Սերգեյ Ամեդյան

հոբոյահար

Սերգեյ Լևոնի Ամեդյան (օգոստոսի 8, 1929(1929-08-08), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2015(2015-08-16), Մոսկվա, Ռուսաստան), հայ հոբոյահար, մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1976 թվական)։

Սերգեյ Ամեդյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 8, 1929(1929-08-08)
Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ռուսաստան
Մահացել էօգոստոսի 16, 2015(2015-08-16) (86 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԿոմիտասի անվան զբոսայգու պանթեոն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ և հոբոյահար
Գործիքներհոբոյ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից Չայկովսկու անվան ակադեմիական երաժշտական ուսումնարան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի (1948 թվական), Մոսկվայի պետական կոնսերվատորիայի (1952 թվական, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի դասարան), Երևանի պետական կոնսերվատորիայի (1953 թվական, Սուրեն Ասոյանի դասարան) հոբոյի բաժինները։

1948–1951 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար, 1953 թվականից՝ Մոսկվայի Մեծ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում (բեմի տեսուչ՝ 1997 թվականից)։

1958–1965 թվականներին դասավանդել է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում։

Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։

Պարգևներ խմբագրել

  • Պատանիների և ուսանողների 4-րդ միջազգային փառատոնի 1-ին մրցանակի դափնեկիր (Բուխարեստ, 1953),
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1976),
  • ՌԴ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան (2001 թվական)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Болотин С. В. Энциклопедический биографический словарь музыкантов-исполнителей на духовых инструментах. — 2-е изд., доп. и перераб. — М.: Радуница, 1995. — С. 16. — 4000 экз. — ISBN 5-88123-007-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։