Սերկևիլ (Քղիի գավառ)

(Վերահղված է Սերկևլիկից)


Սերկևիլ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառակում[1]։ Գտնվում էր Քղի քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք, Խնուսի գետի հովտում։

Պատմություն

խմբագրել

1895 թվականին գյուղը կողոպտվել ու ավերվել է։ նախքան 1915 թվականը 100 հայ գաղթել է ԱՄՆ։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքական յաթաղանի զոհ դարձան 568 հայեր։

Բնակչություն

խմբագրել

1909 թվականին ուներ 644 հայ և 120 թուրք բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, հողագործություն, մեղվապահությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Սերկևիլն ուներ 3 եկեղեցի. Ս. Սարգիս, որի մասին հիշատկված է արխիվային վավերագրերում, Ս. Աստվածածին՝ կառուցված 801 թվականին, Ս. Փրկիչ՝ կառուցված 1139 թվականին և տիկին Օ. Մուրադյանի միջոցներով վերանորգված 1870 թվականին։

Ըստ Գ. Հալաջյանի առաջին երկու եկեղեցիները կոչվում էին Ս. Գևորգ և Ս. Ստեփանոս նախավկա։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր հայկական երկսեռ վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 590

Աղբյուրներ

խմբագրել