Սեպուհ Աբգարյան

հայ դիրիժոր, կոմպոզիտոր

Սեպուհ Լևոնի Աբգարյան (հունիսի 12, 1930(1930-06-12), Կիպրոս - օգոստոսի 5, 2014(2014-08-05), Նիկոսիա, Կիպրոս), հայազգի կոմպոզիտոր, երգիչ, դիրիժոր, ռադիոհաղորդավար, «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար։

Սեպուհ Աբգարյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էհունիսի 12, 1930(1930-06-12)
Կիպրոս
Երկիր Կիպրոս
Մահացել էօգոստոսի 5, 2014(2014-08-05) (84 տարեկան)
Նիկոսիա, Կիպրոս
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր և ռադիոհաղորդավար
«Գոհար»-ի հանդիսատեսը, ովքեր ծածանում են Կիլիկիայի թագավորության դրոշը Ազատության հրապարակում, Երևան, 2011 թ

Կենսագրություն և ստեղծագործական կյանք խմբագրել

Ծնվել է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում՝ ուսուցչի ընտանիքում։ Հայրը՝ Լևոն Աբգարյանը, ծնունդով սասունցի է եղել և եղել է Անդրանիկ զորավարի զինվորներից։ Նա Հալեպից զենք է փոխադրել և պատերազմի ժամանակ ակտիվ գործունեություն է ծավալել[1]։ Մայրը՝ Երմոնե Աբգարյանը, երգել է Բարսեղ Կանաչյանի «Գուսան» երգչախմբում և աշակերտել է գրականագետ Հակոբ Օշականին[1]։

Ընտանիքը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ Սեպուհը սովորել է Սուրբ Նշան դպրոցում և աշակերտել է Էդուարդ Տարոնյանին և Բարսեղ Կանաչյանին։ Նա միշտ երախտագիտությամբ է հիշել իր ուսուցիչներին, որոնք մեծ ազդեցություն են թողել նրա ձևավորման և կայացման վրա։ 13 տարեկանում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Հալեպ, որտեղ 1954 թվականին ավարտել է Մելգոնյան հայկական վարժարանը։ Այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում[2]։ Փարիզում աշակերտել է Ժորժ Դանդլոյին և Շառլ Քյոքլեին[1]։ Փարիզում ուսումը ավարտելուց հետո վերադարձել է Կիպրոս և աշխատել է տեղի վարժարանում։ Փարիզի կոնսերվատորիայում սովորելուց զատ վարպետաց դասեր է առել Նադիա Բուլանժեի «Ամառային տաղավար»–ում, որոնցից եղել է մեծանուն երաժիշտ Բենջամեն Բրիտտենը[3]։

Երկու այլ հայերի հետ Կիպրոսի հեռահաղորդակցության միությունում հիմնել է հայկական ռադիոհաղորդում, որտեղ աշխատել է շուրջ 46 տարի։ Միաժամանակ աշխատել է Մելգոնյան վարժարանում՝ որպես երգչախմբի ղեկավար և դասավանդել է արվեստի պատմություն[4][1]։

Հեղինակ է մի շարք երգերի, կամերային, սիմֆոնիկ երաժշտությունների, օրատորիաների, որոնք կատարվել են աշխարհի մի շարք երկրներում՝ Տոկիո, Փարիզ, Կիպրոս, Լիբանան, ԱՄՆ։ Սեպուհ Աբգարյանի ամենամեծ ձեռքբերումը եղել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի ղեկավարումը, որը իր համերգներով հանդես է եկել Հայաստանում և սփյուռքի բազմաթիվ գաղթօջախներում։ Նա վերոհիշյալ համույթը ղեկավարել է հիմնադրման օրից մինչև կյանքի վերջ[5]։

Մահացել է Նիկոսիայում[6][7]։

Օգտագործել է Սասմա Մհեր ծածկանունը[8]։

Կարծիքներ Սեպուհ Աբգարյանի մասին խմբագրել

  Սեպուհ Աբգարյանը մի Մեծություն է մեր իրականության մեջ, ափսոս քիչ բացահայտված։ Դավիթ Սարիբեկյան  
  Բացի լավ արվեստագետ լինելուց՝ նա շատ հոգատար մարդ էր։ Կարող էր հայրաբար վերաբերվել բոլորին։ Նա հրաշալի հումոր ուներ, շատ-շատ լավ գիտեր հայոց պատմությունը։ Հեղինե Քալաշյան, երգչախմբի նախկին անդամ  
  Երբ մենք բեմում էինք ու մաեստրոն ղեկավարում էր՝ մենք հայացքներով հասկանում էինք, թե ինչ էր ուզում մեզանից։ Ինքը կարող էր ունքերը կիտած նայել դեմքիս, ու ես արդեն իր հայացքից հասկանում էի, թե ինչ էր ուզում, կատարում էի իր ուզածով։ Գագիկ Մալխասյան, կոնսերվատորիայի դոցենտ  
  Չեմ վախենա ասել՝ հայ ազգային երգի շատ-շատ կորած ու անտեսված նմուշներ, մաեստրոյի ու «Գոհարի» շնորհիվ վերամշակվեցին ու ներկայացվեցին հանրությանը։ Սոնա Զարաֆյան, երգչախմբի անդամ  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Երաժշտական Հայաստան. էջ 105
  2. Наталия Халатян. Браво, маэстро Сепух Абгарян Արխիվացված 2015-05-11 Wayback Machine - Голос Армении 25.09.2014
  3. Սեպուհ Աբգարյանի անձնական արխիվի նյութեր
  4. «ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐՅԱՆ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. «БРАВО, МАЭСТРО СЕПУХ АБГАРЯН». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
  6. «Մահացել է «Գոհար» նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սեպուհ Աբգարյանը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 24-ին.
  7. http://www.artsakank.com.cy/am/news/interview/2009/interview-sabouh-apkarian Արխիվացված 2015-09-23 Wayback Machine ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԳՈՀԱՐԻ ԽՄԲԱՎԱՐ ԵՒ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ ԱԲԳԱՐԵԱՆԻ ՀԵՏ
  8. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։