Սերգեյ Պետրով (նկարիչ)
Սերգեյ Ալեքսեևիչ Պետրով (ռուս.՝ Петров Сергей Алексеевич, հոկտեմբերի 1, 1911, Ելեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1977, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գեղանկարիչ և գրաֆիկ, ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։
Սերգեյ Պետրով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1911 |
Ծննդավայր | Ելեց, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1977 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Պետրովը ծնվել է Ելցում 1911 թվականի հոկտեմբերի 1-ին։ Սովորել է Լենինգրադի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1929-1932), Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում՝ Վասիլի Շուխաևի, Նիկոլայ Ռադլովի, Ռուդոլֆ Ֆրենցի, Դմիտրի Կարդովսկու (1932-1939) մոտ։ 1939 թվականին ավարտել է ինստիտուտը Ռ. Ֆրենցի արվեստանոցում՝ ստանալով գեղանկարչության նկարչի կոչում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Պուշկինի հանդիպումը Կյուխելբեկերի հետ» նկարը[2]։
1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Զորացրվելուց հետո վերադրձել է ստեղծագործական կյանքին։ Միաժամանակ սկսել է դասախոսական աշխատանքը Մ. Ի. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում։ 1940-ական թվականների վերջից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։ Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային կոմպոզիցիաներ։ Նրա նկարներից են՝ «Դպրոցական» (1950), «Վեցերորդ դասարանցին», «Պիոներ»[3] (երկուսն էլ 1951), «Դերասան Ի. Վ. Մարտինովի դիմանկարը»[4] (1955), «Ակնոցով ծերունին»[5], «Յասաման և հովտաշուշաններ»[6] (երկուսն էլ 1956), «Խուտոր», «Երեկո»[5] (երկուսն էլ 1957), «Սվետլանայի դիմանկարը»[7] (1958), «Քամոտ օր»[8] (1967), «Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ Ն. Ս.Պեգովան և Ֆ. Պ. Կոտլյարովը»[9] (1975)։ 1960-1970-ական թվականներին աշխատել է պաստելի տեխնիկայով, որը պատրաստել է ինքը։ Ստվարաթղթի կամ թղթի փոխարեն օգտագոչծել է սովորական մոմլաթի հակառակ կողմը։
1949-1972 թվականներին Սերգեյ Պետրովը ղեկավարել է Մ. Ի. Մուխինայի անվան բարձրագույն գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանի նկարչության ամբիոնը։ Իր դասախոսական գործունեության հիմքում դրել է իր ուսուցիչների՝ Դ. Ն. Կարդովսկու և Ն. Ռադլովի «երկու դիտանկյունների սահմանման տեսությունը»։ Պետրովի կողմից նկարչության ամբիոնի ղեկավարման շրջանը դարձել է նրա պատմության մեջ ամենաբարձրը։ Սերգեյ Պետրովը կարողացել է ներգրավել և համախմբել ականավոր դասախոսների՝ Լ. Չեգարովսկիուն, Պ. Պուկոյին, Վ. Սուվորովին։ Հենց այդ տարիներին է ստեղծվել նկարչության յուրատեսակ «մուխինյան» դպրոցը։ Սերգեյ Պետրովը կազմել է Գեղարվեստա-արդյունաբերական բուհի մասնագիտությունների համար նկարչության դասընթացի առաջին գիտականորեն հիմնավորված ծրագիրը[10]։ «Երկու դիտանկյունների սահմանման տեսությունը» հետագայում մշակել է նրա կրտսեր գործընկեր և հետևորդ Վիկտոր Վլասովը[11]։
1972 թվականին Պետրովն արժանացել է ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը։
Մահացել է 1977 թվականին Լենինգրադում։
Պետրովի ստեղծագործությունները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Ռուսաստանում[12], Ուկրաինայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ 1979 թվականի հոկտեմբերի 11-ին Նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության ցուցասրահում տեղի է ունեցել Սերգեյ Պետրովի հիշատակի երեկո, որտեղ ելույթ են ունեցել Ի․ Միամլինը, Բ. Շամանովը, Պ. Լիտվինսկին, Վ. Սուվորովը և շատ ուրիշներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.41.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.51.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.16.
- ↑ Сергей Алексеевич Петров (1911—1977). Живопись. Пастель. Выставка произведений. — СПб: МВЦ «Петербургский художник», 2005. — с.4.
- ↑ 5,0 5,1 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.25.
- ↑ Сергей Алексеевич Петров (1911—1977). Живопись. Пастель. Выставка произведений. — СПб: МВЦ «Петербургский художник», 2005. — с.3.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.21.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.13.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.22.
- ↑ Власов В. Г. Обращаемое пространство в изобразительном искусстве и проективном мышлении // Электронный научный журнал «Архитектон: известия вузов». — УралГАХУ, 2019. — № 1 (65) [https://web.archive.org/web/20190715180104/http://archvuz.ru/2019_1/20/ Արխիվացված 2019-07-15 Wayback Machine
- ↑ Власов В. Г. Теория двух установок зрения и педагогическая деятельность художника С. А. Петрова // Актуальные проблемы теории и истории искусства — 2016: Тезисы докладов VII Международной конференции. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2016. ISBN 978-5-288-05691-8. — С. 336—337
- ↑ Сергей Алексеевич Петров (1911—1977). Живопись. Пастель. Выставка произведений. — СПб: МВЦ «Петербургский художник», 2005.
Աղբյուրներ
խմբագրել- Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — с.16.
- 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.25.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.21.
- Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — с.13.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.22.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.41.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Сергей Алексеевич Петров (1911—1977). Живопись. Пастель. Выставка произведений. — СПб: МВЦ «Петербургский художник», 2005.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.372, 373, 384, 390, 400, 443. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.76.