Սերգեյի երկրաչափ թիթեռ

միջատների տեսակ
Սերգեյի երկրաչափ թիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Երկրաչափներ (Geometridae)
Ցեղ Eupithecia
Տեսակ Սերգեյի երկրաչափ թիթեռ (E. sergiana)
Միջազգային անվանում
Eupithecia sergiana

Սերգեյի երկրաչափ թիթեռ (լատին․՝ Eupithecia sergiana), երկրաչափ թիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

17 մմ թևերի բացվածքով թիթեռ է։ Գլուխը, մեջքը և փորիկը պատված են մուգ թեփուկներով։ Զոլավոր ծոպերով, առանց նախշի հիմքով թևի տրամակապը միջին մասում ունի հետզհետե վերացող սև գիծ։ Միջին բջջի գագաթին տեղադրված է նեղ, երկարավուն բիծ[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ միջատ է։ Հայտնի է միայն Երևան քաղաքից (կենդանաբանական այգի)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրելավայրերը հայտնի չեն։ Թիթեռները թռչում են դեպի լույսի աղբյուր սեպտեմբերին[1]։

Կենսաբանական մանրամասներ հայտնի չեն։

Պահպանություն խմբագրել

Չափազանց սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի հայտնաբերումներ։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.