Սեր գրել նրա ձեռքերին (հայտնի է նաև «Առաջին օր» անվանումով), ամերիկյան կենսագրական դրամա, որը թողարկվել է 2012 թվականին։ Ֆիլմի սցենարիստը և ռեժիսորը Նաթան Ֆրանկովսկին է։ Գլխավոր դերերում են Քեթ Դենինգսը, Չադ Մայքլ Մյուրեյը, Ռուպերտ Ֆրենդը, Ջուլիանա Հարկեյվին, Քորբին Բլուն և Մարկ Սոուլը։ Ֆիլմը պատմում է մի աղջկա՝ Ռենեի խնդիրներով լի կյանքի մասին և Սեր գրել նրա ձեռքերին կազմակերպության ստեղծման մասին։ Այդ կազմակերպությունը Ռենեի ընկերների հետ միասին օգնում է աղջկան հաղթահարել իր խնդիրները և բուժվել։ Ֆիլմը հրապարակվել է 2012 թվականի մարտի 11-ին, ինչպես նաև թողարկվել է DVD տարբերակով 2015 թվականի մարտի 3-ին[4]։

Սեր գրել նրա ձեռքերին
անգլ.՝ To Write Love on Her Arms
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա[1]
Թեմաինքնասպանություն
Թվականմարտի 11, 2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորՆաթան Ֆրանկովսկի
ՊրոդյուսերԴեյվիդ Նիքսոն
ԴերակատարներՔեթ Դենինգս, Չադ Մայքլ Մյուրեյ, Ռուփերթ Ֆրենդ, Քորբին Բլու, Մարկ Սոլ, Ռաս Բլեքվել[2], Ջուլիանա Հարքավի[2], Ուիլ Փելթց[2] և Ուիթնի Գոին[3]
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրՖլորիդա
Տևողություն118 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

2006 թվականն էր։ 19-ամյա Ռենե Յոհեն սիրում էր հեքիաթներ կարդալ, երազում էր դառնալ արքայադուստր և ցանկանում էր լինել երջանիկ։ Բայց իր կյանքը մռայլ հեքիաթի էր վերածվում։ Նա սկսում է թմրանյութեր օգտագործել, դեպրեսիաներ է ունենում, չի կարողանում ինքնակառավարել իրեն։ Նա սիրված էր իր ընկերների կողմից, որոնք աջակցում էին նրան։ Այդ ընկերներն էին Ջեմի Տվորկովսկին և Դեյվիդ Մաքկենան։ Երբ Յոհեն ընկնում է թմրանյութերի ազդեցության տակ, վնասում է իր ձեռքերը։ Նա չափազանց մեծ բուժում ստանալու կարիք ուներ։ Մաքկենան նրան հինգ օր պահում է իր տանը և արգելում թմրանյութեր օգտագործել։ Այդ ընթացքում Տվորկովսկին MySpace կայքում տեղադրում է «Սեր գրել նրա ձեռքերին» վերնագրով պատմվածք, որտեղ ներկայացնում է Ռենեի կյանքը, նրա անցած փորձությունները։ Նրանց հաջողվում է օգնել Ռենեին, Տվորկովսկին հիմնում է բարեգործական խումբ՝ «Սեր գրել նրա ձեռքերին», որի միջոցով կարողանում է օգնել դեպրեսված, ինքնակործան և ինքնատիրապետումը կորցրած մարդկանց[5]։

Սաունդթրեք խմբագրել

Ֆիլմում հնչել են Թրևի Մաքոյի, Փեյփեր Ռոութի, Քորբին Բլուի, Ռեյչել Յամագատայի, Dead Man's Bones-ի, Ֆլինտ Իսթվուդի, Գաթլին Էլմսի, Դանի Լեգետի, Սավաննայի, Ալեքս Բենեթի, Between the Trees ամերիկյան ռոք խմբի և Բիրքաթի երգերը։

Թողարկումը խմբագրել

Ֆիլմը 2012 թվականի մարտի 11-ին հրապարակվել է Ֆլորիդայի կինոփառատոնի ժամանակ։ Երեք տարի անց՝ 2015 թվականի մարտի 3-ին ֆիլմը DVD է թողարկել[6]։

Մրցանակներ խմբագրել

Տարի Արդյունք Մրցանակ Կատեգորիա Մրցանակակիրներ
2012 Հաղթանակ Օմահա ֆիլմ փառատոն Encore Award Նաթան Ֆրանկովսկի, Կիմ Դոսոն, Դեյվիդ Մաքկենա, Two Streets Entertainment
Առաջադրված Visual Effects Society Awards Յուրահատուկ վիզուալ էֆեկտներ ուսանողական ծրագրում Սիրենա Էդմոնդս, Զաք Հեյմբեքներ, Բրայան Բալեն, Նաթանիել Սքիներ
Հաղթանակ Crystal Reel Awards Լավագույն դերասանուհի Քեթ Դենինգս
Հաղթանակ Լավագույն դերասանական կազմ Էմի Սեվերսոն
Հաղթանակ Ֆիլմագրություն Սթիվեն Քամբել
Հաղթանակ Լավագույն հնչյունավորում Մայքլ Օրլովսկի, Դեյվ Քմելա
Հաղթանակ Լավագույն հատուկ էֆեկտներ (CGI) Լի Սթրինգեր
Առաջադրված Լավագույն ռեժիսոր Նաթան Ֆրանկովսկի
Առաջադրված Լավագույն պատկեր Կիմ Դոսոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt1850418/
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Unreleased Sony movies leak after hack; Sony may suspect North Korea. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Network World. Retrieved դեկտեմբերի 4, 2014.
  5. Goldberg, Matt (2012 թ․ փետրվարի 12). «First Image and Set Photo from RENEE Starring Kat Dennings». Collider. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. Mathur, Samir. «Florida Film Festival 2012: RENEE». The Daily City. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել