էկրաններին է | սեպտեմբերի 15, 2006-ից սեպտեմբերի 19, 2008-ը |
Հեռուստաալիք | ATV (Թուրքիա) |
Ընկերություն | Fm Yapım Most Production |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժեԽմբագրել
Սըլան Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկի միակ և սիրելի աղջիկն է: Նա ունի այն ամենը, ինչը որ ուզում է: Բայց մի օր նրա հոր մոտ է գալիս մի մարդ, և ասում, որ նա Սըլայի իսկական հայրն է: Ստացվում է, որ աղջիկը իր ամբողջ կյանքը անց է կացրել խնամատար ծնողների հետ: Սըլան սիրում էր իր որդեգրող ծնողներին և չէր ցանկանում վերադառնալ կենսաբանական ծնողների մոտ: Սակայն նա համաձայնվում է հյուրընկալվել նրանց տանը:
Սըլան մեկնում է անծանոթ քաղաք և հայտնվում թակարդում: Սըլայի եղբայրը սիրահարվել էր մեծահարուստի աղջկան: Եղբոր կյանքը փրկելու համար Սըլայի ծնողները նրան բռնությամբ ամուսնացնում են աղջկա եղբոր հետ: Սըլան կտրականապես դեմ էր ամուսնությանը, սակայն նրան ստիպում են ստորագրել փաստաթղթերը: Երեկոյան նրան ուղեկցում են սենյակ: Երբ Բորան-աղան գալիս է սենյակ, Սըլան ասում է, որ իր կամքով չի ամուսնացել նրա հետ: Բորանը այդ ամենի մասին չգիտեր: Նա կտրում է իր ձեռքը և իր արյունով թաթախում սավանը: Նա Սըլային ասում է, որ ինքը նույնպես չի ցանկացել այդ ամուսնությունը, բայց հարգում է քրդական ավանդույթները:
Դժբախտությունները հաջորդում են մեկը մյուսին. մահանում են նրա որդեգիր ծնողները, ընտանիքը հրաժարվում է նրանից: Նա նույնիսկ չի կարողանում ինքնասպանություն գործել: Միայն Սըլայի մտերիմ ընկեր Էմրեն է մնում նրա հետ և խոստանում փրկել:
Սըլան չի փորձում համակերպվել: Նա անընդհատ փախուստի ճանապարհներ է որոնում: Շուտով դա նրան հաջողվում է: Նա դուրս է գալիս տնից, բայց մոլորվում է անծանոթ քաղաքում: Վերջապես Սըլան դուրս է գալիս մայրուղի, կանգեցնում է մի մեքենա և խնդրում նրան հասցնել օդանավակայան: Դժբախտաբար, Ջիհանը՝ Բորանի զարմիկը, բռնում է նրան, և ընտանիքին հայտնում, որ Սըլան փորձել է փախչել: Դա նշանակում է, որ նրան, նրա եղբորը՝ Ազադին, և կնոջը՝ Նարինին պետք է գլխատեն: Իրավիճակը փրկում է Բորանը: Նա ասում է, որ Սըլան ոչ թե փորձել է փախնել, այլ որոշել է հանդիպել իր հետ: Այդ ժամանակ էլ մոլորվել է: Սըլան մնում է ամուսնու հետ:
Նա սկսում է ապրել ամուսնու տանը և ամեն կերպ փորձում դուրս գալ այդ ոսկե պատերից: Այդ ժամանակ նա հասկանում է, որ ապրում է այնպիսի աշխարհում, որտեղ սովորույթներն ու ավանդույթները բարձր են մարդու իրավունքներից: Սակայն պատերազմում տեղ է գտնվում զգացմունքների համար: Ավանդույթների, կանոնների դեմ պայքարում Սըլան սիրահարվում է իր ամուսնուն: Զգացմունքները փոխադարձ էին: Սակայն նա երդվել էր, որ պետք է փախնի: Սըլան պահում է իր խոսքը և իր ընկերոջ՝ Էմրեի օգնությամբ փախնում է տուն՝ Ստամբուլ:
Երբ Մարդինում իմանում են Սըլայի փախուստի մասին, լուրը տարածվում է ամբողջ քաղաքում: Ավագների հավաքույթի ժամանակ որոշում է ընդունվում, որ փախուստի համար Սըլան, Ազադը և Նարինը պետք է սպանվեն: Սըլային փախուստի մեջ օգնելու համար՝ մահվան է դատապարտվում նաև Էմրեն: Նրան և Նարինին պետք է սպաներ Բորանը, իսկ Ազադին և Սըլային նրանց հայրը՝ Ջելիլը: Երկու տղամարդիկ էլ բարկանում են իրենց հարազատների վրա, բայց չեն ցանկանում սպանել: Սակայն նրանք ընտրություն չունեին: Նրանք դատավճիռը կատարելու համար գնում են Ստամբուլ: Սըլայի մայրը՝ Բեդարը, իր մանկահասակ որդու՝ Էմիրի հետ նույնպես մեկնում է Ստամբուլ, որպեսզի պաշտպանի իր երեխաներին: Նա հանդիպում է աղջկա, որդու, հարսի հետ և սկսում է բնակվել նրանց տանը: Բորանը, չցանկանալով սպանել կնոջը, սկսում է հետևել նրան և հասկանում է, որ Սըլան շատ ժամանակ է անց կացնում Էմրեի հետ: Ինքը՝ Սըլան, չէր սիրում Էմրեին և նրան ընդունում էր որպես ընկեր: Ջելիլը, միայնակ մնալով անծանոթ քաղաքում, հասկանում է, որ չի կարող սպանել իր երեխաներին և իրեն նետում է Բոսֆորի ջրերի մեջ: Բարեբախտաբար, նրան փրկում են: Սըլան իմանում է ամեն ինչի մասին, ներում է հորը և հիվանդանոցից իր տուն տանում: Նրանք սկսում են միասին ապրել: Սըլան սկսում է ղեկավարել իր որդեգիր ծնողների հոլդինգները, և որպես օգնական աշխատանքի է վերցնում Ազադին:
Սըլան հասկանում է, որ հղի է: Բորանին հետևելու և իր անվտանգությունն ապահովելու համար նա խուզարկու է վարձում: Շուտով նա հասկանում է, որ ամուսինը շատ ժամանակ է անց կացնում իր նոր աշխատակից Գիզելի հետ: Սըլան խանդում է:
Տոհմապետը նոր մարդ է ուղարկում Սըլային սպանելու համար: Բորանը իմանում է դրա մասին, բայց չի հասցնում կանխել սպանությունը: Կրակոցի ժամանակ նա Սըլային ծածկում է իր մարմնով և փամփուշտը վնասում է նրան: Վերքը խորը չի լինում: Բորանը, առանց կնոջ հետ հաշտվելու հեռանում է: Մի քանի օր անց նրանք պատահաբար հանդիպում են: Սըլան մոտենում է Բորանին՝ շնորհակալություն հայտնելու համար: Սակայն Բորանը նրա վրա բարկանում է Էմրեի պատճառով և հեռանում:
Սըլան հոգնում է անորոշ վիճակից և հանդիպում է նշանակում Բորանի հետ: Նրանք հանդիպում են: Նա Բորանին մեղադրում է իր սիրտը կոտրելու համար և ասում է, որ սիրում է նրան: Այդպիսի խոստովանություն լսելուց հետո Բորանը մոռանում է ամեն ինչի մասին: Երիտասարդ զույգը հաշտվում է:
Սըլան ամուսնու հետ վերադառնում է Մարդին և սկսում ապրել այնտեղ: Նա չի հրաժարվում իր մտքերից: Նա փորձում է ցույց տալ մարդկանց, որ կյանքը գեղեցիկ է առանց ավանդույթների և օրենքների: Կյանքի և մահվան պատերազմում մահանում է Բորանի և նրա զարմիկ Ջիհանի թշնամին: Ծնվում է Բեդիրխանը, փրկվում են մի շարք աղջիկներ: Սակայն իր հայացքների համար Բորանին կրակում են:
Բուժման համար նրանք գալիս են Ստամբուլ, որտեղ էլ բախվում են մեկ այլ թշնամական խմբի հետ: Սըլայի և Բորանի սերը կարողանում է հաղթել ցանկացած փորձության: Հորաքույրը և Սըլայի մրցակիցները, Սըլայի հոր կարողությանը տիրանալու համար գողանում են նրա երեխային: Նրան պաշտպանելու արդյունքում Սըլան վիրավորվում և հաշմանդամ է դառնում: Իր հավատի և որդու շնորհիվ նա կարողանում է ոտքի կանգնել: Դրանից հետո նա ունենում է ևս երկու երեխա:
Նրանց փորձությունները ավարտվում են այն ժամանակ, երբ մեծերը և ժողովուրդը հասկանում է, որ Բորանը միշտ եղել է և կմնա իրենց գլխավորը, եթե նույնիսկ չի կրում այդ տիտղոսը: Նրանք վերադառնում են և շարունակում են ապրել Մարդինում՝ շարունակելով գրել իրենց հեքիաթը…
ԴերերումԽմբագրել
Դերասան | Դեր |
---|---|
Ջանսու Դերե | Սըլա Սյոնմեզ, Գենջո (Sıla Sönmez/Genco) |
Մեհմեդ Ակիֆ Ալակուրտ | Բորան Գենջո, Բորան Աղա (Boran Genco/Boran Ağa) |
Զեյնեպ Էրոնատ | Բեդար Սյոնմեզ (Bedar Sönmez) |
Մենդերես Սամանջիլար | Ջելիլ Սյոնմեզ (Celil Sönmez) |
Ֆատոշ Տեզ | Կևսեր Գենջո (Kevser Genco/Kevser Hanım/Hanım Ağa) |
Ֆատոշ Սեզեր | |
Մուհամմեդ Ջանգյորեն | Ֆիրուզ Աղա (Firuz Ağa) |
Կարտալ Բալաբան | Էմրես (Emre) |
Դևրիմ Սալտողլու | Ջիհան Գանջո (Cihan Genco) |
Ջեմալ Տոկտաշ | Ազադ (Azad) |
Բոնջուկ Իյըլմազ | Նարին (Narin) |
Տայանչ Այայդըն | Աբայ (Abay) |