Սենեքերիմ Արծրունի (դրամատուրգ, թարգմանիչ)
հայ դրամատուրգ, թարգմանիչ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սենեքերիմ Արծրունի (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արծրունի ազգանունով այլ մարդկանց մասին։
Սենեքերիմ Մարգարի Արծրունի (1847[1][2] - 1918[1][2]), հայ դրամատուրգ, թարգմանիչ։ Աշխատակցել է Թիֆլիսում լույս տեսնող «Մեղու Հայաստանի» լրագրին։ Գրել է «Տփղիսեցի Ասպետյաններ» (1882) պիեսը, որը բեմադրվել է Թիֆլիսում՝ Պետրոս Ադամյանի, Ա․ Հրաչյայի, Մ․ Մնակյանի մասնակցությամբ։ Դրամայի հիմքը հայ ընտանիքի քայքայումն է օտարամուտ բարքերի ազդեցությամբ։ Սենեքերիմ Արծրունին կատարել է թարգմանություններ Վ․ Շեքսպիրից («Լիր արքա», «Համլետ», 1889)։ Պետրոս Ադամյանը շեքսպիրյան կերպարները մարմնավորելիս հաճախ հանդես է եկել այդ թարգմանություններով։
Սենեքերիմ Արծրունի | |
---|---|
Ծնվել է | 1847[1][2] |
Վախճանվել է | 1918[1][2] |
Մասնագիտություն | դրամատուրգ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 75)։ |