Անտոն Կասիպովիչ (ռուս.՝ Касипович, Антон, 1956, Բանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարար։ Այդ պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի դեկտեմբերի 29-ին։ 2014-2018 թվականներին եղել է կառավարության փոխվարչապետ։

Անտոն Կասիպովիչ
Դիմանկար
Ծնվել է1956
ԾննդավայրԲանյա Լուկա, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և լրագրող
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Republika Srpska? և Prime Minister of Republika Srpska?
ԿուսակցությունՀարավսլավիայի կոմունիստների միություն
 Anton Kasipović Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անտոն Կասիպովիչը ծնվել է 1956 թվականին Բանյա Լուկա քաղաքում։ Ավարտել է հիմնական և միջնակարգ դպրոցը, որից հետո բարձրագույն կրթություն է ստացել իրավաբանական ֆակուլտետում։ Աշխատել է որպես «Գլաս Սրպսկե» թերթի լրագրող։ Այնուհետև եղել է Սարաևսկի հեռուստատեսության թղթակից։ Հետագայում գլխավորել է Բոսնիա և Հերցեգովինայի ռադիոյի ու հեռուստատեսության հանրային ծառայության մարքեթինգային բաժինը։

2010 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 29-ը Կասիպովիչը կատարել է Սերբիայի Հանրապետության վարչապետի պարտականությունները[1][2]։ 2010 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը եղել է Սերբիայի Հանրապետության մշակույթի և կրթության նախարար[3]։ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին գլխավորել է Սերբիայի Հանրապետության արդարադատության նախարարությունը։

2015 թվականի փետրվարի 3-ին Սերբիայի Հանրապետության ժողովրդական խորհրդարանը Սրեբրենկա Գոլիչին և Անտոն Կասիպովիչին հաստատել է որպես կառավարության փոխվարչապետներ[4]։

Ամուսնացած է։ Ունի մեկ երեխա։ Ազգությամբ խորվաթ է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Kasipović će obavljati premijerske dužnosti» (սերբերեն). Глас Српске. 2010 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. «Vlada Republike Srpske izabrana 29. decembra 2010» (սերբերեն). Влада Републике Српске. 2010 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Антон Касиповић — потпредсједник Владе и министар просвјете и културе
  4. «У наставку сједнице: Голићева и Касиповић изабрани за потпредсједнике Владе РС» (սերբերեն). Народна скупштина Републике Српске. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.