Սեյրան Աբրահամյան (սեպտեմբերի 17, 1960(1960-09-17), Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հունվարի 5, 1993(1993-01-05), Գևորգավան, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Սեյրան Իշխանի Աբրահամյան
սեպտեմբերի 17, 1960(1960-09-17) - հունվարի 5, 1993(1993-01-05) (32 տարեկան)
ԾննդավայրԿարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, ԽՍՀՄ
Մահվան վայրԳևորգավան, Մարտունու շրջան, Արցախ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Սեյրան Աբրահամյանը ծնվել է 1960 թվականի սեպտեմբերի 17-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա ավանում։ Ստացել է միջնակարգ կրթություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո որպես ադամանդագործ-նիստավորող աշխատել է Նոր Հաճընի «Սապֆիր» արտադրական միավորումում։

Արցախյան շարժմանը մասնակցել է 1988 թվականից։ Ջոկի հրամանատար էր, ավագ լեյտենանտ։ Մասնակցել է Ղաջարի, Ուրյանա լեռան, Գևորգավանի մարտական գործողություններին։ Զոհվել է 1993 թվականի հունվարի 5-ին Գևորգավանում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Կարմիր Շուկայի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել