Սերգեյ Գալիցկի
Սերգեյ Նիկոլայի Գալիցկի (ազգանունը մինչև ամուսնությունը՝ Հարությունյան[1], օգոստոսի 14, 1967, Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական գործարար, «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականատեր։ «Կրասնոդար»[2] ֆուտբոլային ակումբի սեփականատեր և նախագահ։ ՎՏԲ[3] բանկի դիտորդ խորհրդի անդամ։
Սերգեյ Գալիցկի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 14, 1967 (57 տարեկան) |
Ծննդավայր | Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Կուբանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Sergey Galitsky Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՍերգեյ Գալիցկին ծնվել է 1967 թվականի օգոստոսի 14-ին, Կրասնոդարի երկրամասի[4][5] Լազարևսկոե գյուղում. Իսկական ազգանունը Հարությունյան է[1]։ Իր էթնիկական ծագման մասին Գալիցկին ասել է։ «75 տոկոսով ես էթնիկ ռուս եմ և 25 տոկոսով հայ։ Քանի որ մեծացել եմ ռուսական միջավայրում, ապա, ցավոք, հայերեն չգիտեմ, բայցև հպարտ եմ իմ հայկական արմատներով»[6]։
1985-1987 թվականներին ծառայել է բանակում[5]։ 1989 թվականին, լինելով երկրորդ կուրսի ուսանող, սկսել է աշխատել Կրասնոդարի առևտրային բանկերից մեկում[5]։ 1993 թվականին ավարտել է Կուբանի պետական համալսարանի տնտեսագիտության և պլանավորման ժողովրդական տնտեսության ֆակուլտետը, «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ[4]։ 1994 թվականին ավարտել է բանկիրի կարիերան, լինելով բանկի կառավարչի տեղակալ[5]։
1994 թվականին գործընկերների հետ ստեղծել է «Տրանսազիա» դիստրիբյուտորական կազմակերպությունը[4], որը ձեռք է բերել «Avon», «Johnson & Johnson», «Procter & Gamble» ընկերությունների բացառիկ ներկրման իրավունք[5]։ 1995 թվականին «Տրանսազիան» դարձել է «Procter & Gamble» բացառիկ դիստրիբյուտորը Ռուսաստանի Հարավային տարածաշրջանում։ 1995 թվականին Սերգեյ Գալիցկին դուրս է եկել այդ բիզնեսից և հիմնել «Թանդեր» ընկերությունը։ 1998 թվականին Կրասնոդարում հիմնել է Cash&Carry[4] ձևաչափի խանութը։
2000 թվականին, փոխելով խանութների ձևաչափը, ցանցը վերանվանել է «Մագնիտ»[4]։ 2001 թվականին «Մագնիտ» -ն իր 50 խանութներով, դարձել է Ռուսաստանի խոշորագույն մանրածախ ցանցը[4]։ 2006 թվականին «Մագնիտ»-ը տեղադրել է RTS և ММВБ-ում (ներդրողները 19 % բաժնետոմսերի համար վճարել են 368 մլն ԱՄՆ դոլար)[4]։ 2011 թվականին Գալիցկու «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբն ընդգրկվել է Պրեմիեր լիգայում։
2011 թվականի սեպտեմբերի 13-ին Կրասնոդարի երկրամասի նահանգապետի հրամանով Ս. Ն. Գալիցկին արժանացել է «Կուբանի աշխատանքի հերոս»[7] կոչմանը։
2013 թվականի մայիսին մեկնարկել էր և 2016 թվականի հոկտեմբերի դրությամբ արդեն ավարտվել է Հարավային դաշնային օկրուգում Հարավային դաշնային տարածաշրջանում (ՌԴ) խոշորագույն մարզական կառույցներից մեկի շինարարությունը, խոսքը «Կրասնոդար» ակումբի մարզադաշտի մասին է։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորել է Սերգեյ Գալիցկին։
2017 թվականի սեպտեմբերին մարզադաշտի հարևանությամբ բացվել է հանգստի այգի, որը կառուցվել է Սերգեյ Գալիցկու միջոցներով։ 23 հեկտար տարածքում տնկվել է 2,3 հազար ծառ և կառուցվել է ավելի քան 30 օբյեկտ ջրվեժով և ջրավազանով շատրվան, սթիթբոլի հրապարակ, սքեյթ - այգի, երեխաների համար երաժշտական լաբիրինթոս, 200 մարդու համար նախատեսված բաց կինոթատրոն և շատ այլ շինություններ[8]։
2017 թվականի հոկտեմբերին պարգևատրվել է Ռուսաստանի նախագահի պատվավոր գովասանագրով «Գործարարության զարգացման մեջ ունեցած ավանդի, ակտիվ հասարակական գործունեության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար»[9]։
2018 թվականի փետրվարին 138 մլրդ ռուբլիով վաճառել է «Մագնիտի» 29, 1% ակցիաները ՎՏԲ բանկին և լքել ընկերությունը[10]։
2019 թվականին սկսել է իրեն և իր աներորդուն Սերգեյ Գալիցկուն պատկանող «Ռուսական տերուար» ընկերության արտադրության «Գալիցկի և Գալիցկի» անվանումով գինու վաճառքը։ Գինու արտադրության համար խաղողը աճեցվում է Կրասնոդարի մարզի Գոստագաեվսկի կայարանի հարևանությամբ գտնվող 68 հեկտար հողատարածքի վրա։ Ընկերությունը սկսել է արտադրել գինու 8 տարատեսակ գործընկերների խանութներում և ռեստորաններում իրացնելու համար[11][12]։ 2023 թվականին ընկերությունը նոր TON 618 բրենդի գրանցման հայտ է ներկայացրել, որի անվան տակ նախատեսում է արտադրել գինի և թունդ ալկոհոլային ըմպելիքներ, ինչպիսիք են բրենդին, լիկյորը, մեղրագինին, ապերիտիվը[13]։
Ընտանիք
խմբագրելԿարողությունը
խմբագրել«Ֆինանս ամսագրի» վարկածով՝ Գալիցկու կարողությունը փետրվար 2010 թ. փետրվարի դրությամբ հասել է 2,65 մլրդ ԱՄՆ դոլար[15].
2005 թվականից Forbes ամսագրի Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում է՝ 460 մլն ԱՄՆ դոլար կարողությամբ (64-րդ տեղ)։ 2011 թվականին զբաղեցրել է 24-րդ տեղը, ունենալով 5,5 մլրդ ԱՄՆ դոլարի կարողություն։ 2014 թվականի դրությամբ նա 13-րդ տեղն է՝ 10,3 մլրդ ԱՄՆ դոլարով[16]։
2012 թվականին Գալիցկին միլիարդատերերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 216-րդ տեղը (4,9 մլրդ ԱՄՆ դոլար)[17]։
2015 թվականի մայիսին Forbes-ը Գալիցկու կարողությունը գնահատել է 8,3 մլրդ դոլար[18].
Ցուցանիշներ | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 | 2023 |
Կարողությունը ($ մլրդ) | 5,5 | 4,9 | 8,2 | 10,3 | 8,3 | 5,7 | 6,8 | 4,0 | 3,5 | 3,4 | 3,5 | 3,2 | 3,2 |
Տեղը (աշխարհում) | 185 | 216 | 138 | 117 | 162 | 219 | 202 | 550 | 617 | 565 | 905 | ||
Տեղը (Ռուսաստանում) | 24 | 25 | 17 | 13 | 15 | 17 | 18 | 28 | 32 | 29 | 40 | 32 | 37 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «К нам едет ФК «Краснодар»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Александр Воробьев, Сергей Дружинин. Галицкий в элите // Ведомости — Ростов-на-Дону, 26.01.2011, № 12 (2778) (Проверено 26 января 2011)
- ↑ «Галицкий Сергей Николаевич - Независимый член наблюдательного совета, cтарший независимый директор, член комитета по кадрам и вознаграждениям, член комитета по стратегии и кор». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Справка Сергей Галицкий Արխիվացված 2016-03-06 Wayback Machine в рейтинге Forbes 2010 года.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Статья Галицкий Сергей Николаевич в справочнике Коммерсантъ.
- ↑ «Հպարտ եմ, որ հայկական արմատներ ունեմ. Գալիցկի». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Владельцы «Магнита» и «Кубань Кредита» стали Героями труда Кубани». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Возле стадиона "Краснодар" открылся уникальный парк» (ռուսերեն). Российская газета — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Президент наградил краснодарца Сергея Галицкого Почетной грамотой» (ռուսերեն). Комсомольская правда — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «ВТБ купит 29,1% акций «Магнита», Сергей Галицкий покидает компанию» (ռուսերեն). Коммерсантъ — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Сергей Галицкий начинает продавать свои вина» (ռուսերեն). Ведомости — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Фигура высшего пинотажа: каким получилось вино у миллиардера Галицкого» (ռուսերեն). forbes.ru — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Винодельня Галицкого подала заявку на регистрацию нового алкогольного бренда» (ռուսերեն). 93.ру — новость. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Новости — Руспрес». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ «Финанс.» Рейтинг российских миллиардеров 2010.
- ↑ «Ֆորբսի՝ Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակում կա 7 հայ. Սերգեյ Գալիցկի-Հարությունյանը 13-րդն է». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Сергей Галицкий занял 216-е место в рейтинге миллиардеров Forbes Արխիվացված 2017-03-12 Wayback Machine.
- ↑ «http://www.forbes.com/profile/sergei-galitsky».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Գալիցկի» հոդվածին։ |