Սերբական Հանրապետության կառավարություն

Սերբիայի Հանրապետության կառավարություն (բոս․՝ Vlada Republike Srpske, սերբ.՝ Влада Републике Српске / Vlada Republike Srpske, խորվ.՝ Vlada Republike Srpske), Սերբիայի Հանրապետության գործադիր իշխանության գլխավոր համակարգ՝ Բոսնիայի և Հերցեգովինայի օբյեկտ։ Նրա լիազորությունները սահմանված են ՍՀ Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով։

Սերբիայի Հանրապետության կառավարություն
բոս․՝ Vlada Republike Srpske, սերբ.՝ Влада Републике Српске / Vlada Republike Srpske, խորվ.՝ Vlada Republike Srpske
Изображение логотипа
Տեսակկառավարություն
ԵրկիրՍերբական Հանրապետություն
Փոխարինված էQ4426233?
ՇտաբակայանAdministrative Center of the Government of Republika Srpska, Բանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Կայքvladars.net

Կազմակերպություն և լիազորություններ խմբագրել

Սերբիական Հանրապետության կառավարություն՝ հանրապետությունում գործադիր իշխանության գլխավոր մարմինը։ Համաձայն Սահմանադրության, 8 նախարարներ պետք է սերբ լինեն, 5-ը՝ բոսնիացիներ, 3-ը՝ խորվաթներ։ Վարչապետ կարող է նաև նշանակել մեկ նախարար այլ ազգության ներկայացուցիչներից։ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և տասնվեց նախարարներից, որոնք ընտրվում են ազգային քվոտայի համաձայն։ Նախարարների ընտրում է ՍՀ Ժողովրդական սկուպշչինան՝ օրենսդիր իշխանության կրողը[1]։

Կառավարության լիազորությունները սահմանված են ՍՀ Սահմանադրությամբ և մի շարք օրենքներով[2]։

Պատմություն խմբագրել

Կառավարության նախորդ նախարարական խորհուրդը բաղկացած էր 24 մարդուց, որը ստեղծվել էր 1991 թվականի դեկտեմբերի 20-ին[3]։ Այն գոյություն է ունեցել մինչև 1992 թվականի մարտի 27-ը, նրան փոխարինելու է եկել առաջին կառավարությունը, որը հիմնադրվել 1992 թվականի ապրիլի 22-ին Պալեյում։ Այն գլխավորում էր Բրանկո Ջերիչը, իսկ այն բաղկացած էր երեք նախարարներց։ Բանյա Լուկայի նիստում, մայիսի 12-ին ստեղծվել են ևս ինը նախարարություններ և որոշվել է աշխատանքի ծրագիրը։ Նույն տարվա հոկտեմբերին Ջերիչը հրաժարական է տվել Միչո Ստանիշևիչի նախարարների քաղաքականության անհամաձայնության պատճառով։ Նոր վարչապետ է դարձել Վլադիմիր Լուկիչը։

Կառավարության ներկա կազմ խմբագրել

Ներկայիս ՍՀ կառավարությունը ընտրված է 2014 թվականի դեկտեմբերի 18-ին[4]։

  • Ժելակ Ցվիյանովիչ՝ վարչապետ
  • Զորան Տեգելտիյա՝ ֆինանսների նախարարություն
  • Դրագան Լուկաչ՝ ներքին գործերի նախարարություն
  • Անտոն Կասիպովիչ՝ արդարադատության նախարարություն
  • Լեյլա Ռեշիչ՝ տեղական ինքնակառավարման նախարարություն
  • Զլատան Կլոկիչ՝ տնտեսական հարաբերությունների ևտարածաշրջանային համագործակցության նախարարություն
  • Միլենկո Սավանովիչ՝ աշխատանքի և վետերանների և հաշմանդամների պաշտպանության նախարարություն
  • Պրեդրագ Գլուխակովիչ՝ առևտրի և զբոսաշրջության նախարարություն
  • Նեջո Տրնինիչ՝ տրանսպորտի և կապի նախարարություն
  • Ստևո Միրյանիչ՝ գյուղատնտեսության, անտառային և ջրային ռեսուրսների նախարարություն
  • Գոլիչ Սրեբրենկա՝ շինարարության և բնապահպանության նախարարություն
  • Դանե Մալեշևիչ՝ մշակույթի և կրթության նախարարություն
  • Դավոր Չորդաշ՝ փախստականների հարցերով և տեղափոխված անձանց նախարարություն
  • Դրագան Բոգդանիչ՝ առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն
  • Յասմին Կոմիչ՝ գիտության և տեխնոլոգիաների նախարարություն
  • Յասմինա Դավիդովիչ՝ ընտանեկան և երիտասարդական քաղաքականության և սպորտի հարցերով նախարարություն
  • Պետար Ջոկիչ՝ արդյունաբերության և ընդերքաբանության նախարարություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мандат правительства РС» (սերբերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «Устав Републике Српске» (PDF) (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. «20 лет правительству РС» (սերբերեն). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  4. «Сформировано правительство РС» (սերբերեն). Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել