Սեն Կլոդ (շրջան)
Սեն Կլոդի շրջան (ֆր․՝ Arrondissement de Saint-Claude), վարչական շրջան Ֆրանսիայի արևելքում՝ Բուրգունդիա-Ֆրանշ-Կոնտե երկրամասի Ժուրա դեպարտամենտում։ Ունի 55 համայնք։ Զբաղեցնում է 957,8 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 49.749[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Սեն Կլոդ քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է (2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 9279)։ Խոշոր համայնքներից են Մուարան ան Մոնտայնը, Մորբիերը, Սեն Լորան ան Գրանվոն, Բուա դ'Ամոնը։
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Կարգավիճակ | Ֆրանսիայի շրջան |
Մտնում է | Յուրա |
Վարչկենտրոն | Սեն Կլոդ |
Բնակչություն | ▼48 208 մարդ (հունվարի 1, 2021)[1] |
Տարածք | 1002,58 կմ² |
Պատմություն խմբագրել
Սեն Կլոդի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ 2017 թվականի հունվարին Ժուրայի դեպարտամենտի վերակազմավորման շրջանակում նրա համայնքներից չորսը փոխանցվել է Լոնս լը Սոնիեի շրջանին[4]։
2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Սեն Կլոդի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5].
- Լե Բուշու/Les Bouchoux
- Մուարան ան Մոնտայն/Moirans-en-Montagne
- Մորեզ/Morez
- Սեն Կլոդ/Saint-Claude
- Սեն Լորան ան Գրանվո/Saint-Laurent-en-Grandvaux
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Historique du Jura
- ↑ «Arrêté préfectoral, 27 December 2016» (PDF). էջեր 10–12. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Populations légales 2012: 39 Jura» (PDF). INSEE. December 2014.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Կլոդ (շրջան)» հոդվածին։ |