Սերգեյ Ժեմայտիս (լիտ.՝ Sergejus Žemaitis, սեպտեմբերի 10 (23), 1908 կամ սեպտեմբերի 10, 1908(1908-09-10)[1], Ամուրի Նիկոլաևսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1987(1987-09-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գիտաֆանտաստ գրող, խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1957)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։ Կարմիր աստղի շքանշանակիր։

Սերգեյ Ժեմայտիս
Ծնվել էսեպտեմբերի 10 (23), 1908 կամ սեպտեմբերի 10, 1908(1908-09-10)[1]
ԾննդավայրԱմուրի Նիկոլաևսկ, Primorskaya Oblast, Ռուսական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 8, 1987(1987-09-08)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերֆանտաստիկա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Վիենայի գրավման համար» մեդալ
Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Սերգեյ Ժեմայտիսը ծնվել է 1908 թվականին Ամուրի Նիկոլաևսկ քաղաքում։ Ավարտել է Հեռավոր Արևելյան պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետի երկու կուրսը։ Մինչև պատերազմը աշխատել է ոսկու հանքերում, անտառային տնտեսությունում, ճանապարհային շինարարությունում։ Տպագրվել է «Ամուրսկայա պրավդա» թերթում։ Պատերազմի տարիներին ռազմաճակատում եղել է գնդի քիմիական ծառայության պետ։ Տպագրվել սկսել է 1950 թվականից։ Առաջին գիտաֆանտաստիկ գիրքը «Ալյոշա Պերեցը համունկուլուսների երկրում» մանկական գեղարվեստական վեպն է (1959)։ «Հավերժական քամի» (1970) և «Մեծ ծովածոց» (1977) ֆանտաստիկ վեպերը նվիրված են կոմունիստական մոտ ապագայում օվկիանոսի հետազոտմանն ու դելֆինների հետ շփմանը. երկրորդ վեպում գործողությունները փոխադրվում են տիեզերք։ «Բոսորագույն մոլորակը» (1973) վեպում Մարսի վրա գտնվող արշավախումբը հանդիպում է տեղացի ռոբոտներին, որոնց օգնությամբ վերականգնում են կորած քաղաքակրթությունների կյանքի պատկերները։ Հեղինակի մի քանի ֆանտաստիկ պատմություններ նվիրված են ծովին կամ տիեզերական հարցերին։

1957-1973 թվականներին լույս են տեսել Իվան Եֆրեմովի, Արկադի և Բորիս Ստրուգացկիների և այլ առաջատար խորհրդային ֆանտաստների գրքեր, տպագրվել է բազմահատոր «Ժամանակակից ֆանտաստիկայի գրադարանը»։ Խմբագրությունում կազմակերպել է դասընթացներ, որոնց մասնակցել են այնպիսի հայտնի գրողներ, ինչպիսիք են՝ Արկադի Ստրուգացկին, Սևեր Գանսովսկին, Անատոլի Դնեպրովը, Երեմի Պարնովը, Միխայիլ Եմցևը, Դմիտրի Բիլենկին, Արիադնա Գրոմովան, Ռոման Պոդոլնին, Ալեքսանդր Միրերը[2]։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Писатели Москвы - участники Великой Отечественной войны. - М., 1997. - С. 166-167.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. «Архив фантастики». archivsf.narod.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.