Սերբիան ունի ընդամենը մեկ համազգային պաշտոնական լեզու, որը սերբերենն է։ Սերբիայում օգտագործվող այլ լեզուների շարքին են պատկանում ալբաներենը (խոսվում է Կոսովոյում և Պրեզնոյում), հունգարերենը, ռոմաներենը, սլովակերենը, ռուսիներենը, խորվաթերենը (դրանք բոլորն էլ Վոժվոդինա նահանգի տարածաշրջանային պաշտոնական լեզուներն են), ուկրաիներենը, բուլղարերենը, չեխերենը, բոսներենը, վլաչերենը, մակեդոներենը, մոնտենեգրիներենը և այլն։

Տարածաշրջանային լեզուներհունգարերեն, սլովակերեն, ռոմաներեն, խորվաթերեն, Rusyn, ալբաներեն
Նշանների լեզուներՀարավսլավիայի նշանների լեզու
Ստեղնաշար
Հարավային սլավոնական լատիներեն և
Սերբերեն (Կիրիլիցա)

Սերբերեն խմբագրել

Սերբերենը (չհաշված Վոժվոդինայի և հարավային ու արևելյան Սերբիայի մի քանի համայնքներ, ինչպես նաև Կոսովոյի մեծ մասը) Սերբիայի տարածքում գերակշռող լեզուն է։ Բոսներենը, խորվաթերենը և բունժեվակը, որոնք խոսվում են Սերբիայի որոշ մասերը, գործնականում սերբերենից չեն տարբերվում, մինչդեռ հարավային Սերբիայում բուլղարերենով խոսողները իրականում խոսում են Թորլակիան բարբառով, որը սերբ լեզվաբանների կողմից համարվում է սերբերենի բարբառներից մեկը։

Սերբերենը ունի մի քանի բարբառներ՝ Šumadija-վոժվոդինա, Smederevo-Vršac, Կոսովո-Resava, Prizren South Morava, Svrljig-Zaplanje, Timok-Lužnica (Torlakian), Արևելյան Հերցեգովինա և Zeta-South Sandžak.

Šumadija-Վոժվոդինան և Արևելյան Հերցեգովինա բարբառները ժամանակակից ստանդարտ սերբերենի հիմքն են։

Հարավային Սերբիայում խոսվող բարբառը կոչվում է թորլակիան։ Չնայած թորլակիան բարբառը չունի պաշտոնական կարգավիճակ և առանց որևէ կարգավիճակ ստանալու շարունակվում է խոսվել, որոշ դեպքերում դիտարկվում է որպես առանձին լեզու։ Այն կազմում է հարավային սլավոնական բարբառի շարունակություն, և միջանցիկ լեզու է արևելյան և հարավային սլավոնական լեզուների (հիմնականում բուլղարերեն և մակեդոներեն) ու հարավարևմտյան սլավոնական լեզուների (որի մասն էլ կազմում է սերբերենը) միջև։

Շրջանների լեզուներ խմբագրել

Վոժվոդինայի ինքնավար մարզում կա պաշտոնական 6 լեզու՝ սերբերեն, հունգարերեն, ռումիներեն, սլովակերեն, խորվաթերեն և ռուսիներեն։ Շրջանի և Վոժվոդինայի ամբողջ տարածքի ադմինիստրատիվ լեզուն սերբերենն է։ Մյուս հինգ լեզուները օգտագործվում են սակավաթիվ համայնքային ղեկավարությունների կողմից։

Ալբաներենը և սերբերենը Կոսովոյի երկու պաշտոնական լեզուներն են։

Տես նաև խմբագրել