Սեյդո Պողոս (1874, Ալվառինջ, Մուշ, Թուրքիա - 1907), ազգային ազատագրական շարժման մարտիկ, ֆիդայի։ ՀՀԴ կուսակցության անդամ։

Սեյդո Պողոս
Ծնվել է1874(1874)
ԾննդավայրԱլվառինճ
Մահացել է1907
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի

Կենսագրություն խմբագրել

Մասնակցել է ֆիդայիների մղած բազմաթիվ կռիվների (Առաքելոց վանքի, Նորշենի, Հեղինի)։ 1904 թվականին գործուն մասնակցություն է ունեցել Սասունի և գավառի ինքնապաշտպանական մարտերին։ Անցնելով Կովկաս՝ Շարուրում ղեկավարել է Կովկասի թաթարների դեմ հայերի պայքարը։ 1907 թվականի սկզբին վերադարձել է Սասուն, դարձել Գևորգ Չավուշի մերձավոր զինակիցը։

1907 թվականի վերջին մասնակցել է Սուլուխի կռվին և Գևորգ Չավուշի սպանվելուց հետո կազմակերպել Սուլուխի պաշտպանությունը։ Դավաճանաբար սպանվել է քրդերի ձեռքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։