Սեն Լյո լա Ֆորե (ֆր.՝ Saint-Leu-la-Forêt), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից՝ 14 կիլոմետր դեպի արևելք[4]։ 1999 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 15 243[5]: Հետագա տարիներին այդ ցուցանիշը որոշ չափով աճել է 2017 թվականին կազմել է 15 798։

Բնակավայր
Սեն Լյո լա Ֆորե
ֆր.՝ Saint-Leu-la-Forêt[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես5,24 կմ²
ԲԾՄ84 մետր
Բնակչություն15 979 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95320[3]
Պաշտոնական կայքsaint-leu-la-foret.fr(ֆր.)
Սեն Լյո լա Ֆորե (Ֆրանսիա)##
Սեն Լյո լա Ֆորե (Ֆրանսիա)

Անվանումը խմբագրել

Բնակավայրի անվանումը պատմական փաստաթղթերում հիշատակվել է հետևյալ ձևերով. Sanctus Lupus՝ 1122 թվականին[6], Sanctus Lupus de Taberniaco՝ 1201-ին[7], այնուհետև՝ Sanctus Lupus ad Taberniacum[7], Saint-Leu Taverny[7], Saint-Leu lès Taverny՝ 1370 թվականին[6]։

Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, մինչև 1915 թվականը, բնակավայրի անվանումը հինգ անգամ ենթարկվել է փոփոխության. 1794 թվականին՝ Claire-Fontaine, 1806-ին՝ Տավեռնիի հետ միավորվելուց հետո՝ Saint-Leu-Taverny, 1852-ին՝ Napoléon-Saint-Leu, 1870-ին՝ կրկին Saint-Leu-Taverny, և, վերջապես, 1915 թվականի հոկտեմբերին, Տավեռնիի առանձնացումից հետո, Saint-Leu-la-Forêt[8]:

Բնակավայրի անվան մեջ արտացոլված է 12-րդ դարում այստեղ կառուցված եկեղեցու անվանումը, որը նվիրված էր սրբադասված արքեպիսկոպոս saint Leu-ին[9]։

Տնտեսություն խմբագրել

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 9764 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 7317-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 74,9 տոկոս՝ 1999 թվականի 72,1 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 2447 անձանցից 1086-ը սովորողներ էին, 768-ը՝ թոշակառուներ, 593-ը չէին աշխատում այլ պատճառներով[10]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 5874 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 26 653 եվրո[11]։

Ժողովրդագրություն խմբագրել

Բնակչության թվաքանակի փոփոխությունները (Cassini[12] и INSEE[13]):

Քաղաքին առնչված անվանի անձինք խմբագրել

  • Լուի-Նապոլեոն Բոնապարտ և թագուհի Հորտենզիա Բոհարնե
  • Լուի-Ֆիլիպ Օռլեանցի (1747-1793) (1749-1793) - Օռլեանի դուքս
  • Մադամ դը Ժանլիս (1746-1830) - սենտիմենտալ վեպերի հեղինակ
  • Ժոզեֆ Ֆուշե (1759-1820) - Նապոլեոն Բոնապարտի նախարարներից
  • Ժորժ Կադուդալ (1771-1804) - շուանների առաջնորդներից
  • Լուի-Անրի Բուրբոն-Կոնդե, իշխան դը Կոնդե (1756-1830)
  • Վանդա Լանդովսկա (1879-1959) - լեհ դաշնակահարուհի[14], 1925 թվականին երաժշտական դպրոց է հիմնել Ալֆրեդ Կորտոյի հետ
  • Լուի-Ֆերդինանդ Սելին (1894-1961) - բժիշկ, վիպասան, ակնարկագիր
  • Էյվինդ Յոնսոն (1900-1976) - շվեդ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր

Քույր քաղաքներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Ducœur, Claude Adam - Le Patrimoine des communes du Val-d’Oise. Saint-Leu-la-Forêt, Collection Le Patrimoine des Communes de France, éditeur=Flohic Éditions, Paris, volume=II, 1999, pages=771–783

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  5. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  6. 6,0 6,1 Ernest Nègre, Toponymie générale de la France, page 1556
  7. 7,0 7,1 7,2 Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  8. La base Ehess-Cassini donne 1880 pour la suppression de la référence à Napoléon ; il semble que la date de 1870, année de la fin du second Empire, soit plus vraisemblable.
  9. «Page Histoire du site officiel». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  10. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  11. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  12. http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
  13. INSEE: Population depuis le recensement de 1962
  14. |auteur=A. B.|titre=A l’honneur : Saint-Leu rend hommage à sa célèbre musicienne|périodique=Le Parisien, édition du Val-d'Oise|lien périodique=Le Parisien|date=1/2/2017|url texte=http://www.leparisien.fr/saint-leu-la-foret-95320/a-l-honneur-saint-leu-rend-hommage-a-sa-celebre-musicienne-01-02-2017-6646281.php%7Cconsulté(չաշխատող հղում) le=2 février 2017}}.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեն Լյո լա Ֆորե» հոդվածին։