Սեռա դաս Լոնտրաս ազգային պարկ
Սեռա դաս Լոնտրաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional da Serra das Lontras), ազգային պարկ Բրազիլիայի Բահիա նահանգում։ Այն պաշտպանում է Ատլանտյան խոնավ անտառների մի խիտ տարածք՝ մի շարք թռչունների տեսակներով, որոնք գտնվում են անհետացման եզրին։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա[1] |
Վարչատարածք | Իտամարաժու |
Հիմնվել է | 2010 |
Մակերես | 11 344 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Տեղագրություն
խմբագրելՍեռա դաս Լոնտրաս ազգային պարկը գտնվում է Իտաբունայի հարավում տեղակայված Արատակա և Ունա քաղաքներում[2]։ BR-251 մայրուղին անցնում է արևմտյան սահմանով։ Ընդգրկում է 11336 հա տարածք[3]։ Պարկը ներառում է Պրեկամբրիան ափամերձ բարձր լեռները, որոնց բարձրությունը 400-1000 մետր է։ Լեռնաշղթան ջրբաժան է առաջացնում Ունա և Ջավի գետերի միջև, ինչպես նաև Պրատինհա ու Սանտո Անտոնիո գետակների միջև։ Այն պաշտպանում է Ունայի նվազագույնը ութ վտակների ակունքները։ Այստեղից ջուր է մատակարարվում Սան Ժոզե դա Վիտորիա քաղաքի տարբեր համայնքներին[4]։
Կառավարություն
խմբագրելՊարկը ստեղծվել է 2010 թվականի հունիսի 11-ին դաշնային հրամանագրով և կառավարվում է Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[3]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառայիյն էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[5]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել կենսական հարստությունը, աջակցել գիտական հետազոտություններին, բնապահպանական կրթությանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ[4]։
Բնապահպանություն
խմբագրելՏարեկան տեղումների միջին քանակը կազմում է 2000 մմ, իսկ միջին ջերմաստիճանը՝ 24 °C[4]։ Պարկը գտնվում է Ատլանտյան անտառի բիոմում[3]։ Անտառում իրականացվել են հատումներ, բայց այն, ընդհանուր առմամբ, լավ վիճակում է[6]։ Բուսականությունը ներառում է խոնավ անտառներ՝ ցածրադիր շրջաններում, և լեռնային անտառներ՝ բարձրադիր գոտիներում[4]։ Անտառները գտնվում են 800 մետրից վեր[6]։ Ավելի բարձր անտառները հարուստ են մակաբույծ բույսերով և աչքի են ընկնում խոլորձների մեծ բազմազանությամբ[4]։
Պահպանված բուսական աշխարհն ընդգրկում է Aechmea gustavoi, Baptistonia truncata, Begonia itaguassuensis, Brachionidium restrepioides, Canistrum camacaense, Canistrum montanum, Davilla macrocarpa, Euterpe edulis, Heteropterys bullata, Hiraea bullata, Hirtella santosii, Houlletia brocklehurstiana, Huberia carvalhoi, Inga grazielae, Licania belemii, Octomeria geraensis, Paralychnophora bicolor, Portea nana, Solanum bahianum, Solanum restingae and Trichopilia santoslimae և այլն[3]։ Պաշտպանված կաթնասուններից են՝ ոսկեգլուխ առյուծային թամարին, պուման, Callicebus melanochir և այլն[3]։
Կան թռչունների 330 տեսակներ, որոնցից 16-ին գլոբալ ոչնչացման վտանգ է սպառնում, իսկ 13-ը կանգնած են ոչնչացման եզրին։ Պարկում պաշտպանված թռչուններն են՝ վարդագույն արծիվը, Amazona rhodocorytha, փայտփորիկը, կոտինգան և այլն[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://petscan.wmflabs.org/?psid=2920154
- ↑ PARNA Serra das Lontras – ISA
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Parna da Serra das Lontras – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Unidade de Conservação ... MMA
- ↑ Lamas, Crepaldi & Mesquita 2015
- ↑ 6,0 6,1 «Luís Fábio Silveira et al. 2005» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016-10-22-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Luís Fábio Silveira; Pedro Ferreira Develey; José Fernando Pacheco; Bret M.Whitney (2005), «Avifauna of the Serra das Lontras–Javi montane complex, Bahia, Brazil» (PDF), Cotinga, 24, Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-10-12-ին, Վերցված է 2016-06-09-ին
- Parna da Serra das Lontras (Portuguese), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2021-04-12-ին, Վերցված է 2016-06-09-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - PARNA Serra das Lontras (Portuguese), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-06-09-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Unidade de Conservação: Parque Nacional da Serra das Lontras (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-09-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)