Սեմպրե Վիվաս ազգային պարկ

Սեմպրե Վիվաս ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional das Sempre-Vivas), ազգային պարկ Մինաս Ժերայս նահանգում, Բրազիլիա։

Սեմպրե Վիվաս ազգային պարկ
Parque Nacional das Sempre-Vivas
Տեսակազգային պարկ
Կազմված էՍեռադո
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՄինաս Ժերաիս
Հիմնվել էդեկտեմբերի 13, 2002
Մակերես1241 կմ² և 124 155 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սեմպրե Վիվաս ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սեմպրե Վիվաս ազգային պարկ

Տեղագրություն խմբագրել

Պարկը գտնվում է Սերրադո բիոմում։ Ընդգրկում է 124154 հա տարածք։ Ստեղծվել է 2002 թվականի դեկտեմբերի 13-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Ազգային պարկը ներառում է որոշ հատվածներ հետևյալ մունիցիպալիտետներից` Բոկայուվա, Բուենոպոլիս, Դիամանտինա, Օլյուս դ’Ագուա` Մինաս Ժերայս նահանգում։ Պարկը դարձել է Էսպինյասու Մոզաիկի մի մասը, որը ստեղծվել է 2010 թվականին[2]։

Շրջակա միջավայր խմբագրել

Պարկի բարձրությունը ծովի մակադակից 650-1525 մետր է։ Պարկում կան շուրջ 600 աղբուրներ, որոնք ձևավորում են գեղատեսիլ ջրվեժներ։ Սեմպրե Վիվասը Ժեկիտինհոնյա և Սան Ֆրանցիսկու գետերի ջրբաժանի մի մասն է։ Տարեկան տեղումների միջին քանակ կազմում է 1200 մմ։ Ջերմաստիճանը տատանվում է 5-ից մինչև 32 °C, իսկ միջինը՝ 20 °C։

Պարկն ընդգրկում է լավ պահպանված բույսերի բազմազան տեսակներ, ներառյալ՝ սերրադո անտառային հողեր և դաշտեր, սեզոնային մշտադալար անտառներ, ճահճոտ անտառ, վտակներ, ծովածոցեր և գետեզերյա բուսականություն։ Պարկում կա երկկենցաղների 4 էնդեմիկ տեսակ՝ Bokermannohyla saxicola, Lanceback Treefrog, Pseudopaludicola mineira ու Thoropa megatympanum, իսկ թռչունների 2 էնդեմիկ տեսակ՝ Augastes scutatus և Polystictus superciliaris։

Պահպանություն խմբագրել

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Ստեղծման նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ և էկոտուրիզմ։ Պարկի պահպանվող կենդանատեսակներից են բաշավոր գայլը (Chrysocyon brachyurus), պուման (Puma concolor), օցելոտը (Leopardus pardalis), մեծ ջրասամույրն (Myrmecophaga tridactyla) ու հսկա զրահակիրը (Priodontes maximus)[1]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Parque Nacional das Sempre-Vivas – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
  2. «Teixeira 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.

Աղբյուրներ խմբագրել