Սեքսի մասին այն ամենը, ինչ միշտ ցանկացել եք իմանալ (բայց չեք համարձակվել հարցնել)
«Սեքսի մասին այն ամենը, ինչ միշտ ցանկացել եք իմանալ* (*բայց չեք համարձակվել հարցնել)» (անգլ.՝ Everything You Always Wanted to Know About Sex* (*But Were Afraid to Ask)), ամերիկացի հոգեբույժ և գրող Դեյվիդ Ռուբենի գիրք, որը լույս է տեսել 1969 թվականի հունիսին (նորացված տարբերակը հրատարակվել է 1999 թվականին)։ Դա սեքսի առաջին ձեռնարկներից մեկն էր, որը 1960-ական թվականներին զանգվածային մշակույթի մեջ է մտել և խորը ազդեցություն ունեցել սեռական դաստիարակության և սեքսի նկատմամբ վերաբերմունքի ազատականացման վրա[2]։ Այն իր դարաշրջանի ամենահայտնի գիտահանրամատչելի գիրքն էր, որը դարձել է ժամանակակից Ամերիկայի սեռական հեղափոխության մի մասը[փա՞ստ]։
Սեքսի մասին այն ամենը, ինչ միշտ ցանկացել եք իմանալ* (*բայց չեք համարձակվել հարցնել) անգլ.՝ Everything You Always Wanted to Know About Sex* (*But Were Afraid to Ask) | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Դեյվիդ Ռուբեն |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Ոչ գեղարվեստական |
Թեմա | Սեքս |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Լեզու | Անգլերեն |
Էջեր | 368 |
Կազմի հեղինակ | Լոուրենս Ռացկին |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | McKay |
Հրատարակման տարեթիվ | Հունիս, 1969 |
Թարգմանիչ հայերեն | Ալեքսանդր Աղաբեկյան[1] |
Հրատարակում հայերեն | 2005 |
ԳՄՍՀ | 0-06-019267-4 |
ՀՏԴ | 306.7 21 |
ԳՄԴ | HQ31 .R436 1999 |
OCLC | 39856116 |
Գիրքը դարձել է թիվ 1 բեսթսելլեր աշխարհի 51 երկրում և ընթերցվել է ավելի քան 100 միլիոն մարդկանց կողմից[2]։ 1972 թվականին այն նմանակվել է Վուդի Ալենի կողմից համանուն կատակերգական ֆիլմում և կինոքննադատների բարեհաճ արձագանքի է արժանացել[3]։
Գիրքը մեծ տպավորություն է թողել։ Այն բարեհաճ ակնարկներ է ստացել Նյու Յորք Թայմս և Լայֆ ամսագիրների կողմից, և զանգվածային գրքային շրջագայությունից հետո 55 շաբաթ շարունակ զբաղեցրել է Նյու Յորք Թայմսի բեսթսելլերների ցանկի առաջին հորիզոնականը։ Ռուբենը հայտնի է դարձել՝ մասնակցելով Ջոնի Քարսոնի հետ երեկոյան շոուին։ Չնայած գրքի ժողովրդականությանը՝ այն քննադատներին գրավում էր ինչպես կլինիկական աշխարհում, այնպես էլ հասարակությունում։ ԼԳԲՏ համայնքը հակադարձել է գրքում համասեռականության բացասական նկարագրություններին (օրինակ՝ Ռուբենը գրել է, որ գեյերը «փորձում են խնդիրը լուծել միայն կիսով չափ», իսկ լեսբիականության մասին գրվել է մարմնավաճառության բաժնի կարճ քննարկման մեջ)։ 1972 թվականին Փլեյբոյ ամսագիրը հոդված է հրապարակել, որն իբր բացահայտում է գրքի 100 սխալները[4]։
Ռուբենը գրել է նորացված տարբերակը, որը հրապարակվել է 30 տարի անց՝ 1999 թվականին։ Մասնավորապես, արդիականացվել և թարմացվել են նրա տեսակետները համասեռականության, աբորտների և պոռնոգրաֆիայի մասին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ռուբեն, Դեյվիդ (2005). Սեքսի մասին այն ամենը ինչ միշտ ցանկացել եք իմանալ, բայց չեք համարձակվել հարցնել. Translated by Աղաբեկյան, Ալեքսանդր. Երևան: Գիտանք. ISBN 978-99930-963-7-5.
- ↑ 2,0 2,1 CNN - Sex doctor David Reuben is back with some new advice February 5, 1999. Retrieved 7 March 2015.
- ↑ «Everything You Always Wanted to Know About Sex, Movie Reviews». Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «EVERYTHING YOU ALWAYS WANTED TO KNOW ABOUT DR. DAVID REUBEN*». chicagotribune.com.
- ↑ Vinciguerra, Thomas (1999 թ․ մարտի 21). «Word for Word / A Sex Manual, Then and Now; Everything You Ever Wanted to Know About Changing With the Times*». The New York Times.