Սենթրեյլիա (Փենսիլվանիա)

Սենթրեյլիա (անգլ.` Centralia), լքված բնակավայր ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Կոլումբիա շրջանում։ 1981 թվականին բնակչությունը կազմել է 1000 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ` ընդամենը 10 մարդ։ 1962 թվականին քաղաքի փրկարարական ջոկատը անզգուշությամբ որոշում է այրել լքված ածխահանքի աղբը[1], ինչի պատճառով ընդհատակում հրդեհ է բռնկվում, որը շարունակվում է մինչ օրս։ Հետագայում պարզվում է, որ բնակավայրի շրջակայքում, ինչպես նաև մոտակա հանքավայրում խոշոր չափի ածխային պաշարներ են մնացել, և ըստ գիտնականների հաշվարկումների՝ հրդեհը կշարունակվի դեռ 250 տարի[1]։

Քաղաք
Սենթրեյլիա
Centralia
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՆահանգՓենսիլվանիա
ՇրջանԿոլումբիա շրջան (Փենսիլվանիա)
ՔաղաքապետԿարլ Ուոմեր
Հիմնադրված է1841 թ.
Այլ անվանումներՍենթերվիլ
Տվյալ կարգավիճակում1841 թվականից
Մակերես0,6 կմ²
ԲԾՄ7 մ
Բնակչություն7 մարդ (2012)
Խտություն16 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC-5, ամառը UTC-4
Հեռախոսային կոդ570
Փոստային ինդեքս17921
Փոստային դասիչ17927
Պաշտոնական կայքcentraliapa.com
կայքի լեզունանգլերեն
Սենթրեյլիա (Փենսիլվանիա) (ԱՄՆ)##
Սենթրեյլիա (Փենսիլվանիա) (ԱՄՆ)
Սենթրեյլիա (Փենսիլվանիա) (Պենսիլվանիա)##
Սենթրեյլիա (Փենսիլվանիա) (Պենսիլվանիա)

Ժամանակ առ ժամանակ մերձակայքում տեղի ունեցող պայթյունների պատճառով 1981 թվականին քաղաքի իշխանությունները որոշում են արտակարգ կերպով տեղահանել բնակչությանը։ Մի խումբ բնակիչներ ցանկություն չեն հայտնում հեռանալու և որոշում են մնալ իրենց տներում։

1992 թվականին Փենսիլվանիայի կառավարությունը բնակավայրի լքված անշարժ գույքը փոխադրում է հանրային սեփականության տակ, իսկ 2002 թվականին Միացյալ Նահանգների փոստային ծառայությունը դադարեցնում է բնակավայրի փոստային ինդեքսի գոյությունը[2]։ 2013 թվականի հոկտեմբերի 29-ին կառավարությունը համաձայնության է գալիս բնակավայրում մնացած 7 քաղաքացիների հետ, որոնց մահվանից հետո անշարժ գույքը նույնպես կհանդիսանա հանրային սեփականություն[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Սայլնթ Հիլ՝ գոյություն ունեցող քաղաքը (լուսանկարներ)». «Օպերատիվ». Վերցված է Մայիսի 13, 2013 թ.-ին.(չաշխատող հղում)
  2. Կռայիկ, Քևին (Մայիս, 2005), «Հրդե՛հ», Սմիթսոնիան մեգըզին, Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին
  3. «Սենթրեյլիայի վերջին բնակիչների հետ կնքվել է համաձայնագիր»

Արտաքին հղումներ խմբագրել