Սեսիլի Բրաուն (1969[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի նկարչուհի։ Նրա նկարչական ոճը ենթարկվել է մի շարք նկարիչների ազդեցությանը, սկսած Վիլլեմ դե Կունինգից, Ֆրանցիսկո Գոյաից, Ֆրենսիս Բեկոնից[6] և Ջոան Միտչելից, մինչև հին վարպետներ, ինչպիսիք են Ռուբենսը և Փուսսենը, թեև ընդհանուր առմամբ նրա աշխատանքին բնորոշ է նաև գեղանկարչության հստակ կանացի մոտեցումը[7]։ Ներկայումս Սեսիլին ապրում և աշխատում է Նյու Յորքում[8][9]։

Սեսիլի Բրաուն
Ծնվել է1969[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Surrey Institute of Art & Design, University College?
Մասնագիտություննկարչուհի և նկարիչ-փորագրող
Ոճժամանակակից արվեստ
ԱմուսինNicolai Ouroussoff?

Կենսագրություն խմբագրել

Բրաունը ծնվել է 1969 թվականին Անգլիայում գրող Շեն Մակկեի և արվեստագետ Դեվիդ Սիլվեստրայի ընտանիքում։ Դեռ երեք տարեկան հասակում Բրաունը որոշել էր դառնալ նկարչուհի, այս ձգտման մեջ նրան աջակցել է ամբողջ իր ընտանիքը, հատկապես՝ նրա տատիկը և երկու հորեղբայրները, որոնք նկարիչներ էին[10]։ Լինելով Սլեյդի արվեստի դպրոցի փոխանակման ուսանող,1992 թվականկանին տեղափոխվել է Նյու Յորք, իսկ 1994 թվականին մշտական բնակություն է հաստատել այնտեղ[11]։ Բրաունը ամուսնացած է ճարտարապետական քննադատ Նիկոլայ Ուռուսովի հետ։ Նրանք ունեն Սելեստա անունով աղջիկ[12]։

2014 թվականից Բրաունը հանդիսանում է ժամանակակից արվեստի հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ (Foundation for Contemporary Arts, FCA)[13]։

Բրաունը արվեստի և դիզայնի դիպլոմավորված մասնագետ է (Էփսոմի արվեստի դպրոցում,Սուրրեյ,Անգլիա, 1987, այժմ Ստեղծագործական արվեստի համալսարան)։ Նա նաև մասնակցել է նկարչության և տպագրության դասընթացների Լոնդոնի Մորլի քոլեջում (1989) և ստացել է գեղարվեստի բակալավրի աստիճան Լոնդոնի Սլեյդի դպրոցում Լոնդոն,(1989֊1993)[14]։ Ուսման ընթացքում աշխատել է անիմացիոն ստուդիայում։ Ի լրում գեղանկարչության, Բրաունը նաև ուսումնասիրել է փորագրություն և նկարչություն։ Սլեյդում Սեսիլին ստացել է առաջին կարգի գերազանցության դիպլոմ և այդպիսով դարձել հաղթող բրիտանացի արվեստաբան֊ուսանողների Ազգային մրցույթում[6]։

Բրաունը հայտնի է դարձել արվեստի աշխարհին 1990-ականների վերջին, շնորհիվ բաքանալյան բնապատկերի ֆոնին ցատկոտող նապաստակների աբստրակտ նկարների ցուցահանդեսի։ 1995 թվականին արվեստի աշխարհը ուշադրություն է դարձրել նրա «Երկնքի չորս տառերը» աշխատությանը, որը ցուցադրվել է «Տելլուրիդ» կինոփառատոնին։ Նրա աշխատանքները հիմնականում նվիրված են էրոտիկ և պոռնոգրաֆիկ թեմաներին։ Բրաունը Մանհեթթենում արվեստանոց է ունեցել, 2011 թվականին նա տեղափոխվել է Յունիոն-սքվերի մոտ գտնվող արվեստանոց։ Այժմ նրա աշխատանքները ներկայացված են Նյու Յորքի Պաուլա Կուպեր պատկերասրահում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Cecily Brown
  2. 2,0 2,1 Cecily Brown — 2008.
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 Union List of Artist Names — 2018.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 Scott, Sue (2013). "Cecily Brown" in The Reckoning: Women Artists of the New Millennium, 31. Munich: Prestel. 978-3-7913-4759-2.
  7. «Cecily Brown». Artspace. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  8. Karen Wright (29 November 2013), In the studio: Cecily Brown, Painter The Independent.
  9. «Cecily Brown's First Ever Solo Exhibition in the Netherlands at GEM Museum of Contemporary Art». Artdaily.org. 2010 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  10. Robert; Enright Paint Whisperer: An Interview with Cecily Brown (und) // Border Crossings. — 2005. — Т. 24. — № 1. — С. 36—49.(չաշխատող հղում)
  11. http://www.artcritical.com/DavidCohen/SUN89.htm Արխիվացված 2007-04-08 Wayback Machine review. Retrieved 1 June 2007
  12. Langmuir, Molly (2014 թ․ նոյեմբերի 12). «THE 12 MOST DARING, UNEXPECTED, AND EXCITING WOMEN IN ART NOW». Elle. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
  13. Foundation for Contemporary Arts Announces 2014 John Cage Award Foundation for Contemporary Arts (FCA), press release of 15 January 2014.
  14. «Cecily Brown». Blouin ArtInfo. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.