Սենիխա Հիզալ
Սենիխա Հաֆիզ Հիզալ (1897, Ադափազար, Թուրքիա - հունիսի 22, 1985, Թուրքիա), թուրք մանկավարժ և քաղաքական գործիչ։ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին 18 կին անդամներից։
Սենիխա Հիզալ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | 1897 |
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Վախճանի օր | հունիսի 22, 1985 |
Վախճանի վայր | Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն Խմբագրել
Սենիխա Հաֆիզը ծնվել է Հաֆիզի և նրա կնոջ՝ Հյուսնիյեի ընտանիքում 1897 թվականին։ Ֆաթիհի դպրոցում տարրական կրթություն ստանալուց հետո ավարտել է ուսումնարանն ու մանկավարժական քոլեջը։ 1918 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանը՝ դառնալով այն ավարտած առաջին կանանցից մեկը[1]։
1934 թվականին ազգանունների մասին օրենքի ընդունումից հետո վերցրել է Հիրալ ազգանունը։ Ամուսնացած չի եղել։ Մահացել է 1985 թվականի հունիսի 22-ին[1]։
Կարիերա Խմբագրել
Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է կրթության ոլորտում։ Մասնավորապես դասավանդել է կենսաբանություն կանանց էրենկեյ լիցեյում, զբաղեցրել նաև կրթության ոլորտում տեսուչի պաշտոնը[1]։
1931 թվականին հիմնադրել է «Նոր Թուրքիա (թուրքերեն՝ Yeni Türkiye)» դպրոցը Շիշլիում և ընդհուպ մինչև քաղաքական կարիերայի սկիզբը զբաղեցրել է նրա տնօրենի պաշտոնը[1]։
Առաջադրվել է Ազգային մեծ ժողովի Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից։ 1935 թվականին ընտրվել է Իլ Տրապիզոնից[1] և դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին 18 կին անդամներից մեկը[2]։ ВԱնդամության ընթացքում ընդգրկված է եղել մի շարք կոմիտեների, այդ թվում՝ կրթության ոլորտի կոմիտեի կազմում։ 1936 թվականի հունիսի 13-ին ընդգրկվել է երեխաների պաշտպանության հասարակական Կոնգրեսի կազմում և ընտրվել նրա վարչության կազմում։ Հաջորդ ընտրություններում չի վերընտրվել, ուստի Հազալի քաղաքական կարիերան ավարտվել է 1939 թվականի ապրիլի 3-ին[1]։
Դրանից հետո մինչև 1954 թվականը կրկին աշխատել է կրթության ոլորտում[1]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Duroğlu, Sibel (2007)։ «Türkiye'de İlk Kadın Milletvekilleri» (թուրքերեն)։ Ankara Üniversitesi Sosyal Bilimler Enstitüsü։ էջեր 110–113։ Արխիվացված է օրիգինալից 7 February 2015-ին։ Վերցված է 14 October 2018
- ↑ «Tarihe yön veren kadınlar»։ Հուրիեթ (թուրքերեն)։ 8 March 2007։ Վերցված է 13 October 2018