Տիխո (լուսնային խառնարան)

Տիխո (լատին․՝ Tycho)՝ 85 կիլոմետրանոց հարվածային խառնարան Լուսնի վրա, Լուսնի տեսանելի կողմի հարավային մասում։ Անվանված է ի պատիվ XVI դարի դանիացի աստղագետ և ալքիմիկ Տիխո Բրահեյի։ Այն մեկն է առավել հետաքրքրական լուսնային խառնարաններից՝ շրջապատված է Լուսնի վրա հազարավոր կիլոմետրեր տարածվող, ամենատեսանելի պայծառ ճառագայթների համակարգով[1]։ Հատկապես լավ են երևում լիալուսնի ժամանակ, բայց և նկատելի են, երբ լուսավորված են Երկրի լույսը։

Տիխո

Տիխոն շրջապատված է բազմաթիվ տարբեր չափերի խառնարաններով։ Նրանցից մի քանիսը համարվում են երկրորդ աստիճանի (գոյացել են Տիխոյի ստեղծման հարվածից դուրս նետված մարմիններից)։

Նկարագրությունը

խմբագրել
Տիխո խառնարանից տարամիտվող ճառագայթներ

Տիխոն Լուսնի խոշոր խառնարաններից ամենաերտասարդն է՝ այն հայտնվել է ընդամենը 109±4 միլիոն տարի առաջ[2] (կոպեռնիկոսյան ժամանակաշրջանում)[3]։ Այդ իսկ պատճառով այն լավ պահպանվել է՝ նրան չեն ավերել հետագա հարվածները։ Չեն հասցրել անհետանալ նույնիսկ նրան շրջապատող ճառագայթները, որոնք բաղկացած են ստեղծման ժամանակ դուրս նետված ապարներից։ Ժամանակի ընթացքում նրանք մգանում են տիեզերական հողմահարումներից, և դա է պատճառը, որ հին խառնարանների մոտ չեն նկատվում[1]։ Մի տեսության համաձայն խառնարանը կարող էր առաջանալ Բապտիստինի ընտանիքին պատկանող աստերոիդից։ Խառնարանի մոտակա հարևան խառնարաններից են արևմուտքում Վիլհելմ խառնարանը, հյուսիս-արևմուտքում Հենզիուս և Օրոնցիում խառնարանները, հյուսիս-արևելքում Սասերիդ խառնարանը, արևելքում Պիկտե խառնարանը, հարավում Սթրիթ և հարավ-արևմուտքում Բրաուն խառնարանները։ Ամպերի Ծովը գտնվում է խառնարաններից հյուսիս[4]։ Տիխոյի տրամագիծը 85 կիլոմետր է։ Խառնարանի պատնեշի ներքին թեքությունը վառ արտահայտված տառասատիպ կառուցվածք ունի, թասի կենտրոնում տեղադրված է զանգվածեղ կենտրոնական պիկը, որը հատակից բարձրացած է 2,4 կմ-ով, իսկ խառնարանի թասը՝ միջինը 4,7 կմ[5] (ամենաբարձր կետում ավելի քան 5 կմ[6])։ Կենտրոնական պիկի բաղադրությունը գաբբրո-նորիտա-տրոկտոլիտային անորտոզիթ է 80-85 % պլագիոկլազիի պարունակությամբ (GNTA2), անորտիզիթային գաբբրո (AG), անորտոզիթային գաբբրո-նորիտ (AGN) և գաբբրո (G)[7]: Տիխոյի հատակը բավական վառ է, իսկ դրսից այն շրջապատված է մուգ մոտ 60 կմ լայնքով օղակներով։ Հնարավոր է, այն առաջացել է այնպիսի նյութից, որը դուրս է նետվել ընդերքի հարվածից։ Հետո նորից սկսվում է ճառագայթների վերածվող «օրեոլ» վառ մակերևույթը։ Նրանք այս խառնարանում ավելի քան հարյուրի են հասնում[1], Տիխո խառնարանը լուսնային ասոցիացիայի և մոլորակային աստղագիտության (ALPO) կողմից ներառված է ճառագայթների վառ համակարգով խառնարանների ցուցակի մեջ[8]։

Տիխոյի կենտրոնական պիկը արևածագին։ Lunar Reconnaissance Orbiter զոնդի լուսանկարը, 2011

Ամենամեծ ճառագայթը, որը, տարածված տեսակետներով, պատկանում է Տիխո խառնարանին, Պարզության ծովը բաժանում է երկու հավասար մասի և 4000 կմ ձգվում է խառնարանից (լուսնային միջօրեականի երկարության 3/4-ը)[1][9]։ Բայց այն սկսվում է ոչ թե հենց Տիխոյից, այլ նրանից հեռու (Պարզության ծովի ծայրից), և բացառված չէ, որ նրա ծագումը կապված է Մինելայ խառնարանի հետ[10][11]։ Տիխո խառնարանը դասվում է 50 կմ-ից մեծ տրամագծով խառնարանների դասին, որոնց համար բնութագրական է զանգվածեղ կենտրոնական պիկի առկայությունը, թասի ներքին թեքության տեռսայնությունը և հատակի համեմատաբար հարթությունը։ Այսպիսի խառնարանները դասվում են TYC դասին (կախված խառնարանի անունից)։

Անվանումը և հետազոտությունը

խմբագրել
Տիխո խառնարանի կենտրոնական պիկի գագաթը: Lunar Reconnaissance Orbiter զոնդից արված նկար:

Դեռևս XVII դարում Տիխո խառնարանը իրեն շրջապատող ճառագայթներով անցկացվել է լուսնային քարտեզի վրա։Այն իրենց քարտեզի վրա նշել են իտալացի աստղագետ Ֆրանչեսկո Ֆոնտանը 1629—1630 թվականներին և չեխ օպտիկ, աստղագետ Անտոն-Մարիա Շիրլեուսը Ռեյտայից 1645 թվականին[12]։ Լուսնի տարբեր հետազոտողներ այդ խառնարանն տվել են տարբեր անուններ։ 1636 թվականին Պիեռ Գասսենդին հրատարակել է այդ ժամանակների լավագույն լուսնային քարտեզներից մեկը[13], անվանել է այն Umbilicus Lunaris («Լուսնի պորտ»)[12]։ Հոլանդացի աստղագետ և քարտեզագիր Միխաել վան Լանգրենը 1645 թվականին խառնարանը անվանել է սար Սիայով (Sinai Mons)[14][15]:

1651 թվականին Բատիստ Ջովաննի Րիչչոլին՝ մեկը ժամանակակից Լուսնի մակերևույթի դետալների նոմենկլատուրայի հիմնադիրներից, խառնարանին կոչել է դանիացի աստղագետ, գիտնական Տիխո Բրահեյի անունով[16]։ Խառնարաններին տված անունների նրա առաջարկած համակարգը մտել է գործածության մեջ, և 1935 թվականին հաստատվել է Միջազգային աստղագիտական միության կողմից[17]։ Բացի դրանից Տիխո Բրահեյի պատվին Մարս մոլորակի վրա 105 կիլոմետրանոց Տիխո Բրահե խառնարան կա[18]։

Տիեզերական ապարատների վայրէջքի վայրերը

խմբագրել
  • 1968 թվականի հունվարին Տիխոյի հյուսիսային եզրի մոտ «Սերվեյեր-7» ամերիկական ավտոմատ կայանը վայէջք կատարեց, տալով բնահողի քիմիական բաղադրության մասին տվյալներ և մոտակայքի նկարները։
  • 1972 թվականին Տիխոյից 2250 կմ հեռավորության վրա՝ Պարզության ծովի եզրին Ապպոլոն-17-ի տիեզերագնացները խառնարանի ճառագայթից նմուշ վերցրին, որը հնարավորություն տվեց որոշել նրա տարիքը[1][2]։

Կարճատև լուսնային երևույթներ

խմբագրել

Տիխո խառնարանում նկատվել են խավարման ժամանակ մուգ երիզաշերտի տեսքի փոփոխման, երկրի ստվերում ճառագայթների ճառագայթման Կարճատև լուսնային երևույթներ։

Արբանյակային խառնարաններ

խմբագրել
Քարտեզից հատվածներ LAC-111, LAC-112:

Այս խառնարանները կրում են Տիխոյի անունը լատինական մեծատառի ավելացմամբ[18]։

Տիխո Կոորդինատներ Տրամագիծ, կմ
A 39°56′ հվ. լ. 12°04′ ամ. ե. / 39,94° ю. ш. 12,07° з. д. / -39.94; -12.07 (Տիխո Ա)G 29
B 43°59′ հվ. լ. 13°55′ ամ. ե. / 43,99° ю. ш. 13,92° з. д. / -43.99; -13.92 (Տիխո Բ)G 14
C 44°07′ հվ. լ. 13°28′ ամ. ե. / 44,12° ю. ш. 13,46° з. д. / -44.12; -13.46 (Տիխո Գ)G 7
D 45°35′ հվ. լ. 14°04′ ամ. ե. / 45,58° ю. ш. 14,07° з. д. / -45.58; -14.07 (Տիխո Դ)G 26
E 42°20′ հվ. լ. 13°40′ ամ. ե. / 42,34° ю. ш. 13,66° з. д. / -42.34; -13.66 (Տիխո Ե)G 13
F 40°55′ հվ. լ. 13°13′ ամ. ե. / 40,91° ю. ш. 13,21° з. д. / -40.91; -13.21 (Տիխո Զ)G 17
H 45°17′ հվ. լ. 15°55′ ամ. ե. / 45,29° ю. ш. 15,92° з. д. / -45.29; -15.92 (Տիխո Է)G 8
J 42°35′ հվ. լ. 15°25′ ամ. ե. / 42,58° ю. ш. 15,42° з. д. / -42.58; -15.42 (Տիխո Ը)G 11
K 45°11′ հվ. լ. 14°23′ ամ. ե. / 45,18° ю. ш. 14,38° з. д. / -45.18; -14.38 (Տիխո Թ)G 6
P 45°26′ հվ. լ. 13°04′ ամ. ե. / 45,44° ю. ш. 13,06° з. д. / -45.44; -13.06 (Տիխո Ժ)G 7
Q 42°30′ հվ. լ. 15°59′ ամ. ե. / 42,50° ю. ш. 15,99° з. д. / -42.50; -15.99 (Տիխո Ի)G 20
R 41°55′ հվ. լ. 13°41′ ամ. ե. / 41,91° ю. ш. 13,68° з. д. / -41.91; -13.68 (Տիխո Լ)G 4
S 43°28′ հվ. լ. 16°18′ ամ. ե. / 43,47° ю. ш. 16,30° з. д. / -43.47; -16.30 (Տիխո Խ)G 3
T 41°09′ հվ. լ. 12°37′ ամ. ե. / 41,15° ю. ш. 12,62° з. д. / -41.15; -12.62 (Տիխո Ծ)G 14
U 41°05′ հվ. լ. 13°55′ ամ. ե. / 41,08° ю. ш. 13,91° з. д. / -41.08; -13.91 (Տիխո Կ)G 20
V 41°43′ հվ. լ. 15°26′ ամ. ե. / 41,72° ю. ш. 15,43° з. д. / -41.72; -15.43 (Տիխո Հ)G 4
W 43°18′ հվ. լ. 15°23′ ամ. ե. / 43,30° ю. ш. 15,38° з. д. / -43.30; -15.38 (Տիխո Ձ)G 21
X 43°50′ հվ. լ. 15°15′ ամ. ե. / 43,84° ю. ш. 15,25° з. д. / -43.84; -15.25 (Տիխո Ղ)G 12
Y 44°07′ հվ. լ. 15°56′ ամ. ե. / 44,12° ю. ш. 15,93° з. д. / -44.12; -15.93 (Տիխո Ճ)G 22
Y 44°07′ հվ. լ. 15°56′ ամ. ե. / 44,12° ю. ш. 15,93° з. д. / -44.12; -15.93 (Տիխո Մ)G 22
Z 43°14′ հվ. լ. 16°21′ ամ. ե. / 43,23° ю. ш. 16,35° з. д. / -43.23; -16.35 (Տիխո Յ)G 23

Մեջբերումներ գեղարվեստական ստեղծագործություններում

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Путешествия к Луне, 2009, Чикмачев В. И. Глава 3.13. Тихо и его окрестности, էջ 166–175
  2. 2,0 2,1 Don E. Wilhelms 17. Beautiful Taurus-Littrow 1972 // To a Rocky Moon: A Geologist's History of Lunar Exploration. — The University of Arizona Press, 1993. — P. 323. — ISBN 0-8165-1065-2
  3. Կաղապար:Lunar Impact Crater Database
  4. Кратер Титов на карте LAC-112.
  5. Margot, J.-L.; Campbell, D. B.; Jurgens, R. F.; Slade, M. A. (1999). «The topography of Tycho Crater». Journal of Geophysical Research. 104 (E5): 11875–11882. Bibcode:1999JGR...10411875M. doi:10.1029/1998JE900047.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Krüger, T.; van der Bogert, C. H.; Hiesinger, H. (2013). «New High-Resolution Melt Distribution Map and Topographic Analysis of Tycho Crater» (PDF). 44th Lunar and Planetary Science Conference, held March 18-22, 2013 in The Woodlands, Texas. LPI Contribution No. 1719, p.2152. Bibcode:2013LPI....44.2152K.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Stefanie Tompkins and Carle M. Pieters (1999) Mineralogy of the lunar crust: Results from Clementine Meteoritics & Planetary Science, vol. 34, pp. 25-41 .
  8. «Перечень кратеров с яркой системой лучей Ассоциации лунной и планетарной астрономии (ALPO)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 30-ին.
  9. Путешествия к Луне, 2009, Чикмачев В. И. Глава 3.4. Следы в Море Ясности, էջ 104–110
  10. Wood C. A. (2004 թ․ մայիսի 28). «Whence the Bessel Ray?» (անգլերեն). lpod.org. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  11. Grego P. The Moon and How to Observe It. — Springer Science & Business Media, 2006. — P. 183. — 285 p. — ISBN 978-1-846-28243-0
  12. 12,0 12,1 Whitaker E. A. Mapping and Naming the Moon: A History of Lunar Cartography and Nomenclature. — Cambridge University Press, 2003. — P. 30–33, 48, 198. — 264 p. — ISBN 9780521544146
  13. Путешествия к Луне, 2009, Родионова Ж. Ф. Глава 5. История лунных карт, էջ 205
  14. Hevelius J. Selenographia sive Lunae descriptio. — Gedani: Hünefeld, 1647. — P. 226–227, 234. — doi:10.3931/e-rara-238 (Список названий на с. 234)
  15. Карта Луны, составленная Михаэлем ван Лангреном (1645)
  16. Карта Луны, составленная Джованни Риччоли (1651)
  17. «Tycho». Gazetteer of Planetary Nomenclature. International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN). 2010 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 18-ին.
  18. 18,0 18,1 Согласно справочнику МАС по состоянию на 2014 год.

Գրականություն

խմբագրել
  • Путешествия к Луне / Ред.-сост. В. Г. Сурдин. — Москва: Физматлит, 2009. — 512 с. — ISBN 978-5-9221-1105-8

Արտաքին հղումներ

խմբագրել