Սերգեյ Իվանովիչ Միցկևիչ, (ռուս.՝ Сергей Иванович Мицкевич, օգոստոսի 6 (18), 1869, Յարանսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1944(1944-09-12)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեղափոխական, խորհրդային բժիշկ և քաղաքական գործիչ, Կոմունիստական կուսակցության անդամ (1893

Սերգեյ Միցկևիչ
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6 (18), 1869
ԾննդավայրՅարանսկ, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1944(1944-09-12)[1] (75 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունպետական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Համարվում է սովետական առողջապահության կազմակերպիչներից։

Ա․ Վինոկուրովի հետ 1893 թվականին ստեղծել է առաջին մարքսիստական խումբը Մոսկվայում, որը դարձավ «Բանվորական միության» կորիզը։ 1894 թվականին ձերբակալվել է, 1897 թվականին՝ աքսորվել Յակուտիա, ուր աշխատել է որպես օկրուգի բժիշկ։ 1903 թվականին զբաղվել է բժշկությամբ Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917) հետո եղել է ներքին գործերի ժողկոմատի բժշկական կոլեգիայի անդամ և բժշկական կոլեգիաների խորհրդի անդամ, 1918 թվականին՝ ժողովրդական կրթության Մոսկվայի բաժնի վարիչի տեղակալ, 1919 թվականին՝ Հարավային և Հարավ-Արևմտյան ռազմաճակատների սանմասի պետի օգնական։ Միցկևիչը եղել է Հեղափոխության թանգարանի հիմնադիրներից (1922) և նրա տնօրենը (1924-1934), ՌԿ(բ)կ 9-րդ համագումարի պատվիրակ։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 622