Սեպուհ Թումյան
Սեպուհ Ջհանգիրի Թումյան (հունվարի 17, 1921, Ղազվին, Իրան - ապրիլի 5, 1993, Փարիզ, թաղված է Երևանում), հայ բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1963), պրոֆեսոր (1973)։ Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի հիմնադիր-վարիչ (1971-1982): Մոսկվայի Նիկոլայ Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող։ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ (1965-1989): Երևանի գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ (1989-1993):
Ծնվել է | հունվարի 17, 1921 |
---|---|
Ծննդավայր | Ղազվին, Իրան |
Մահացել է | ապրիլի 5, 1993 (72 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Կրթություն | Թեհրանի համալսարան (1942) և Սուրբ Ժոզեֆի համալսարան (1946) |
Մասնագիտություն | բժիշկ և վիրաբույժ օրթոպեդ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1963) և պրոֆեսոր (1973) |
Աշխատավայր | Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀՀ ԱՆ |
Զավակներ | Արմեն Թումյան, Կարեն Թումյան, Գայանե Թումյան, |
Մոսկվայի Նիկոլայ Բլոխինի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող, պրոֆեսոր Գայանե Թումյանի հայրն է։
ԿենսագրությունԽմբագրել
1939-1942 թվականներին սովորել է Թեհրանի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1946 թվականին ավարտել է Բեյրութի ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1960-1972 թվականներին՝ Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի բաժանմունքի վարիչ, 1971-1979 թվականներին՝ փոխտնօրեն, 1971-1982 թվականներին՝ միաժամանակ, Երևանի բժշկական ինստիտուտի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի հիմնադիր-վարիչ[1]։
Ստեղծագործություններ և ճանաչումԽմբագրել
Աշխատանքները վերաբերում են կոտրվածքների ժամանակ ոսկրաբեկորների համակցման, սերտաճման, ոսկրածուծի վերականգնողական հատկությունների ուսումնասիրությանը, ոսկրագոյացման գործընթացների վրա քլորոպրենով թունավորումների ազդեցությանը, ճանապարհատրանսպորտային վնասվածքի, դրա հետևանքների և կանխարգելման խնդիրներին։
Ուսումնասիրել է դրսածուռ ծնկի (Ceni Valgum) կլինիկան և բուժումը։ Առաջինը Հայաստանում կատարել է բազկի, նախաբազկի, սրունքի, անրակի կոտրվածքների ներոսկրային համակցում՝ մետաղաձողերի միջոցով։
ՀՀ առողջապահության նախարարության (1965-1989 թվականներ) և Երևանի գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ (1989-1993 թվականներ)։
ԵրկերԽմբագրել
- Թումյան Ս. Ջ., Մետաղե ձողերի կիրառումը ոսկորների կոտրվածքների բուժման ժամանակ, Երևան, 1967։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005