Սերենա Հերրիետ Սքոթ-Թոմաս (անգլ.՝ Serena Harriet Scott Thomas, սեպտեմբերի 21, 1961(1961-09-21)[1], Nether Compton, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի։

Սերենա Սքոթ-Թոմաս
Ծնվել էսեպտեմբերի 21, 1961(1961-09-21)[1] (62 տարեկան)
ԾննդավայրNether Compton, Դորսետ, Դորսետ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունLeweston School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Սքոթ-Թոմասը ծնվել է Նեդր Քափթոնում, Դորսետում։ Նրա մայրը` Դեբորան (Հյորլբատ), դաստիարակվել է Հոնկոնգում ուԱֆրիկայում, և նախքան Սերենի ապագա հոր հետ ամուսնանալը, ուսումնասիրել է դրամա[2]։ Նրա հայրը` լեյտենանտ-հրամանատար Սայմոն Սքոտ-Թոմասը, եղել է Թագավորական Նավատորմի օդաչու, ով մահացել է 1964 թվականին ավիավթարի հետևանքով[3][4][5]։ Նա դերասանուհի Քրիստին Սքոթ-Թոմասի փոքր քույրն է, ծովակալ պարոն Ռիչարդ Թոմասի զարմուհին և կապիտան Սքոտի` դժբախտ հետազոտողի հեռավոր ազգականուհին, ով իր ընկերոջ հետ մահացել է Հարավային բևեռ գնալու ճանապարհին։ Նրա ազգանունը այս երկու ընտանիքների ազգանունների ամալգաման է։ Սքոթ-Թոմասների տոհմածառը հասնում է մինչև Գադոլֆին 2-րդ կոմսին, ով եղել է հայտնի Godolphin Barb-ի սեփականատերը։

1990 թվականից սկսած` Սերենան խաղացել է ավելի քան 35 ֆիլմերում ու սերիալներում։ 2015 թվականին Սքոթ-Թոմասը «Բնածին արատ» (2014) ֆիլմում նկարահանվելու համար` «Անկախ ոգի» մրցանակաբաշխության շրջանակներում, դարձել է Ռոբերտ Օլթմանի անունը կրող մրցանակի դափնեկիր։

1996-2004 թվականներին Սերենան ամուսնացած է եղել փաստաբան Սքոթ Ջեյ Թեպպերի հետ։ Նախկին ամուսինների աղջիկը` Տալլուլա Ռոուզ Թեպպերը ծնվել է 1997 թվականի փետրվարի 20-ին։

Ընտրված ֆիլմացանկ խմբագրել

Տարեթիվ Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր
1991 Ագաթա Քրիստի Պուարո Agatha Christie's Poirot Վանդակի տեքստ
1996-1998 Խուզարկու Նեշ Բրիջս Nash Bridges Վանդակի տեքստ
1998 Վամպիրներին ոչնչացնող Բեֆին Buffy the Vampire Slayer Վանդակի տեքստ
1999 Ամբողջ աշխարհն էլ քիչ է The World Is Not Enough Վանդակի տեքստ
2003 Դիվիզիա The Division Վանդակի տեքստ
2003 Լրտեսները She Spies Վանդակի տեքստ
2004 Ապաստարան Haven Վանդակի տեքստ
2004-2005 Հավերժ ամառ Summerland Վանդակի տեքստ
2005 Պատանդ Hostage Վանդակի տեքստ
2005 Անտեղ Over There Վանդակի տեքստ
2007 NCIS NCIS Վանդակի տեքստ
2007 Մարմնի մասեր Nip/Tuck Վանդակի տեքստ
2014 Բնածին արատ Inherent Vice Վանդակի տեքստ
2016 Ռիզոլին և Այլսը Rizzoli & Isles Վանդակի տեքստ
2017 Կարիճ Scorpion Վանդակի տեքստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Scene change». Melbourne: www.theage.com.au. 2003 թ․ հոկտեմբերի 12.
  3. Kristin Scott Thomas Biography (1960–)
  4. «Kristin Scott Thomas learning to be herself». The New Zealand Herald. The Observer. 2008 թ․ մարտի 7. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. «ThePeerage.com : View topic – Scott Thomas family update». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Սքոթ-Թոմաս» հոդվածին։