Սերգեյ Կրյուկով (ռուս.՝ Серге́й Никола́евич Крю́ков, հունվարի 7, 1960(1960-01-07) - հունիսի 11, 2019(2019-06-11), Դակար, Սենեգալ), ռուս դիվանագետ։

Սերգեյ Կրյուկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ (1982)
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 7, 1960(1960-01-07)
Վախճանի օր հունիսի 11, 2019(2019-06-11) (59 տարեկան)
Վախճանի վայր Դակար, Սենեգալ

Կենսագրություն խմբագրել

1982 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1982 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետել է ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։

  • 1997 թվականից մինչև 2001 թվականը Մադագասկարում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական։
  • 2003 թվականից մինչև 2007 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2007 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 15-ը Զիմբաբվեում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2008 թվականի փետրվարի 6-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերը 15-ը Մալավիում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2][3]։
  • 2011 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի օգոստոսը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն։
  • 2014 թվականի օգոստոսի 6-ից Սենեգալում և Գամբիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4][5]։

Մահացել է 2019 թվականի հունիսի 11-ին Դաքարում՝ 60 տարեկան հասակում[6]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած էր, ունեցել է մեկ դուստր և մեկ որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2006 թվականի ապրիլի 11)[7]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2010 թվականի մայիսի 5)[8]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2016 թվականի փետրվարի 10)[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Указ Президента Российской Федерации от 14.09.2007 № 1204 «О назначении Крюкова С.Н. Чрезвычайным и полномочным Послом Российской Федерации в Республике Зимбабве»
  2. 2,0 2,1 «Указ Президента Российской Федерации от 15.12.2010 № 1568 «О Крюкове С.Н.»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 06.02.2008 № 1204 «О назначении Крюкова С.Н. Чрезвычайным и полномочным Послом Российской Федерации в Республике Малави по совместительству»
  4. «Указ Президента Российской Федерации от 06.08.2014 № 554 «О назначении Крюкова С.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Сенегал»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. «Указ Президента Российской Федерации от 06.08.2014 № 555 «О назначении Крюкова С.Н. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Гамбии по совместительству»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. РБК, 12 июня 2019. В Сенегале умер российский посол Крюков
  7. «Указ Президента Российской Федерации от 11.04.2006 № 354 «О присвоении дипломатического ранга»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «Указ Президента Российской Федерации от 25.05.2010 № 613 «О присвоении дипломатических рангов»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. «Указ Президента Российской Федерации от 10.02.2016 № 55 "О присвоении дипломатических рангов"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 31-ին.

Արտաքին հղումներ խմբագրել